Միջաստղային ճանապարհորդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բասարդի միջաստղային ուղղահոս շարժիչը՝ աստղանավի ենթադրյալ շարժիչ ուժի հնարավոր տարբերակներից մեկը.

Միջաստղային ճանապարհորդություն (անգլ.՝ Interstellar travel), աստղերի կամ մոլորակայնի համակարգերի միջև անձնակազմով կամ առանց հիպոթետիկ ճանապարհորդությունը նկարագրող հասկացություն: Միջաստղային ճանապարհորդությունը լինելու է ավելի բարդ, քան միջմոլորակային թռիչքը, քանի որ Արեգակնային համակարգի մոլորակների միջև հեռավորությունները կազմում են աստղաբաշխական 30 միավոր, այն ժամանակ, աստղերի միջև հեռավորությունները սովորաբար կազմում են հարյուր հազարով աստղաբաշխական միավորներ և սովորաբար ներկայացվում են լույսային տարիների ձևաչափով: Այդ հեռավորությունների մեծության պատճառով միջաստղային ճանապարհորդությունը պահանջելու է լույս արագության մեծ տոկոս, ճանապարհորդության շատ երկար տևողություն՝ տասնյակ տարիներից մինչև հազարամյակներ:

Մարդու կյանքում միջաստղային ճանապարհոդրություն իրականացնելու համար անհրաժեշտ արագությունները շատ անգամ գերազանցում են այն, ինչ կարող են ապահովել ժամանակակից տիեզերանավերի շարժիչ ուժերը: Նույնիսկ հիպոթետիկորեն գերազանց գործունակ շարժիչ ուժի համակարգի հետ այդ արագություններին համապատասխանող կինետիկ էներգիան էներգիայի արտադրության ժամանակակից ստանդարտներով հսկայական է: Ավելին, տիեզերանավի և տիեզերափոշու և գազի բախումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել ինչպես ուղևորների, այդպես էլ անմիջապես տիեզերանավի համար:

External links[խմբագրել | խմբագրել կոդը]