Միջամերիկյան զարգացման բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջամերիկյան զարգացման բանկ
Изображение логотипа
Տեսակmultilateral development bank?
Երկիր ԱՄՆ
ՀապավումBID[1]
Հիմնադրված1959
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և պորտուգալերեն
ՂեկավարMauricio Claver-Carone?
Կայքiadb.org(անգլ.)

Միջամերիկյան զարգացման բանկ (անգլ.՝ Inter-American Development Bank или IADB, IDB, միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1959 թվականին՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով[2]։ Տարածաշրջանի զարգացման ֆինանսավորման ամենամեծ աղբյուրն է։

Բանկն աջակցում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական, սոցիալական զարգացմանը և տարածաշրջանային ինտեգրմանը կառավարություններին և պետական հաստատություններին (ներառյալ պետական կորպորացիաներին) վարկավորման միջոցով։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԶԲ-ի դրոշը
Վարկառու մասնակիցները ընդգծված են կանաչ գույնով, ոչ վարկառու մասնակիցները` կարմիրով:

1890 թվականին Համաամերիկյան առաջին համաժողովում` միջամերիկյան համակարգ ստեղծելու ջանքերի ընթացքում, առաջին անգամ առաջարկվեց Լատինական Ամերիկայի համար ֆինանսական զարգացման հատուկ հաստատության գաղափարը, որը, սակայն, երկար ժամանակ չէր կարողանում մարմնացում գտնել։ Բանկը ստեղծվել է Բրազիլիայի նախագահ Ժուսելինու Կուբիչեկի նախաձեռնությամբ, որը Բրազիլիայի տնտեսության բարեփոխողն է։

Բանկը պաշտոնապես ստեղծվել է 1959 թվականի ապրիլի 8-ին ամերիկյան 19 պետությունների կողմից բաժնետիրական ընկերության սկզբունքով, երբ ամերիկյան պետությունների կազմակերպությունը մշակեց Միջամերիկյան զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագրի հոդվածները[3]։ Ավելի ուշ բանկի այլ բաժնետերեր դարձան ոչ ամերիկյան պետությունները։

Հետագայում ստեղծվեցին Միջամերիկյան զարգացման բանկի գործունեության հետ կապված այլ ֆինանսական հաստատություններ.

1986 թվական՝ Միջամերիկյան ներդրումային կորպորացիա

1993 թվական՝ Բազմակողմ ներդրումային հիմնադրամ

Բոլոր երեք կազմակերպությունները՝ Միջամերիկյան զարգացման բանկը, Միջամերիկյան ներդրումային կորպորացիան և Բազմակողմ ներդրումային հիմնադրամը կազմում են Միջամերիկյան զարգացման բանկի խումբը։

Բանկի անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս բանկի բաժնետերերը տարբեր կարգավիճակ ունեցող 48 պետություններ են, որոնցից վարկ ստանալու իրավունք ունեն բանկի անդամ 26 երկրներ, այսինքն հանդիսանում են վարկառու երկրներ։

Վարկառու երկրներ Արգենտինա Արգենտինա, Բահամյան Կղզիներ Բահամյան Կղզիներ, Բարբադոս Բարբադոս, Բելիզ Բելիզ, Բոլիվիա Բոլիվիա, Բրազիլիա Բրազիլիա, Չիլի Չիլի, Կոլումբիա Կոլումբիա, Կոստա Ռիկա Կոստա Ռիկա, Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր Էկվադոր, Սալվադոր Սալվադոր, Գվատեմալա Գվատեմալա, Գայանա Գայանա, Հայիթի Հայիթի, Հոնդուրաս Հոնդուրաս, Ճամայկա Ճամայկա, Մեքսիկա Մեքսիկա, Նիկարագուա Նիկարագուա, Պանամա Պանամա, Պարագվայ Պարագվայ, Պերու Պերու, Սուրինամ Սուրինամ, Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո, Ուրուգվայ Ուրուգվայ, Վենեսուելա Վենեսուելա
Ոչ վարկառու երկրներ Ավստրիա Ավստրիա, Բելգիա Բելգիա, Կանադա Կանադա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Խորվաթիա Խորվաթիա, Դանիա Դանիա, Ֆինլանդիա Ֆինլանդիա, Ֆրանսիա Ֆրանսիա, Գերմանիա Գերմանիա, Իսրայել Իսրայել, Իտալիա Իտալիա, Ճապոնիա Ճապոնիա, Նիդերլանդներ Նիդերլանդներ, Նորվեգիա Նորվեգիա, Պորտուգալիա Պորտուգալիա, Հարավային Կորեա Հարավային Կորեա, Սլովենիա Սլովենիա, Իսպանիա Իսպանիա, Շվեդիա Շվեդիա, Շվեյցարիա Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Բանկի պաշտոնական լեզուները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԶԲ-ն ունի չորս պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն։ Նրա պաշտոնական անունները բոլոր լեզուներով.

Լեզու Անվանում
Անգլերեն Inter-American Development Bank (IADB կամ IDB)
Ֆրանսերեն Banque interaméricaine de développement (BID)
Պորտուգալերեն Banco Interamericano de Desenvolvimento (BID)
Իսպաներեն Banco Interamericano de Desarrollo (BID)

Ինչպես է աշխատում բանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի միջազգային կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը փոխատվություններ է տրամադրում իր անդամ երկրների կառավարություններին ստանդարտ առևտրային պայմաններով։ Միևնույն ժամանակ, բանկն ունի արտոնյալ վարկատուի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ վարկառուն պետք է միջոցները վերադարձնի առաջին հերթին այս բանկին, իսկ հետո մյուս բոլոր առևտրային բանկերին։

Վարկեր տրամադրելու համար օգտագործվող դրամական միջոցներն ավելանում են ինստիտուցիոնալ ներդրողներին պարտատոմսերի վաճառքից ստացված միջոցների հայթայթման միջոցով։

Ներգրավվող միջոցների համար երաշխիք է հանդիսանում բանկի կանոնադրական կապիտալը, որը ներդրվել է հիմնադիր երկրների կողմից (48 պետություն), ինչպես նաև բանկի վարկառու չհանդիսացող ամենահարուստ երկրների կողմից (22 պետություն) տրամադրվող լրացուցիչ երաշխիքները (callable capital): Այս երաշխիքների շնորհիվ բանկի պարտատոմսերն ունեն հուսալիության (վարկունակության) ամենաբարձր վարկանիշը՝ AAA:

Բանկի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԶԲ-ն ղեկավարվում է 48 անդամից բաղկացած կառավարիչների խորհրդի կողմից, որը պարբերաբար հանդիպում է տարին մեկ անգամ՝ ռազմավարական խնդիրներ լուծելու համար[4]։

Ի տարբերություն այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, վարկառու երկրները Միջամերիկյան զարգացման բանկի առաջատար բաժնետերերն են։ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 30 %։ մինչ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները միասին տիրապետում են 50,02 տոկոսին։ Այնուամենայնիվ, Եվրոպայի 20 %-ի հետ միասին ԱՄՆ-ն կարող է վետո դնել նրանց որոշումների վրա։

Բանկի ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին բանկը թարմացրել է 2010-2020 թվականների ինստիտուցիոնալ ռազմավարությունը[5]։ Փաստաթղթի էությունն այն է, որ Լատինական Ամերիկան, եթե ցանկանում է լինել ավելի բարեկեցիկ և ներառական հասարակություն, պետք է լուծի երեք փոխկապակցված խնդիրներ.

  • հաղթահարել սոցիալական օտարումը և անհավասարությունը,
  • բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և ներառել նորարարական մեխանիզմներ,
  • ամրապնդել տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրումը, որն ակնհայտորեն այժմ բավարար չէ։

Ֆինանսավորման գերակա ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԶԲ-ի կրթության բաժինը համագործակցում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 26 վարկառու երկրների հետ` ապահովելու համար երեխաների ու դեռահասների կողմից որակյալ կրթության իրենց իրավունքի գիտակցումը։ ՄԶԲ-ն աջակցում է կրթական նախաձեռնությանը, որն իր հետազոտություններն ու նախագծերն ուղղում է երեք հարցերի վրա. վաղ տարիքում երեխաների զարգացում, մասնագիտական ուսուցում և դասավանդման որակի բարելավում։

Պայքար աղքատության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող երկրների մեծ մասի կառավարությունները բյուջետային ներլցումների միջոցով աղքատության նվազեցման հնարավորություններ չունեն, քանի որ միջոցներն ուղղվում են ենթակառուցվածքների պահպանման, աշխատավարձերի և պարտքերի վճարման վրա, ինչպես նաև հարկերի վատ հավաքագրման պատճառով։ ՄԶԲ-ն ընդունում է, որ աղքատության հաղթահարումը մեծապես կախված է համաշխարհային շուկաներում բիզնեսի ներդրումներից` աշխատատեղեր ստեղծելու և անհատներին տնտեսապես հզորացնելու համար։ Բանկը դիտարկում է նոր աշխատատեղերի ստեղծման և փոքր ու միջին բիզնեսի զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։

Կլիմայի փոփոխություն և շրջակա միջավայրի կայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխությունը սպառնում է խաթարել կայուն զարգացման հասնելու տարածաշրջանի երկարաժամկետ ջանքերը։ Դա նաև բացասաբար է անդրադառնում հասարակության ամենախոցելի անդամների վրա։ Բանկը մշակել է կլիմայի փոփոխության ռազմավարություն (CCS), որի նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։

Կապիտալի ընդհանուր աճը (GCI-9) պարտավորեցնում է բանկին աջակցել վարկառուների մեղմացման և հարմարվողականության ջանքերին` միաժամանակ բավարարելով նրանց զարգացման և էներգիայի կարիքները։ GCI-9-ը նպատակ է դնում բարելավել կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի կայունության և վերականգնվող էներգիայի պորտֆելը ընդհանուր վարկավորման 25 տոկոսի չափով։

Ջրային ռեսուրսների և առողջապահության հիմնախնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամատակարարման և ջրահեռացման բաժնում գործում է չորս ծրագիր՝ «100 քաղաք», «Ջուր 3000 գյուղական համայնքների համար», «Ջրային պաշտպաններ» և «Արդյունավետ և թափանցիկ հանրային ծառայություններ»։ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջաններին ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները լուծելու համար աջակցելու նպատակով ՄԶԲ-ն ստեղծեց Hydro-BID գործիքը, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել և պլանավորել ջրային ռեսուրսները` կանխատեսելով ջրի առկայությունը` հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետևանքները։

Hydro-BID-ը նախագծվել էր տեղեկատվության պակասի, հուսալի տվյալների և կառավարություններին, ջրային ձեռնարկություններին, մասնավոր հատվածին և այլ հաստատություններին աջակցելու գործիքների բացակայության հետ կապված խնդիրները լուծելու համար` ջրային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով ավելի լավ որոշումներ պլանավորելու և կայացնելու համար։

Ենթակառուցվածքային խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումը խթանում է տնտեսական աճը և մրցունակությունը։ Սա կարևոր է նաև կյանքի որակի բարելավման և ժամանակակից հասարակությանը ինտեգրվելու համար։ Բանկի ենթակառուցվածքային ռազմավարությունը սահմանում է գործողությունների գերակա ոլորտները.

  • Ենթակառուցվածքային ծառայությունների հասանելիության խթանում,
  • Ենթակառուցվածքների աջակցություն տարածաշրջանային և գլոբալ ինտեգրման համար,
  • Ֆինանսավորման մեխանիզմների ստեղծում և ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնում,
  • Բազմոլորտ օրակարգի ընդունում և խթանում,
  • Աջակցություն էկոլոգիապես և սոցիալապես կայուն ենթակառուցվածքների կառուցմանը և պպահպանմանը,
  • Նպաստել ենթակառուցվածքների կառավարման շարունակական բարելավմանը։

Գործունեության քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բանկի տեղեկատվական կենտրոնի (BIC)`

... քաղաքացիական հասարակության խմբերը վաղուց մտահոգված են տարածաշրջանի բնիկ ժողովուրդների շրջակա միջավայրի և կյանքի վրա ՄԶԲ-ի գործունեության բացասական ազդեցությամբ, ինչպես նաև իրական տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հեռանկարներով[6]։

Հիմնականում խոսքը ձախակողմյան ակտիվիստների խմբերի մասին է, որոնք կարծում են, որ ՄԶԲ-ի ֆինանսական գործառնությունները (հակառակ ՄԶԲ-ի կողմից հայտարարված նպատակին՝ նպաստել սոցիալական և տնտեսական բարգավաճմանը) բնապահպանական և սոցիալական վնաս են պատճառում, ինչպես նաև բացասաբար են ազդում տեղական տնտեսության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://dicosigles.fr/
  2. About the Inter-American Development Bank – Inter-American Development Bank Արխիվացված 2018-02-01 Wayback Machine. Iadb.org. Retrieved on 2010-12-14.
  3. «AGREEMENT ESTABLISHING THE INTER-AMERICAN DEVELOPMENT BAN». Organization of American States. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  4. Օրինակ՝ 2010 թվականի մարտին Մեքսիկայում հավաքված բանկի կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել ավելացնել բանկի կապիտալը 70 մլրդ դոլարով, ինչպես նաև ամբողջությամբ դուրս գրել տարածաշրջանի ամենաաղքատ երկրի՝ երկրաշարժից ավերված Հայիթիի Հանրապետության պարտքը։
  5. «Inter-American Development Bank. Update to the Institutional Strategy 2010—2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Inter-American Development Bank». Bank Information Center. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջամերիկյան զարգացման բանկ» հոդվածին։