Միջազգային ֆինանսական կենտրոն
![]() | |
Տեսակ | շինությունների համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հոնկոնգ |
Հարկեր | 88 |
Վերելակներ | 62 |
Կազմված է | Two International Finance Centre?, One International Finance Centre? և IFC Mall? |
Հիմնադրված է | 2003 |
Բացված | 2003 |
Ճարտարապետ | Սեզար Պելլի և Rocco Yim? |
Ճարտարագետ | Arup |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Միջազգային ֆինանսական կենտրոն (անգլ.՝ International Finance Centre, (Չինարեն), բրենդ - ifc), շենքերի կոմպլեքս, որը գտնվում է Հոնկոնգ քաղաքի կենտրոնական շրջանի ափամերձ հատվածում։ Բաղկացած է երկու երկնաքերերից («One IFC» և «Two IFC»), «IFC Mall» առևտրի կենտրոնից և «Four Seasons» 40 հարկանի հյուրանոցից։
Կոմպլեքսի մաս կազմող ամենաբարձր շենքը՝ «Two IFC», աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը, 17-րդն Ասիայում, և երկրորդը Հոնկոնգում, որը Միջազգային առևտրական կենտրոնին զիջում է ընդամենը 484 մետրով[1]։ Կոմպլեքսը կառուցվել է «Sun Hung Kai Properties» և «MTR Corporation» ընկերությունների աջակցությամբ։ Օդանավակայան-Էքսպրեսս և Թունչհուն գծերի «Հոնկոնգ» կայարանը սպասարկում է բիզնես-համալիր։
Միջազգային ֆինանսական կենտրոն 1[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային ֆինանսական կենտրոնի կոմպլեքսում առաջին երկնաքերը՝ «One IFC», կառուցվել է 1998 թվականին, բացումը կայացել է 1999 թվականին։ Շենքի բարձրությունը 210 մետր է, 38 հարկանի է, ընդհանուր տարածքը կազմում է 72 850 մ²։ Այն չորս գոտում սպասարկվում է 18 արագընթաց մարդատար վերելակներով[2]։ Շենքը տեղավորում է մոտավորապես 5000 մարդ[3]։ Շենքի նախագծմամբ զբաղվել է «Rocco Design Architects» ընկերությունը, «Cesar Pelli & Associates»-ից Սեզար Փելլին պատասխանատու էր ճարտարապետության համար, իսկ կառուցապատման համար Ասիայի ամենախոշոր ընկերությունը՝ «Sun Hung Kai Properties»[4]։
Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգում կա նմանատիպ երկնաքեր՝ «30 Hudson Street», որի վրա աշխատել է նույն ճարտարապետը։
Միջազգային ֆինանսական կենտրոն 2[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ երկնաքերը պլանավորվել էր դեռևս 1996 թվականին։ Կառուցումն սկսվել է 2000 թվականին և ավարտվել 2003 թվականին։ Նախագծի հեղինակը կրկին Սեզար Փելլին է, այս շենքը՝ 412 մետր բարձրությամբ, ներկա պահին բարձրությամբ երկրորդն է Հոնկոնգում[1]։
Շենքը 88 հարկանի է, որից 22-ն առևտրային հարկեր են։ Ամենաբարձր գրասենյակային հարկերը վաճառվում կամ վարձակալվում են տարբեր ընկերությունների կողմից։ Օրինակ՝ Հոնկոնգի ֆինանսական վարչությունը 2001 թվականին 55, 56 և 77-88 հարկերը գնել է 3,7 միլիարդ դոլարով[5]։ 55-րդ հարկում կա ցուցահանդես՝ նվիրված Հոնկոնգի մետաղադրամների պատմությանը և Հոնկոնգի ֆինանսական վարչության գրադարանին, որոնք այցելուների համար բաց են գրասենյակի աշխատանքային ժամերին։
«Four Seasons» հյուրանոցների ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]
«Four Seasons» հյուրանոցի կառուցումն սկսվել է 2002 թվականին և ավարտվել 2005 թվականի հոկտեմբերին։ Հյուրանոցը բաղկացած է երկու աշտարակներից՝ 165 և 205 մետր բարձրությամբ՝ համապատասխանաբար 42 և 55 հարկերով[6][7]։ Առաջին աշտարակում գտնվում է 400 սենյակներով «Four Seasons Hotel Hong Kong» հյուրանոցը, իսկ երկրորդում՝ «Four Season Place» հյուրանոցը, որը նախատեսված է երկարատև հանգստի համար[8]։
Առևտրի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
«IFC Mall»-ը գտնվում է Միջազգային ֆինանսական կենտրոնի չորսհարկանի ստիլոբատային մասում[9]։ Այնտեղ է գտնվում Հոնկոնգի առաջին «Apple» խանութը[10]։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Two IFC» աշտարակը հայտնվել է «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը 2։ Կյանքի օրորոց» ֆիլմում։
- «Խավարի ասպետը» ֆիլմում Բեթմենը Լաոյին առևանգելու օպերացիայի ժամանակ նախատեսում է «2 IFC» աշտարակից գնալ «1 IFC» աշտարակը։
- 2003 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում «Financial Times»-ը, «HSBC»-ն և «Cathay Pacific» ընկերությունները շենքի ճակատին տեղադրել են 19,000 մ² և 230 մետր երկարությամբ գովազդներ։ Գովազդը տարածվում էր ավելի քան 50 հարկերից՝ այն դարձնելով ամենամեծ գովազդը, որը երբևէ տեղադրվել է երկնաքերի վրա[11]։
Թվաբանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 88 - «2 IFC» աշտարակի հարկերի թիվն է, որը չինական թվաբանությունում բարեհաջող լինելու նշան է, քանի որ 88 հիերոգլիֆը նման է կրկնակի երջանկության հիերոգլիֆին[3]։
- «2 IFC» աշտարակում բացակայում են 4 թիվը ներառող հարկերը՝ 14 և 24։ Դա պայմանավորված է 4 թվի վերաբերյալ սնահավատությամբ՝ տետրաֆոբիա[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Two International Finance Centre - The Skyscraper Center»։ www.skyscrapercenter.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ «1 International Finance Centre, Hong Kong - SkyscraperPage.com»։ skyscraperpage.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ 3,0 3,1 3,2 «Второй Международный Финансовый Центр в Гонконге»։ ctoday.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-13-ին
- ↑ «One International Finance Centre - The Skyscraper Center»։ www.skyscrapercenter.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ Tong Sebastian (2003-04-07)։ «HKMC 'to pay $90m' for lease at Two IFC»։ The Standard։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-21-ին։ Վերցված է 2007-03-27
- ↑ «Four Seasons Hotel Hong Kong - The Skyscraper Center»։ www.skyscrapercenter.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ «Four Seasons Place - The Skyscraper Center»։ www.skyscrapercenter.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ «Four Seasons Place Hong Kong – Luxurious Serviced Apartment / Suite Hotel atop Hong Kong Station»։ www.fsphk.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-31-ին։ Վերցված է 2019-01-31
- ↑ «ifc mall | International Finance Centre, Hong Kong» (անգլերեն)։ ifc.com.hk։ Վերցված է 2019-01-31
- ↑ «Apple’s First Retail Store in Hong Kong Opens Saturday» (անգլերեն)։ Apple Newsroom։ Վերցված է 2019-01-31
- ↑ «Vertigo World's Largest Outdoor Advert»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջազգային ֆինանսական կենտրոն 2-ը Հոնկոնգում
- Միջազգային ֆինանսական կենտրոն, տեսարան տիեզերքից(անգլ.)
- Միջազգային ֆինանսական կենտրոնի կայք(անգլ.)
- «Emporis»-ի՝ «2 ifc»-ի շինարարական հարթակ(անգլ.)
- «Four Seasons» հյուրանոց (Հոնկոնգ)(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միջազգային ֆինանսական կենտրոն կատեգորիայում։ |