Միջազգային ռազմական տրիբունալ
Միջազգային ռազմական տրիբունալ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Միջազգային դատական մարմիններ, court-martial? և միջոցառում |
Երկիր | Գերմանիան 1945-1949 թվականներին |
Հիմնադրված | օգոստոսի 8, 1945[1] |
Միջազգային ռազմական տրիբունալ միջազգային դատական ատյան, որն ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործներին պատժելու համար։ Միջազգային ռազմական տրիբունալը ստեղծելու անհրաժեշտությունն ազդարարվել է 1943 թվականին՝ հիտլերականներին պատասխանատվության ենթարկելու մասին ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների համատեղ դեկլարացիայով։ Դրան համապատասխան, 1945 թվականի օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրով ստեղծվեց Միջազգային ռազմական տրիբունալ։ Միջազգային ռազմական տրիբունալում ընդգրկվել էին այդ երկրներից մեկական անդամ՝ իրենց տեղակալներով և գլխավոր մեղադրող։ Գլխավոր հանցագործների քննության ու մեղադրման իրավունքը վերապահված էր մեղադրող կողմերին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 580)։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միջազգային ռազմական տրիբունալ կատեգորիայում։ |