Միջազգային հրեական դավադրություն
| Հակասեմականություն |
|---|
| Պատմություն · Ժամանակագրություն · Աղբյուրներ |
| Կատեգորիա |
Միջազգային հրեական դավադրություն կամ համաշխարհային հրեական դավադրություն, հակասեմական կարծրատիպ, որը նկարագրվում է որպես «աշխարհի ամենատարածված և երկարակյաց տեսություններից մեկը»։ Թեև ըստ դրա՝ չարամիտ, հրեական համաշխարհային խումբը, առավել հայտնի որպես Միջազգային հրեականություն, դավադրություն է կազմակերպում աշխարհին տիրելու համար, տեսությունը չափազանց փոփոխական է, ինչը նպաստում է դրա լայն տարածմանը և երկարատև գոյությանը։ Այն իր հայտնիության պիկին էր հասել հատկապես տասնիններորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին հակասեմական կեղծված տեքստի՝ «Սիոնի իմաստունների արձանագրությունների» միջոցով։ Միջազգային հրեական դավադրությունն առաջադրող համոզմունքների թվում են «Հրեական բոլշևիզմը», «Մշակութային մարքսիզմը», «Հրեամասոնական դավադրության տեսությունը», «Սպիտակամորթների ցեղասպանության տեսությունը», և «Հոլոքոստի ժխտումը»[1]։ Նացիստական կառավարության համոզմունքը միջազգային հրեական դավադրության ճշգրտության մեջ, որին նրանք մեղադրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու և դաշնակից տերությունները վերահսկելու մեջ, վճռորոշ դեր ունեցավ «հրեական հարցի վերջնական լուծում» սկսելու և Հոլոքոստով իրենց գործն ավարտին հասցնելու մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային տիրապետության համար հրեական միջազգային դավադրության նկատմամբ հավատի հետքեր կարելի է գտնել դեռևս 13-րդ դարում, սակայն այն թափ առավ տասնիներորդ դարի երկրորդ կեսին այնպիսի հեղինակների միջոցով, ինչպիսիք էին օսմանյան բանակի սպա Ֆրեդերիկ վան Միլինգենը, որը 1873 թվականին գրել է «Աշխարհի նվաճումը հրեաների կողմից» աշխատությունը, և պրուսական գործակալ-սադրիչ Հերման Գյոդշեն, որը քարոզում էր նոր գաղափարական հակասեմականություն: Թերթերի հայտնագործումն առաջ քաշեց մի նոր վարկած, ըստ որի՝ հրեաները վերահսկում են մամուլը։ Գյոդշեի «Բիարից» վեպը գրագողության ենթարկվեց «Սիոնի իմաստունների արձանագրությունները» հակասեմական կեղծիքի մեջ, որը հրատարակվեց 20-րդ դարի սկզբին: Արձանագրությունները տպագիր տեսքով Ռուսական կայսրությունում հայտնվեցին դեռևս 1903 թվականին՝ հրապարակվելով «Սև հարյուրյակների» (ռուս.՝ Черная сотня) «Զնամյա» թերթում՝ որպես հոդվածների շարք[2][3]: Այս կեղծիքը «Օխրանկա» գաղտնի ոստիկանության ստեղծագործությունն էր[4]: Արձանագրություններն այնքան հանրայնացրին հրեական միջազգային դավադրության հանդեպ հավատը, որ այն կարևոր դարձավ ժամանակակից հակասեմականության համար: Ըստ Արմին Պֆալ-Տրաուգբերի, արձանագրությունները «միջազգային հրեական դավադրության առասպելի տարածման ամենակարևոր փաստաթուղթն են»։
Այս դավադրության հանդեպ հավատն ավելի սրացավ Ռուսական Հեղափոխությունից հետո՝ սկզբնապես տարածվելով հուսահատված ցարական աքսորյալների կողմից[3]։ Դավադրության անգլիացի տեսաբան Նեստա Վեբստերը վերամշակեց իլյումինատների մասին հին դավադրության տեսությունները, նոր շեշտադրում կատարելով հեղափոխության մեջ հրեաների դերի վրա։ Քսաներորդ դարի երկրորդ կեսին, երբ բացահայտ հակասեմականությունն ընդունելի էր դարձել, շատ դավադրապաշտներ շրջանցիկ ուղիներ գտան՝ խուսափելու հրեաներին ուղղակիորեն հիշատակելուց, սակայն պահպանեցին արձանագրություններից և հրեական համաշխարհային դավադրության նախկին համոզմունքներից առաջացած տեսությունները։ Հրեամասոնական դավադրության տեսությունը պնդում է, որ ֆրիմասոնները միջազգային հրեական դավադրության գործակալներ են[5]։ Հոլոքոստի ժխտումը ընդունում է հսկայական հրեական դավադրության գոյությունը, որը ըստ Հոլոքոստը ժխտողների, իրականացրել է պատմության մեջ ամենամեծ խաբեությունը՝ Գերմանիայից գումարներ կորզելու և Իսրայելը հիմնադրելու նպատակով։ Այս դավադրությունը առկա է թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն Հոլոքոստը ժխտող աշխատություններում[6][7]։ 1970-ականներից սկսած, Սիոնիստական Օկուպացիոն Կառավարություն (ԶՕԿ) եզրույթն օգտագործվել է հակասեմականների կողմից՝ արևմտյան երկրների նկատմամբ հրեաների վերահսկողությունը մատնանշելու համար[8][9]։
Երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ չինացիներ կարծում են, որ հրեաները գաղտնի կերպով կառավարում են աշխարհն իրենց բիզնես մտածելակերպի միջոցով[10]։ Չինական ծագում ունեցող ամերիկացի ՏՏ խորհրդատու և սիրողական պատմաբան Հունբին Սունը հրատարակել է «Արժութային պարերազմներ» մատենաշարը, որտեղ պնդում է, թե հրեա ֆինանսիստները վերահսկում են միջազգային բանկային համակարգերը դեռևս Նապոլեոնի դարաշրջանից։ Սունն իր գրքում նաև նշում է, որ Դաշնային Պահուստային Համակարգի առանցքային գործառույթները վերահսկվում են հինգ մասնավոր բանկերի կողմից, ներառյալ «Citibank»-ը, որոնք բոլորն էլ «սերտ կապեր» են ունեցել Ռոտշիլդների տոհմի հետ։ Ըստ նրա՝ հենց այս տոհմն է հանգեցրել 1997 թվականի ֆինանսական ճգնաժամին։ Գիրքը դարձել է բեսթսելլեր և նույնիսկ ընթերցվել է չինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից[11][12]։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականի իր առաջին ձայնագրված քաղաքական ելույթում Ադոլֆ Հիտլերը հաստատում էր միջազգային հրեական դավադրության գոյությունը՝ միտված արիական ռասան և Գերմանիան թուլացնելուն[13]։
Փաստագրելով ֆաշիզմի հայտնվելը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մինչև Երկրորդ համաշխարհայինի ավարտը՝ պատմաբան Մայքլ Քելոգը նշել է, որ «չարամիտ համաշխարհային հրեական» դավադրության տեսության հետևորդների թվում էին միապետական վտարանդիները, ովքեր ձևավորել էին «Միության հիմնադրում» (գերմ.՝ Aufbau Vereinigung)՝ մի դավադիր հակասեմական խումբ, որը ձգտում էր վերականգնել ցարական իշխանությունը Ռուսաստանում՝ միաժամանակ իրականացնելով աջակողմյան ահաբեկչություն Գերմանիայում։ «Աուֆբաուն» համագործակցում էր վաղ շրջանի գերմանացի նացիստների հետ ինչպիսին էր Մաքս Էրվին ֆոն Շոյբներ-Ռիխտերը։ Խումբը, շեշտը դնելով արձանագրությունների նմանվող առասպելի վրա, մեծ ազդեցություն ունեցավ Հիտլերի և Ալֆրեդ Ռոզենբերգի գաղափարախոսությունների վրա, հիմնականում 1918-ից 1923 թվականներին, մինչև Շոյբներ-Ռիխտերը սպանվեց գերմանական ոստիկանների կողմից Գարեջրային Պուտչի ժամանակ[14][15]։
Նացիստական Գերմանիայի առաջնորդները համոզված էին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան դիմակայում էր հրեաների կողմից գաղտնի նախագծված և Դաշնակցային ուժերի միջոցով իրականացվող զանգվածային դավադրությանը: Ըստ այս դավադրության վարկածի, Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը պարզապես հրեաների խամաճիկներն էին։ Նացիստական քարոզչությունը բազմիցս մեղադրում էր «միջազգային հրեությանը» պատերազմ սկսելու, այն երկարաձգելու և Գերմանիայի բնաջնջումը ծրագրելու մեջ: Հիտլերը և այլ նացիստական առաջնորդներ շարունակաբար հայտարարում էին, որ իրենք «կբնաջնջեն» հրեաներին, նախքան վերջիններս հնարավորություն կունենան իրականացնելու այդ ենթադրյալ խարդավանքը։ Նացիստական քարոզիչները հիմնվում էին հրեական դավադրության ավելի հին կարծրատիպերի վրա և թարմացնում «Սիոնի իմաստունների արձանագրությունները»՝ դրանցում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի նշանավոր անհատների ներառելով։ Ըստ պատմաբան Ջեֆրի Հերֆի, հենց հրեաների մասին նացիստների դավադրապաշտական համոզմունքները դրդեցին նրանց դիմել ծայրահեղ հակահրեական բռնությունների, այլ ոչ թե հին հակասեմական հայացքները: «Հրեական հարցի վերջնական լուծման» ձգտումը սերտ կապ ուներ հրեաների մասին նացիստների այն տեսակետից, թե նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններում վճռորոշ դեր ունեցող միջազգայնորեն կազմակերպված քաղաքական ուժ են։[16]
Գերմանիան Խորհրդային Միություն ներխուժեց 1941 թվականին՝ հրեական բոլշևիզմի դեմ պայքարելու պատրվակով։ Մինչև 1941 թվականի օգոստոսը նացիստական քարոզչությունն արդեն հանդես էր գալիս ռադիկալ պնդումներով՝ ակնարկելով հրեաների դեմ գլոբալ պատերազմի մասին։ Ամերիկայի մուտքը Երկրորդ համաշխարհային պատերազմ դրդեց նացիստ գաղափարախոսներին ամրապնդել իրենց կարծիքը՝ նրանք պնդում էին, թե կոմունիզմի և կապիտալիզմի միջազգային կոալիցիան՝ չարագուշակ «հրեական համաշխարհային դավադրության» գլխավորությամբ, ձգտում էր ոչնչացնել արիացիներին: Հակասեմական խոսույթի արմատականացումն ուղեկցվում էր նացիստական Գերմանիայի կողմից հակահրեական հալածանքներով և ցեղասպանության ուժեղացմամբ[17]։
Ըստ պատմաբան Ջեֆրի Հերֆի՝ նացիստներն օգտագործում էին ենթադրյալ միջազգային հրեական դավադրությունը՝ պատասխանելու այնպիսի դժվար հարցերի, ինչպիսիք են՝ «Ինչո՞ւ Բրիտանիան շարունակեց պայքարը 1940 թվականին, այլ ոչ թե բանակցեց: Ինչո՞ւ էր հավանական, որ խորհրդային վարչակարգը 1941-ի հունիսյան գերմանական ներխուժումից հետո հապճեպ կփլուզվի հնաոճ տնակի պես: Ինչո՞ւ էր Ֆրանկլին Ռուզվելտը դեմ հանդես գալիս Հիտլերին: Ինչո՞ւ հակահիտլերյան կոալիցիան մնաց անփոփոխ, երբ Կարմիր բանակը 1943-ի գարնանից հետո շարունակում էր առաջ շարժվել դեպի Կենտրոնական Եվրոպա»: Նացիստների հավատը համաշխարհային գործերը կառավարող հզոր, միջազգային հրեական դավադրության նկատմամբ չդադարեց այն հեշտությամբ, որով գերմանական հրեական համայնքը զրկվեց ունեցվածքից և աքսորվեց։[18]
Մալայզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալայզիայի նախկին վարչապետ Մահաթիր Մոհամադը տարիներ շարունակ համոզված է եղել, որ հրեաներն աշխարհը կառավարում են լիազորված անձանց միջոցով[19]։
Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու հազար յոթ թվականին Թուրքիայում բեսթսելլեր էր Էրգյուն Փոյրազի «Մովսեսի զավակները. Թայիփ և Էմինե» (թուրքերեն՝ Musa'nın Çocukları:Tayyip ve Emine) գիրքը։ Փոյրազը պնդում է, որ գոյություն ունի միջազգային հրեական դավադրություն, որը գաղտնի կերպով կառավարում է աշխարհը, ներառյալ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակելը:[20]
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միջազգային հրեականություն․ աշխարհի կարևորագույն խնդիրը» (անգլ.՝ The International Jew: The World's Foremost Problem) աշխատության մեջ ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆորդը հիմնականում վերամշակեց Արձանագրությունները և դրանց տարածման համար արեց ավելին, քան որևէ այլ ամերիկացի։ Առաջին Կարմիր տագնապի (անգլ.՝ First Red Scare) ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ստուգեց Արձանագրությունների հավաստիությունը։ 1920-ական և 1930-ական թվականներին «Սիոնի իմաստունների արձանագրությունները» լավ ընդունվեցին որոշ պահպանողական ավետարանականների կողմից։ Այնուամենայնիվ, նույնիսկ այն ավետարանականները, որոնք հավատում էին քրիստոնեության դեմ ուղղված միջազգային հրեական դավադրությանը, իրենց հակահրեա չէին համարում և հույս ունեին, որ հրեաները քրիստոնեություն կընդունեն։ 1930-ականների վերջին միջազգային հրեական դավադրության նկատմամբ հավատը սկսեց վարկաբեկվել պահպանողական ավետարանականների շրջանակներում, քանի որ այն անհամատեղելի էր համաշխարհային իրադարձությունների, հատկապես՝ Նացիստական Գերմանիայի վերելքի հետ։[21]
1990-ականների սկզբին, քրիստոնյա հեռուստաքարոզիչ Փեթ Ռոբերտսոնի «Համաշխարհային նոր կարգ» (անգլ.՝ The New World Order) գիրքը քննադատության ենթարկվեց «Գրքերի Նյու Յորքյան ակնարկ»-ի, «Հակազրպարտչական լիգայի» և այլոց կողմից՝ դավադրության տեսության ակնհայտ քարոզչության համար։ Ասվում էր, իբրև թե Ռոբերտսոնը հիմնվել էր Նեստա Ուեբստերի և Յուստաս Մալինսի աշխատանքների վրա[22][23]։
2020 թվականին Թրամփի կողմնակից և քարոզարշավի մասնակից Մերի Էն Մենդոզան հեռացվեց Հանրապետականների ազգային համագումարի ժամանակացույցից աշխարհը տիրելու հրեական դավադրության մասին փոսթ վերահրապարակելուց (անգլ.՝ retweet) հետո[13]։ 2021 թվականին հաղորդվեց, որ QAnon-ի հետևորդների գրեթե կեսը հավատում է աշխարհը զավթելու հրեական դավադրությանը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jay, Martin. «Dialectic of Counter-Enlightenment: The Frankfurt School as Scapegoat of the Lunatic Fringe». Salmagundi Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Balakirsky Katz, Maya (2021-01-02). «Protocols of the Elders of Zion, Antonio Gramsci, and the Myth of Niccolò Machiavelli». East European Jewish Affairs. 51 (1): 18–35. doi:10.1080/13501674.2021.1952024. ISSN 1350-1674. S2CID 238861172.
- ↑ 3,0 3,1 «Protocols of the Elders of Zion». encyclopedia.ushmm.org (անգլերեն). Վերցված է 2021-12-29-ին.
- ↑ «A Hoax of Hate: The Protocols of the Learned Elders of Zion». Anti-Defamation League (անգլերեն). Վերցված է 2022-01-04-ին.
- ↑ Poli, Barbara De (2014). «The Judeo-Masonic Conspiracy: The Path from the Cemetery of Prague to Arab Anti-Zionist Propaganda». Conspiracy Theories in the United States and the Middle East (անգլերեն). De Gruyter. ISBN 978-3-11-033827-0.
- ↑ Achcar, Gilbert (2011). «Assessing Holocaust Denial in Western and Arab Contexts» (PDF). Journal of Palestine Studies. 41 (1): 82–95 [85]. doi:10.1525/jps.2011.XLI.1.82.
- ↑ Cohen-Almagor, Raphael (2009–2010). «Holocaust Denial is a Form of Hate Speech». Amsterdam Law Forum. 2: 33. doi:10.37974/ALF.96.
- ↑ Swain, Carol (2003). Contemporary voices of white nationalism in America. Cambridge, UK New York: Cambridge University Press. էջ 253. ISBN 0521816734.
- ↑ Issitt, Micah; Main, Carlyn (2014 թ․ սեպտեմբերի 16). Hidden Religion: The Greatest Mysteries and Symbols of the World's Religious Beliefs (անգլերեն). ABC-CLIO. էջեր 31–32. ISBN 9781610694780.
- ↑ Davis, Bob (2014 թ․ մայիսի 14). «Is China Anti-Semitic? One Jew's Reflections». The Wall Street Journal. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ McGregor, Richard (2007 թ․ սեպտեմբերի 25). «Chinese buy into conspiracy theory». Financial Times. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Keating, Joshua. «The World's Most Persistent Conspiracy Theories». Foreign Policy. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 13,0 13,1 Whitfield, Stephen (2020 թ․ սեպտեմբերի 2). «Why the 'Protocols of the Elders of Zion' is still pushed by anti-Semites more than a century after hoax first circulated». The Conversation (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Schwonek, Matthew R. (2006). «Review of The Russian Roots of Nazism: White Émigrés and the Making of National Socialism, 1917–1945; Victims of Stalin and Hitler: The Exodus of Poles and Balts to Britain». The Russian Review. 65 (2): 335–337. ISSN 0036-0341. JSTOR 3664431.
- ↑ Stackelberg, Roderick; Kellogg, Michael (2006). «Reviewed Works: The Russian Roots of Nazism: White Émigrés and the Making of National Socialism, 1917–1945 by Michael Kellogg; Victims of Stalin and Hitler: The Exodus of Poles and Balts to Britain by Thomas Lane». The American Historical Review. 111 (5): 1618–1619. doi:10.1086/ahr.111.5.1618. ISSN 0002-8762. JSTOR 10.1086/ahr.111.5.1618.
- ↑ Herf, Jeffrey (2006-01-01). The Jewish Enemy: Nazi Propaganda during World War II and the Holocaust. Harvard University Press. էջեր p. 10. doi:10.4159/9780674038592. isbn 978-0-674038-59-2.. ISBN 978-0-674-03859-2.
{{cite book}}:|pages=has extra text (օգնություն); Check|doi=value (օգնություն) - ↑ Longerich, Peter (2012). «19: An Ideological War of Annihilation». Heinrich Himmler. New York, USA: Oxford University Press. էջեր 529, 530. ISBN 978-0-19-959232-6.
- ↑ Herf, Jeffrey (2006-01-01). The Jewish Enemy: Nazi Propaganda during World War II and the Holocaust. Harvard University Press. doi:10.4159/9780674038592. isbn 978-0-674038-59-2.. ISBN 978-0-674-03859-2.
{{cite book}}: Check|doi=value (օգնություն) - ↑ «Former Asian leader won't stop claiming Jews 'rule the world'». Washington Post. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Baer, Marc David (2013-09). «An Enemy Old and New: The Dönme, Anti-Semitism, and Conspiracy Theories in the Ottoman Empire and Turkish Republic». Jewish Quarterly Review (անգլերեն). 103 (4): 523–555. doi:10.1353/jqr.2013.0033. ISSN 1553-0604.
- ↑ Ariel, Yaakov S. (2013). An Unusual Relationship: Evangelical Christians and Jews. Goldstein-Goren Series in American Jewish History. New York, NY: New York University Press. ISBN 978-0-8147-6293-6.
- ↑ Niebuhr, Gustav (1995 թ․ մարտի 4). «Pat Robertston Says He Intended No Anti-Semitism in Book He Wrote Four Years Ago». New York Times. Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին – via Gale General OneFile.
- ↑ Radner, Ephraim (1995 թ․ սեպտեմբերի 13). «New World Order, Old World Anti-Semitism». The Christian Century. Vol. 112, no. 26.
- ↑ «Nearly half of QAnon followers believe Jews are plotting to rule the world». Newsweek (անգլերեն). 2021 թ․ հունիսի 28. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ariel, Yaakov (2013). «Evangelical Christians and Anti-Jewish Conspiracy Theories». An Unusual Relationship: Evangelical Christians and Jews (անգլերեն). New York University Press. ISBN 978-0-8147-6293-6.
- Baer, Marc David (2013). «An Enemy Old and New: The Dönme, Anti-Semitism, and Conspiracy Theories in the Ottoman Empire and Turkish Republic». Jewish Quarterly Review. 103 (4): 523–555. doi:10.1353/jqr.2013.0033. S2CID 159483845.
- Bangerter, Adrian; Wagner-Egger, Pascal; Delouvée, Sylvain (2020). «How Conspiracy Theories Spread». Routledge Handbook of Conspiracy Theories. Routledge. doi:10.4324/9780429452734-2_5. ISBN 978-0-429-45273-4. S2CID 214062615.
- Herf, Jeffrey (2006). The Jewish Enemy: Nazi Propaganda during the World War II and the Holocaust. Harvard University Press.
- Konda, Thomas Milan (2019). Conspiracies of Conspiracies: How Delusions Have Overrun America (անգլերեն). University of Chicago Press. doi:10.7208/chicago/9780226585932.001.0001. ISBN 978-0-226-58593-2. S2CID 198104368.
- Rathje, Jan (2021). «'Money Rules the World, but Who Rules the Money?' Antisemitism in post-Holocaust Conspiracy Ideologies». Confronting Antisemitism in Modern Media, the Legal and Political Worlds (անգլերեն). Vol. 5. De Gruyter. էջեր 45–68. doi:10.1515/9783110671964-005. ISBN 978-3-11-067196-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bronner, Stephen Eric (2020). «Conspiracy Fetishism, Community, and the Antisemitic Imaginary». Antisemitism Studies. 4 (2): 371–387. doi:10.2979/antistud.4.2.06. ISSN 2474-1809. S2CID 225095696.
- Byford, Jovan (2011). «Conspiracy Theory and Antisemitism». Conspiracy Theories: A Critical Introduction (անգլերեն). Palgrave Macmillan UK. էջեր 95–119. doi:10.1057/9780230349216_5. ISBN 978-0-230-34921-6.
- Lebzelter, Gisela C. (1978). «The Myth of a Jewish World Conspiracy». Political Anti-Semitism in England 1918–1939 (անգլերեն). Palgrave Macmillan UK. էջեր 13–28. doi:10.1007/978-1-349-04000-1_2. ISBN 978-1-349-04000-1.
- Ruotsila, Markku (2000). «Lord Sydenham of Combe's World Jewish Conspiracy». Patterns of Prejudice. 34 (3): 47–64. doi:10.1080/00313220008559146. S2CID 144271307.
- Trawny, Peter (2021). Heidegger and the Myth of a Jewish World Conspiracy (անգլերեն). University of Chicago Press. doi:10.7208/chicago/9780226303871.001.0001. ISBN 978-0-226-30387-1.
- Waddington, Lorna (2007). Hitler's Crusade: Bolshevism and the Myth of the International Jewish Conspiracy (անգլերեն). Bloomsbury Academic. doi:10.5040/9780755623822. ISBN 978-1-84511-556-2.