Jump to content

Միջազգային հումանիտար փաստահավաք հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային հումանիտար Փաստահավաք հանձնաժողովը (IHFFC) միջազգային կառույց է, որը պատրաստել է հետաքննել միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումները։ Հանձնաժողովը կարող է ուսումնասիրել հարցերը՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, սակայն չի տալիս գնահատական կամ դատավճիռ բարձրացված խնդիրների վերաբերյալ[1][2]։

Ժնևյան կոնվենցիաներ

IHFFC-ն ստեղծվել է 1991 թվականին[2] համաձայնեցված Ժնևյան կոնվենցիաների Առաջին ընտրովի Արձանագրության վրա։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի Արտաքին Գործերի Նախարարությունն իրականացնում է քարտուղարության գործառույթները։ IHFFC-ի գլխավոր գրասենյակը Բեռնում է։ Կառույցին միացել է 76 պետություն[2]։

Կազմակերպությունը ունի մշտական դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում[3]։

Գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 7-ին, Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը կոչ արեց ակտիվացնել հանձնաժողովը՝ հետաքննելու Աֆղանստանի Կունդուզ քաղաքում MSF-ի հիվանդանոցի վրա։ MSF-ը հայտարարում է, որ չի վստահում ռմբակոծության վերաբերյալ ներքին ռազմական հետաքնություններին, որը խլել է 42 մարդու կյանք[4] և որին կազմակերպությունը համարում է պատերազմական հանցագործություն[2]։ ԱՄՆ-ն և Աֆղանստանը IHFF-ի ստորագրողմերի թվում չեն[2]։

2016 թվականին, Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը կրկին կոչ արեց ակտիվացնել հանձնաժողովը՝ Եմենում MSF-ի հիվանդանոցի ռմբակոծությունից հետո[5]։

Հանձնաժողովը իր առաջին առաքելությունը ստացել է 2017 թվականին ԵԱՀԿ-ից՝ հետաքննելու Ուկրաինայում ԵԱՀԿ-ի շտապօնգության վարորդի մահվան դեպքը[6]։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ դա տեղի է ունեցել հակատանկային ականի հետևանքով և նշել․ Հաշվի առնելով այն փաստը, որ ինչպես հայտնի էր, այդ ճանապարհը հաճախ օգտագործվում էր քաղաքացիական տրասնպորտի կողմից, ցանկացած վերջերս տեղադրված հակատրանսպորտային ականներ համարվում են Միջազգային հումանիտար իրավունքի խախտում՝ կանխատեսելի անհատական վնասակար ազդեցության պատճառով[7]։

Ռուսաստանը դուրս եկավ հանձնաժողովի իրավասությունից 2019 թվականին[8]։

Հանձնաժողովի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովը բաղկացած է 15 փորձագետներից։ 2017 թվականի փետրվարի 20-ին նրանք էին՝

Անուն Պաշտոն Երկիր Անդամ
Դասախոս Թիլո Մարաուն Նախագահ Գերմանիա 2012
Դոկտոր Էլժբիետա ՄԻԿՈՇ-ՍԿՈւԶԱ Առաջին փոխնախագահ Լեհաստան 2001
Դոկտոր Մոհամեդ Մահմուդ ԱԼ ՔԱՄԱԼԻ Փոխնախագահ Միացյալ Արաբական Էմիրություններ 2012
Դեսպան Ալֆրեդո ԼԱԲԲԵ Փոխնախագահ Չիլի 2017
Դոկտոր Ռոբին ՄաքՆԻԼ ԼԱՎ Փոխնախագահ Մեծ Բրիտանիա 2017
Պարոն Աբդուլլա Ռաշիդ Ս.Ա. ԱԼ-ՆԱԻՄԻ Անդամ Քաթար 2017
Պրոֆեսոր Ռաշիդ ԲԵԼՀԱՋ Անդամ Ալժիր 2017
Տիկին Լորանս ԲՈՒՅԱՏ Անդամ Շվեյցարիա 2017
Պրոֆեսոր Անդամ Ճապոնիա 2012
Դոկտոր Օսլա Մոլդե Անդամ Շվեդիա 2017
Պարոն Մարիո J.A. ՕՅԱՐՍԱԲԼ Անդամ Արգենտինա 2017
Պարոն Ֆրանցիսկո ՌԵՅ ՄԱՐԿՈՍ Անդամ Իսպանիա 2017
Պրոֆեսոր Ստելիոս Է. ՊԵՐՌԱԿԻՍ Անդամ Հունաստան 2001
Դոկտոր Ռեքա ՎԱՐԳԱ Անդամ Հունգարիա 2017
Դոկտոր Ճուստինաս ԶԻԼԻՆՍԿԱՍ Անդամ Լիտվա 2012

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "International Humanitarian Fact-Finding Commission", Ministry of Foreign Affairs, Switzerland.
  2. 1 2 3 4 5 «Kunduz bombing: MSF demands Afghan war crimes probe». BBC News (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  3. "Intergovernmental Organizations" Արխիվացված 2012-12-01 Wayback Machine, the United Nations.
  4. Johnston, Chris (2015 թ․ դեկտեմբերի 12). «MSF Afghanistan hospital airstrike death toll reaches 42». the Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  5. Black, Ian (2016 թ․ փետրվարի 1). «Saudi inquiry into war crime claims in Yemen inadequate, say rights groups». the Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  6. https://www.ihffc.org/Files/en/pdf/ihffc_englisch.pdf Արխիվացված 2023-11-20 Wayback Machine, p. 19
  7. https://guide-humanitarian-law.org/content/article/3/international-humanitarian-fact-finding-commission/ Կաղապար:Bare URL inline
  8. https://ihl-databases.icrc.org/en/ihl-treaties/api-1977/state-parties/ru Կաղապար:Bare URL inline

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Frits Kalshoven: "The International Humanitarian Fact-Finding Commission: A Sleeping Beauty?" In: Humanitäres Völkerrecht - Informationsschriften. 4/2002. DRK-Generalsekretariat und Institut für Friedenssicherungsrecht und Humanitäres Völkerrecht, pp. 213–216, ISSN 0937-5414
  • Erich Kussbach: The International Humanitarian Fact-Finding Commission. In: International and Comparative Law Quarterly. 43(1)/1994. British Institute of International and Comparative Law, pp. 174–185, ISSN 0020-5893
  • Luigi Condorelli: The International Humanitarian Fact-Finding Commission. An Obsolete Tool or a Useful Measure to Implement International Humanitarian Law? In: International Review of the Red Cross. 842/2001. Internationales Komitee vom Roten Kreuz, pp. 393–406, ISSN 1560-7755
  • Charles Garrawaya: The International Humanitarian Fact‐Finding Commission. In: Commonwealth Law Bulletin. 34(4)/2008. Routledge on behalf of the Legal and Constitutional Affairs Division of the Commonwealth Secretariat, pp. 813–816, ISSN 0305-0718

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]