Միջազգային Օլիմպիական օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՄՕԿ-ի դրոշ

Միջազգային Օլիմպիական օր, ՄՕԿ-ի որոշմամբ նշվում է ամեն տարի հունիսի 23-ին:

Միջազգային օլիմպիական կոմիտեն 1984 թվականի հունվարին, Սանկտ-Մորիցիում կայացած 42-րդ նստաշրջանում ընդունեց որոշում ամեն տարի հունիսի 23-ին տոնել Միջազգային Օլիմպիական օր: Այդ տարեթիվն ընտրվեց նրա համար, որ 1894 թվականի հունիսի 23-ը համարվում է ՄՕԿ-ի ստեղծման հիշատակի օր: Օլիմպիական շարժման վերածննդի խանդավառ ջատագով բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում միջազգային մարմնակրթական վեհաժողովում հրապարակեց իր պատմական ելույթը, որից հետո վեհաժողովը 1896 թվականին որոշում ընդունեց առաջին Օլիմպիադան Հունաստանում անցկացնել, միևնույն ժամանակ Կուբերտենը գլխավորում էր ՄՕԿ-ը:

Էլին ամառային Օլիմպիական խաղերի միջոցառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական միջոցառումը հանդիսանում է մասսայական երկար տարածության վազքը, որն անցկացվում է հունիսի 23-ին Միջազգային Օլիմպիական օրվա կապակցությամբ կամ մոտակա հանգստյան օրերին: ՄՕԿ-ը առաջարկել է Ազգային օլիմպիական կոմիտեներին կազմակերպել տարբեր մարզական միջոցառումներ, նախապատվությունը տալ վազքային ձևերին այնպես, որպեսզի հետաքրքրություն առաջանա բազմաթիվ մասնակիցների մոտ, այդպիսով տարածելով «Սպորտը բոլորի համար» օլիմպիական հայեցակարգը։

ՄՕԿ-ի Օլիմպիական խարտիայի մեջ գրված է.

Aquote1.png Օլիմպիական շարժումը ունի իր նպատակը, սպորտի միջոցով երիտասարդներին դաստիարակելու փոխըմբռնման և բարեկամություն Էլինի ոգով, նպաստել` ստեղծելով ավելի լավ և ավելի խաղաղ աշխարհ[1]:


Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]