Միո, իմ Միո
Միո, իմ Միո շվեդ.՝ Mio, min Mio | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, մանկական գրականություն և գրական հեքիաթ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | շվեդերեն |
Տեսարան | Ստոկհոլմ, Land of Faraway? և Outer Land? |
Կերպարներ | Bo Olsson?, Jum-Jum? և Kato? |
Հրատարակչություն | Rabén & Sjögren |
Հրատարակվել է | 1954 |
![]() |
Միո, իմ Միո (շվեդ.՝ Mio, min Mio), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի մանկական հեքիաթային պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1954 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսսեին որդեգրել են տարեց խնամատար ծնողները, որոնք նրան առանձնապես չեն սիրում։ Մի անգամ մոտակա խանութի վաճառողուհին` Ֆրու Լունդինը, Բոսսեին խնձոր է տալիս և խնդրում փոստարկղում թողնել իր բացիկը։ Տղան չի դիմանում տեքստը կարդալու գայթակղությանը. նամակն ուղղված է արքային, այնտեղ ասվում է, որ արքայի որդին շուտով տուն կվերադառնա, և որպես նշան նրա ձեռքին կլինի ոսկե խնձոր։ Բոսսեի ձեռքի խնձորը դառնում է ոսկե։
Շուտով տղան մի շիշ է գտնում, որի մեջ թաքնված էր ջին. Բոսսեն ազատում է նրան, և նա, տեսնելով խնձորը, Բոսսեին տեղափոխում է Ցանկալի աշխարհ։ Այնտեղ նա իմանում է, որ իր իսկական անունը Միո է, իսկ ինքը որպես թագավորի որդի այդ երկրի արքայազնն է։ Միոն ծանոթանում է Յում-Յումի հետ, իսկ հայրը նրան նվիրում է Միրամիս անունով ձի։
Սակայն շուտով պարզվում է, որ այս հրաշալի երկրում ամեն ինչ այնքան էլ անվտանգ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այստեղ ապրում է նաև չար արքայազն` Կատո անունով, որը շրջապատի հանդեպ իր ատելությամբ այրում է ամեն ինչ, մոտակա գյուղերից երեխաների է առևանգում։
Հին գուշակությունն ասում է, որ հենց Բոսսեն, չնայած իր տարիքին, կպայքարի Կատոյի դեմ և կհաղթի նրան։ Տղաները և Միրամիսը մեկնում են վտանգավոր և հեռավոր ճանապարհորդության։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 թվականին վիպակը ստացել է Պատանեկան գրականության գերմանական մրցանակ։
- Այս պատմվածքը Աստրիդ Լինդգրենի ստեղծագործության մեջ էպիկական ֆենտեզի ժանրով գրված առաջին ստեղծագործությունն է։ Այս ժանրով գրված նրա հաջորդ գրքերը «Առյուծե սիրտ եղբայրները» և «Ռոնին, ավազակի աղջիկը» ստեղծագործություններն են[1]։
- Պատմվածքի ամերիկյան թարգմանության մեջ գլխավոր հերոսներին անվանում են Կառլ Անդերս Նիլսոն և Պոմպու[2]։
- 1987 թվականին պատմվածքը էկրանավորվել է «Միո, իմ Միո» վերնագրով և դարձել Աստրիդ Լինդգրենի կենդանության օրոք նկարահանված ամենաթանկ էկրանավորումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Джон-Генри Холмберг «Lindgren, Astrid (Anna Emilia)», 1997—1999, (անգլերեն), Нью-Йорк, изд. St. Martin’s Griffin, стр. 582
- ↑ Книга на amazon.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միո, իմ Միո» հոդվածին։ |