Միշտ զգուշանալ վտանգից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միշտ զգուշանալ վտանգից խաղը Նենսի Դրյու խաղաշարքի երկրորդ խաղն է, որը արտադրվել է Her Interactive ընկերության կողմից։ Այն նախատեսված է Microsoft Windows համակարգի համար։ Համեմատաբար նախորդ խաղի՝ "Գաղտնիքները կարող են սպանել", այս խաղը ավելի երկար է և ավելի բարդ։ Խաղը արտադրվել է 1999 թվականին և դուրս է եկել նույն թվականի նոյեմբերի 13-ին։ Ինչպես մյուս խաղերում, խաղացողը ընտրում է "ավագ դետեկտիվ" կամ "կրտսեր դետեկտիվ" ձևերից որևէ մեկը։ Խաղի սյուժետը հիմնված է 1987 թվականին լույս տեսած նույնանուն "Միշտ զգուշանալ վտանգից" գրքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալների հայտնի դերասանուհի Մեթթի Ջենսենը, ով ժամանակավոր բնակվում է Նենսի Դրյուի մորաքրոջ տանը, Նենսիին հրավիրում է Նյու Յորք պարզաբանելու է, թե ով է վերջին ժամանակաշրջանում սպառնալի նամակներ ուղարկում նույն սերիալում խաղացող Րիկ Առլենին։ Նենսին պետք է հարցաքննի սերիալի վրա աշխատող անձնակազմին և այլ դերասաններին, որպեսզի հասկանա, թե ով է նամակների հեղինակը։

Հանդիպող կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նենսի Դրյու- երիտասարդ դետեկտիվ, ով ցանկանում է հասկանալ կատարվող տարօրինակ իրադարձությունների պատճառը։
  • Մեթթի Ջենսեն- սերիալների դերասանուհի, ով աշխատում է սպառնալի նամակներ ստացող Րիք Առլենի հետ։ Խաղի ընթացքում պարզվում է, որ նա Րիքի հետ ժամանակին հանդիպել է։ Կարո՞ղ է արդյոք նրանց կապի խզումը լինել սպառնալիքների պատճառը։
  • Րիք Առլեն- սերիալների դերասան, ով աշխատում է Մեթթի Ջենսենի հետ և ժամանակին նրա հետ հանդիպել է։ Նա ստանում է սպառնալի նամակներ, սպառնալիքներով լի հեռախոսազանգեր անհայտ անձի կողմից։
  • Դուեյն Փաուերզ- Մեթթիի և Րիքի պատանեկության ընկերը, ով նույնպես ցանկացել է դառնալ դերասան, սակայն չի հաջողվել։ Այժմ նա տաղանդների գործակալ է աշխատում և նախանձում է Րիքին իր ձեռքբերած հաջողությունների համար։
  • Միլդրեդ Ստրաթհորն- տարեց բայց շատ ակտիվ բնավորությամբ մի կին, ով հանդիսանում է սերիալներ նկարահանող կազմակերպության տնօրենը։ Նա ցանկացել է Րիքին հեռացնել սերիալից, սակայն չի արել։ Կարո՞ղ է արդյոք նա ինչ-որ պատճառ ունենալ Րիքին վնաս տալու համար։
  • Լիլիան Ուայս- սերիալի գլխավոր տնօրեն ում սիրտը ժամանակին կոտրել է Րիկը։ Դա շատ է նյարդայնացրել Լիլիանին։ Կարո՞ղ է դա պատճառ հանդիսանալ, որպեսզի Լիլիանը այլևս չցանկանա տեսնել Րիկին։
  • Վիլլիամ Պապպաս- սերիալի պրոդյուսերը ում հետ Րիկը ունեցել է որոշ խնդիրներ։ Նենսին կասկածում է նաև նրան սպառնալիքների հարցում։
  • Ոուեն Սպայդեր- սերիալի աշխատակիցներից մեկը, ով հետաքրքիր կերպով միշտ ներկա է գտնվում Րիկի հետ կատարվող առեղծվածային պատահարներին։
  • Ռալֆ Գարդինո- սերիալի ստուդիայի պահակը

Հեռախոսային կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեդ Նիկերսոն- Նենսիի ընկերը, ով հեռախոսով շփվում է նրա հետ և խորհուրդներ է տալիս
  • Բեսս Մարվին- Նենսիի մոտ ընկերուհին, ով նրան խորհուրդներ է տալի
  • Ջեսսի Ֆեյն- Նենսիի մոտ ընկերուհին և Բեսսի զարմուհին, ով նույնպես Նենսիին խորհուրդներ է տալիս