Միշկոլցի քարանձավային բաղնիք
Բնակավայր | ||
---|---|---|
Միշկոլցի քարանձավային բաղնիք | ||
Երկիր | Հունգարիա | |
Համայնք | Միշկոլց | |
| ||
Միշկոլցի քարանձավային բաղնիք, Քարանձավային բաղնիք կամ Քարանձավ (հունգ.՝ Barlangfürdő), Միշկոլց-Տապոլցա հանգստավայրի բնական քարանձավում գտնվող հիդրոթերմալ վաննաներ, որոնք հունգարական Միշկոլց քաղաքի բաղկացուցիչ մասն են հանդիսանում։ Նմանատիպ քարանձավային բաղնիք կա Սլովակիայի Սկլենե-Տեպլիցեում։ Հիդրոթերմալ ջրերը (ջերմաստիճանը 30 °C) թերապևտիկ նշանակություն ունեն և, ինչպես հայտնի է, օգտակար են հոդացավերի բուժման համար։ Քանի որ նրանք աղի ցածր պարունակություն ունեն (1000 մգ/լ-ից պակաս), ի տարբերություն հիդրոթերմիկ ջրերի մեծամասնության, ապա այդ ջրերում մարդկանց լողալու ժամանակը սահմանափակումներ չունի։ Միշկոլցի քարանձավային լողավազանների մեծ մասը փակ է և ջուրը տաք է, ապա այն բաց է ամբողջ տարվա ընթացքում, բացառությամբ հունվարի։ 2016 թվականին Միշկոլցի քարանձավային բաղնիքը «Տարվա բաղնիքներ» մրցույթում հաղթողի կոչում է ստացել[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավները և հիդրոթերմիկ աղբյուրները հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներից, բայց Տոպոլցը լողալու հայտնի վայր է դարձել Հունգարիայի օսմայնան օկուպացիայից հետո միայն (16-17 դարերում)։ Հունգարիայի այդ տարածքներն այդ ժամանակ պատկանում էին Գյորոմբյոյ հունական ուղղափառ աբբայությանը։ Որպես քարանձավային բաղնիք՝ Տոպոլցի կիրառման գաղափարը եղել է աբբայության վանահոր գաղափարը 1711 թվականին։ Նա նաև Կաշա (այսօր՝ Կոշիցա Սլովակիա) քաղաքից բժիշկներ է բերել, որպեսզի ուսումնասիրեն ջրերի բարենպաստ ազդեցությունը։ Քարանձավային բաղնիքի երեք լողավազանները և հյուրանոցը կառուցվել են 1723 թվականին։ Քարանձավն այդ ժամանակ չէր օգտագործվում, իսկ լողավազանները քարանձավից դուրս էին գտնվում։ Ջուրը սառն էր այօրվա համեմատ, քանի որ Տոպոլցի սառն աղբյուրները (որոնք այսօր Միշկոլց քաղաքի ջրամատակարարման կարևոր աղբյուր են հանդիսանում) նույնպես օգտագործվում էին։ 18-րդ դարում, կարճատև ճանաչում ձեռք բերելուց հետո, Միշկոլցի լողավազանները անուշադրության մատնվեցին։
1837 թվականին Գյորոմբյոյ աբբայության վանահայրը վերականգնեց և ընդարձակեց շինությունները։ Այդ ժամանակ էլ պատրաստվեց առաջին փակ լողավազանը (դեռևս քարանձավից դուրս), որը նախատեսված էր ունևոր այցելուների համար։
20-րդ դարի սկզբում Միշկոլց քաղաքը, որը սկսել էր ընդարձակել իր տարածքները, քարանձավի այդ հողակտորը գնեցհունական ուղղափառ եկեղեցուց։ Տարածքը գրավում էր ոչ միայն հիդրոթերմալ ջրերով, այլև խմելու ջրի աղբյուրներով (որն այժմ քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման կեսն է ապահովում)։
Առողջարանային քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագա տարիներին կառուցվեցին հասարակական նոր բաղնիքներ։ 1934 թվականին Տոպոլցը պաշտոնապես ճանաչվել է որպես առողջարանային քաղաք։ 1939 թվականին սկսվեց նոր լողավազանային տան կառուցումը։ Շինարարության ընթացքում որոշ հնագիտական գտածոներ են հայտնաբերվել և նոր, նախկինում անհայտ ևս մեկ ջրի աղբյուր' +31.5°С ջերմաստիճանով։ Հիդրոթերմալ ջուրը հայտնաբերվել է 1941 թվականին, իսկ հենց քարանձավային բաղնիքը բացվել է 1959 թվականի մայիսի 14-ին։
Այդ ժամանակներից ի վեր բաղնիքային համալիրը մի քանի անգամ ընդարձակվել է։ Բաց լողավազանը և նրա դիմաց գտնվող խխունջի տեսք ունեցող տանիքը կառուցվել են 1969 թվականին։ 1980-ական թվականներին կառուցվել են նոր շինություններ և ավելի տաք ջրով նոր լողվազաններ (34 °C և 36 °C): Բաղնիքային համալիրի վերջին ընդարձակումը կատարվել է 1998 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ A Barlangfürdő Miskolc Pass elfogadóhely.
- ↑ [ A Miskolc-Tapolcai barlangfürdő.]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hivatalos oldal
- HelloMiskolc.hu – Miskolc hivatalos turisztikai portálja
- A Miskolc-Tapolcai barlangfürdő
- Miskolctapolca.hu
- Termál-Barlangfürdő Miskolctapolca Արխիվացված 2005-08-17 Wayback Machine
- Országos Barlangnyilvántartás
- Barlangfürdő Miskolctapolca(չաշխատող հղում)
- Origo.hu – Megvannak az év fürdői
- A Barlangfürdőről Miskolc turisztikai gyerekportálján(չաշխատող հղում)
- A Barlangfürdő Miskolc Pass elfogadóhely