Միշել Տուռնիե
| Ծնվել է | դեկտեմբեր 19[3][4][5][…] |
|---|---|
| Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Dourges, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[2][1] |
| Վախճանվել է | հունվարի 18, 2016[3][4][5][…] (1996 տարեկան) |
| Վախճանի վայր | Choisel, Իվելին[2][1] |
| Գերեզման | Choisel |
| Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, վիպասան և մանկագիր |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թյուբինգենի համալսարան, Փարիզի արվեստների ֆակուլտետ և Պաստերի լիցեյ |
| Ուշագրավ աշխատանքներ | The Erl-King?[2] և Friday and Robinson? |
| Անդամակցություն | Սաքսոնական արվեստի ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Académie d'Arles?, ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Գոնկուրյան ակադեմիա և comité de lecture des éditions Gallimard? |
| Պարգևներ | |
Միշել Տուռնիե (fr Michel Tournier. դեկտեմբեր 19[3][4][5][…], Փարիզի 9-րդ շրջան, Dourges, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[2][1] - հունվարի 18, 2016[3][4][5][…], Choisel, Իվելին[2][1]), ֆրանսիացի գրող։ Արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակի / Grand Prix du roman de l'Académie française, Գոնկուրյան մրցանակի և գրական այլ պարգևների: Նրա համար ներշնչանքի աղբյուր են եղել գերմանական ավանդական մշակույթը, կաթոլիկությունը և Գաստոն Բաշլարի փիլիսոփայությունը: Նա եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ։ Պայքարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու համար[9]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիայում: Ծնողները ծանոթացել ու մտերմացել են Սորբոնում գերմաներեն սովորելիս: Միշելն իր երիտասարդությունն անցկացրել է Սեն Ժերմեն ան Լեում: Նա գերմաներենը վաղ է սովորել՝ ամառներն անցկացնելով Գերմանիայում: Սորբոնում և Թյուբինգենի համալսարանում փիլիսոփայություն է ուսումնասիրել, հաճախել Մորիս դը Գանդիլակի վարած դասընթացին։ Նա ցանկանում էր փիլիսոփայություն դասավանդել ավագ դպրոցում, բայց, ինչպեսև իր հայրը, չկարողացավ ստանալ անհրաժեշտ վկայականը՝ ֆրանսիական ագրեգացիան / agrégation:
Տուռնիեն աշխատակցել է Radio France-ին որպես լրագրող ու թարգմանիչ և վարել է L'heure de la Culture française հաղորդաշարը: 1954 թ. աշխատանքի է անցել Եվրոպա 1-ի գովազդային բաժնում: Աշխատակցել է նաև Le Monde-ին և Le Figaro-ին: 1958-1968 թվականներին Տուռնիեն եղել է Plon-ի գլխավոր խմբագիրը։ 1967 թվականին հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Vendredi ou les Limbes du Pacifique»-ը, որը վերապատմում է Դանիել Դեֆոյի Ռոբինզոն Կրուզոն: Այս ստեղծագորության համար նա արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի՝ վեպի համար սահմանած գրական մեծ մրցանակին / Grand Prix du roman de l'Académie française:
Տուռնիեն 1970 թվականին առլցի լուսանկարիչ Լյուսիեն Քլերգի և պատմաբան Ժան-Մորիս Ռուկետի հետ հիմնադրել է Rencontres d'Arles-ը: Բացի այդ, հեռուստատեսության համար պատրաստել է Chambre noire ամենամսյա հաղորդաշարի մոտավորապես հիսուն թողարկում՝ նվիրված լուսանկարչությանը: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաղորդման համար հարցազրույց է վերցրել լուսանկարիչներից:
Տուռնիեն մահացել է 2016 թվականի հունվարի 18-ին Ֆրանսիայի Շոյզել քաղաքում՝ 91 տարեկան հասակում[10]:
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vendredi ou les Limbes du Pacifique (Ուրբաթը) (1967) - Grand Prix du roman de l'Académie française / Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ
- Le Roi des aulnes (1970)
- Le Roi des aulnes-ը 1996 թվականին էկրանավորվել է կինոռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի կողմից, ինչպես նաև հարմարեցվել է բեմի համար Թոմ Փերինի կողմից 2002 թվականին։
- Les Météores ( Երկվորյակներ, 1975)
- Le Vent Paraclet ( Քամու ոգին, 1977)
- Vendredi ou la Vie sauvage ( Ուրբաթ և Ռոբինզոն, 1972)
- Le Coq de bruyère ( Ֆետիշիստը և այլ պատմություններ, 1978)
- Գասպար, Մելքիոր և Բալթազար ( Չորս իմաստունները, 1980)
- Le Vol du Vampire (1981)
- Gilles et Jeanne ( Ժիլ և Ժաննա, 1983)
- La Goutte d'Or ( Ոսկե կաթիլը, 1986)
- Փոքր արձակ գործեր (1986)
- Le Médianoche amoureux ( Կեսգիշերային սիրո տոն, 1989)
- La Couleuvrine (1994)
- Le Miroir des idées ( Գաղափարների հայելին, 1994)
- Eléazar ou la Source et le Buisson ( Եղիազար. Ելք դեպի Արևմուտք, 1996)
- Journal extime (2002)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
- ↑ 8,0 8,1 Michel Tournier
- ↑ «Nobelpristagaren klar redan i morgon». DN.SE. 1999 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «L'écrivain Michel Tournier est mort à l'âge de 91 ans» (ֆրանսերեն). Le Figaro.fr. 2016 թ․ հունվարի 18. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Montiel, Luis (2003). «Más acá del bien en el mal. Topografía de la moral en Nietzsche, Mann y Tournier» (PDF). - PDF
- Christopher Anderson. Michel Tournier's Children: Myth, Intertext, Initiation. Peter Lang. 1998. 145pp.
- Walter Redfern: Michel Tournier: Le Coq De Bruyere. Fairleigh Dickinson University Press. 1996. 138pp.
- William Cloonan. Michel Tournier. Twayne. 1985. 110pp.
- Colin Davis. Michel Tournier: Philosophy and Fiction. Clarendon Press. 1988. 222pp.
- Rachel Edwards. Myth and the Fiction of Michel Tournier and Patrick Grainville. Edwin Mellen Press. 1999. 310pp.
- David Gascoigne. Michel Tournier. Berg. 1996. 234pp.
- Mairi Maclean. Michel Tournier: Exploring Human Relations. Bristol Academic. 2003. 308pp.
- Susan Petit. Michel Tournier's Metaphysical Fictions. John Benjamins Publishing Company. 1991. 224pp.
- Pary Pezechkian-Weinberg. Michel Tournier: marginalité et création. Peter Lang. 1997. 170pp. Language: French.
- David Platten. Michel Tournier and the Metaphor of Fiction. Liverpool University Press. 1999. 250pp.
- Martin Roberts. Michel Tournier: Bricolage and Cultural Mythology. Anma Libri. 1994. 192pp.
- Jane Kathryn Stribling. Plenitude Restored, Or, Trompe L'oeil: The Problématic of Fragmentation and Integration in the Prose Works of Pierre Jean Jouve and Michel Tournier. Peter Lang. 1998. 339pp.
- Michel Tournier. The Wind Spirit: An Autobiography. Translated by Arthur Goldhammer. Beacon Press. 1988. 259pp.
- Michael Worton (editor). Michel Tournier. Longman. 1995. 220pp.
- Zhaoding Yang. Michel Tournier: La Conquête de la Grande Santé. Peter Lang. 2001. 175pp. Language: French.
- Coward, David (2016-01-21). «Michel Tournier obituary». London.
- Smith, Robyn (1991 թ․ փետրվար). «Interview: Michel Tournier». London.
- Maclean, Mairi (2004). «Michel Tournier, Past and Present: An Interview With the Author» (PDF). էջեր 314–328. doi:10.1093/fmls/40.3.314.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean-Louis de Rambures, «Comment travaillent les écrivains», Փարիզ 1978 (հարցազրույց Մ. Տուրնիեի հետ) (in French)
- Միշել Տուռնիե Internet Movie Database կայքում
- Petri Liukkonen. "Michel Tournier". Books and Writers.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Տուռնիե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 19 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունվարի 18 մահեր
- 2016 մահեր
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 1924 ծնունդներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մանկագիրներ
- Ֆրանսիացի վիպասաններ