Միշել Տեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Տեմեր
բրազ.-պորտ.՝ Michel Temer
(37-րդ) Բրազիլիայի նախագահ
օգոստոսի 31, 2016 - դեկտեմբերի 31, 2018
Պաշտոնակատարում՝ մայիսի 12, 2016 – գոստոսի 31, 2016
Նախորդող Դիլմա Ռուսեֆ
Հաջորդող Ժաիր Բոլսոնարու
(24-րդ) Բրազիլիայի փոխնախագահ
հունվարի 1, 2011 - օգոստոսի 31, 2016
Նախորդող Ժոզե Ալենկար
Հաջորդող Համիլթոն Մոուրան
Պատգամավորների պալատի նախագահ
փետրվարի 2, 2009 - դեկտեմբերի 17, 2010
Նախորդող Արլինդո Կինալյա
Հաջորդող Մարկո Մայա
փետրվարի 5, 1997 - փետրվարի 14, 2001
Նախորդող Լուիս Էդուարդու Մագալյանս
Հաջորդող Էսիո Նևես
Բրազիլական դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ
սեպտեմբերի 9, 2001 - ապրիլի 5, 2016
Նախորդող Ջադեր Բարբալյո
Հաջորդող Ռոմերո Խուկա
Պատգամավորների պալատի անդամ
ապրիլի 6, 1994 - դեկտեմբերի 30, 2010
մարտի 16, 1987 - փետրվարի 1 1991
Սան Պաուլոյի Հասարակական անվտանգության քարտուղար
հունվարի 6, 1993 - նոյեմբերի 27, 1993
Նախորդող Պաուլո դե Տարսո Մենդոնսա
Հաջորդող Օդիր Պորտո
 
Կուսակցություն՝ Բրազիլական դեմոկրատական շարժում
Կրթություն՝ Pontifícia Universidade Católica de São Paulo?, Law School, University of São Paulo? և Սան Պաուլուի համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, բանաստեղծ և միջազգային ֆորումի մասնակից
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1940(1940-09-23)[2][3][4] (83 տարեկան)
Ծննդավայր Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա
Ի ծնե անուն բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia[5]
Ամուսին Marcela Temer?[6][7] և Maria Célia de Toledo?[6][7]
Զավակներ Maristela Temer? և Michel Temer Filho?
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Grand Officer of the Order of Prince Henry, Grand Cross of the Military Order of Christ, Ռիու Բրանկու շքանշան և Արժանիքների ազգային շքանշան

Միշել Միգել Էլիաս Տեմեր Լուլիա (բրազ.-պորտ.՝ Michel Miguel Elias Temer Lulia, սեպտեմբերի 23, 1940(1940-09-23)[2][3][4], Տիետե, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ, իրավաբան և գրող, եղել է Բրազիլիայի 37-րդ նախագահը (2016 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը)։ Պաշտոնը ստանձնել է իր նախորդի՝ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից և պաշտոնից հեռացնելուց հետո։ Նա Բրազիլիայի 24-րդ փոխնախագահն էր 2011 թվականից և նախագահի պաշտոնակատարը 2016 թվականի մայիսի 12-ից, երբ Ռուսեֆի լիազորություններն ու պարտականությունները կասեցվեցին՝ մինչև պաշտոնանկության դատավարությունը[8]։

2016 թվականի օգոստոսի 31-ին Սենատի ձայները 61-20 հարաբերակցությամբ՝ Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ նշանակում էր, որ որ Տեմերը փոխարինեց նրան և զբաղեցրեց իր երկրորդ ժամկետի մնացած մասը։ Իր պաշտոնավարման առաջին ելույթում Տեմերը կոչ է արել ստեղծել «ազգային փրկության» կառավարություն և խնդրել բրազիլացի ժողովրդի վստահությունը[9]։ Նաև հայտարարել է կենսաթոշակային համակարգի և աշխատանքային օրենսդրությունը հիմնանորոգելու, ինչպես նաև պետական ​​ծախսերը սահմանափակելու իր մտադրության մասին[10]։

2017 թվականի հարցումը ցույց է տվել, որ Տեմերի վարչակազմը ստացել է հանրության 7%-ի հավանությունը, ընդ որում հարցվածների 76%-ը կողմ է եղել Տեմերի հրաժարականին[11]։ Չնայած համատարած բողոքներին՝ Տեմերը հրաժարվել է հրաժարական տալ[12]։ 2018 թվականին Բրազիլիայի համընդհանուր ընտրություններում Տեմերը չառաջադրվեց նախագահի պաշտոնում և նրան հաջորդել է Ժաիր Բոլսոնարուն։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Տեմերը ծնվել է Սան Պաուլո նահանգի Տիետե քաղաքում, Տեմերը Նախուլ «Միգել» Էլիաս Տեմեր Լուլիայի և Մարչի Բարբար Լուլիայի որդին է՝ մարոնիական կաթոլիկ լիբանանցի ներգաղթյալներ, ովքեր Բրազիլիա են եկել 1925 թվականին[13][14]։ Նրա ծնողները երեք ավագ եղբայրների ու քույրերի հետ ներգաղթել են Բրազիլիա՝ հյուսիսային Լիբանանում գտնվող Բտաաբուրա փոքրիկ գյուղից՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով սովից և անկայունությունից փրկվելու համար։ Բրազիլիայում նրա ծնողները ևս հինգ երեխա են ունեցել, իսկ Տեմերը նրանցից ամենափոքրն է։ Տեմերը վարժ չի տիրապետում արաբերենին, բայց կարողանում է տարբերել այդ լեզվով խոսակցության թեման[15][16][17]։

Մանուկ հասակում Տեմերը երազում էր դաշնակահար դառնալ։ Սակայն նրա քաղաքում դաշնամուրի ուսուցիչներ չկային[18]։ Դեռահաս տարիքում նա ցանկանում էր գրող դառնալ[19]։ Ավագ դպրոցի առաջին կուրսում քիմիայի և ֆիզիկայի դասերը ձախողելուց հետո նա հրաժարվեց «curso científico» դասընթացից, որն առաջնահերթություն էր տալիս ճշգրիտ գիտություններին և մաթեմատիկային։ 1957 թվականին նա տեղափոխվեց Սան Պաուլո՝ ավարտելու միջնակարգ դպրոցը «curso classico»-ում, որը կազմված էր հիմնականում հումանիտար գիտությունների և լեզուների առարկաներից։

1959 թվականին, ինչպես իր չորս ավագ եղբայրները, նա ընդունվեց Սան Պաուլոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտեց 1963 թվականին[20]։ Ուսումնառության առաջին տարում նա մտել է քաղաքականություն՝ դառնալով դպրոցի ուսանողական միության գանձապահ։ 1962 թվականին Տեմերն առաջադրվել է միության նախագահի պաշտոնի համար, սակայն 82 ձայնի տարբերությամբ պարտվել է[20]։

Տեմերը չեզոք է մնացել մինչև 1964 թվականի պետական հեղաշրջումը[19]։ Ռազմական իշխանության սկզբնավորմամբ նա հեռացավ քաղաքականությունից։ 1974 թվականին նա ստացել է հանրային իրավունքի դոկտորի աստիճան Սան Պաուլոյի Հայրապետական ​​կաթոլիկ համալսարանից (ՍՊ-ՀԿՀ)։

Տեմերը բազմիցս հաստատել է, որ ինքը կաթոլիկ է[21]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխնախագահ Տեմերը ստանում է «Դատական արժանիքների համար» մեդալ, 2013 թվականի հոկտեմբեր:

1968 թվականին Տեմերը սկսեց սահմանադրական իրավունք դասավանդել ՍՊ-ՀԿՀ-ում, որտեղ նա նաև դասավանդում էր քաղաքացիական իրավունք, եղել է ասպիրանտուրայի բաժնի և Բրազիլիայի սահմանադրական իրավունքի ինստիտուտի տնօրեն, ինչպես նաև Սահմանադրական իրավունքի Իբերա-Ամերիկյան ինստիտուտի անդամ։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմերը սահմանադրական իրավունքի չորս հիմնական աշխատություններ է հրատարակել։ Նրա ամենահայտնի գիրքը «սահմանադրական իրավունքի տարրեր»-ն է, որը հրատարակվել է 1982 թվականին և վաճառվել է ավելի քան 240,000 օրինակով[22]։ Գրքում հիմնական ուշադրությունը տրված է բրազիլական պետության կազմակերպման, հատկապես իշխանությունների տարանջատման վրա։

Նրա 2006 թվականի «Ժողովրդավարություն և քաղաքացիություն» գիրքը ընդգծեց օրենքի արդիականությունը և ներառեց նրա ելույթներից մի քանիսը որպես դաշնային պատգամավոր։ Իր աշխատություններում նա իրեն դրսևորել է որպես պառլամենտարիզմի և քաղաքական հետկանչման համակարգի կողմնակից՝ ընդդիմանալով տնտեսական ինտերվենցիաներին և հարկերի բարձրացմանը[23]։

Սակայն նա իրեն գրող համարեց միայն 2013 թվականին, երբ հրատարակեց «Անանուն մտերմություն» բանաստեղծությունների ժողովածուն։ Այն բաղկացած է 120 բանաստեղծություններից, որոնցից շատերը գրվել են անձեռոցիկների վրա Սան Պաուլո-Բրազիլիա թռիչքի ժամանակ[23]։ Տեմերն ասել է, որ բանաստեղծություններ գրելն օգնել է իրեն վերականգնվել «օրենսդրական քաղաքականության ամուլ ասպարեզից»[24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում Տեմերը երեք անգամ վիրահատվում է[25]։ Հոկտեմբերի 27-ին նա շագանակագեղձի վիրահատություն է տանում[25]։ Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ վիրահատությունն անցել էր առանց բարդությունների[25]։ Նրա մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի բարորակ գերաճ[25]։ Դեկտեմբերի 30-ին բժիշկները Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի մոտ ախտորոշում են միզուղիների վարակ[25]։ Նախագահը հետազոտվում է Բրազիլիայի մայրաքաղաքի նախագահական նստավայրում՝ Ժաբուրու պալատում, որտեղ Տեմերն ապրում էր կնոջ և որդու հետ[25]։ Ավելի վաղ Տեմերը ստիպված է լինում չեղարկել հանգստյան օրերին Ռիո դե Ժանեյրո նշանակված այցը[25]։ Նա մտադիր էր Ամանորը դիմավորել Ռեստինգա դա Մարամբայա ռազմածովային բազայում, սակայն դրա տարածքում բացակայող բժշկական ենթակառուցվածքի պատճառով հրաժարվում այդ մտքից[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://londres.itamaraty.gov.br/en-us/president_michel_temer.xml
  2. 2,0 2,1 Cardenas N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 http://www.fgv.br/cpdoc/acervo/dicionarios/verbete-biografico/michel-miguel-elias-temer-lulia
  6. 6,0 6,1 https://gcn.net.br/noticias/318480/franca/2018/4/m
  7. 7,0 7,1 https://noticias.uol.com.br/politica/ultimas-noticias/2016/05/12/jovem-temer-ganhava-correio-elegante-e-fazia-mais-politica-do-que-estudava.htm
  8. Watts Jonathan (12 May 2016)։ «Dilma Rousseff suspended as senate votes to impeach Brazilian president»։ The Guardian (անգլերեն)։ ISSN 0261-3077։ Վերցված է 3 September 2016 
  9. «Brazil impeachment: New leader Temer calls for trust»։ BBC News (British Broadcasting Corporation)։ 13 May 2016։ Վերցված է 13 May 2016 
  10. Magalhaes Luciana, Jelmayer Rogerio (31 August 2016)։ «Michel Temer Seeks New Start as Brazil's President»։ The Wall Street Journal։ ISSN 0099-9660։ Վերցված է 3 September 2016 
  11. Phillips Dom (26 June 2017)։ «President Michel Temer of Brazil Is Charged With Corruption»։ The New York Times։ Վերցված է 23 July 2017 
  12. Romero Simon (26 May 2017)։ «Their Government in Chaos, Brazilians Fear the Joke Is on Them»։ The New York Times։ Վերցված է 28 May 2017 
  13. «Biografia – Michel Temer, presidente da República»։ Portal do Planalto (պորտուգալերեն)։ 12 May 2016 
  14. Arias Juan (10 April 2015)։ «O cardeal Temer»։ El País Brasil (պորտուգալերեն)։ Վերցված է 2 February 2017 
  15. Daniel Isaura (25 March 2013)։ «Os planos de Michel Temer para o mundo árabe»։ ANBA.com.br։ Agência de Notícias Brasil-Árabe։ Արխիվացված է օրիգինալից 1 July 2016-ին։ Վերցված է 26 April 2016 
  16. «Conciliador, 'charmosão' e 'mordomo de filme de consternação': afinal, quem é Michel Temer»։ Entretenimento bit։ 30 March 2016։ Վերցված է 26 April 2016 
  17. Bercito Diogo (14 June 2015)։ «Origem de políticos brasileiros, Líbano tem rua com nome de Michel Temer»։ Folha de S.Paulo (պորտուգալերեն)։ Grupo Folha։ Վերցված է 2 May 2016 
  18. Ceolin Adriano, Motta Severino։ «Agora com Dilma, Temer quase foi vice de Serra»։ Último Segundo։ Վերցված է 22 January 2017 
  19. 19,0 19,1 Rodas Sérgio։ «Se houver impeachment, Michel Temer será 22º advogado a presidir o Brasil»։ Consultor Jurídico (pt-BR)։ Վերցված է 22 January 2017 
  20. 20,0 20,1 Cappelletti Milton։ «Michel Temer, o paciente. Quem é o sucessor de Dilma Rousseff»։ Observador (pt-PT)։ Վերցված է 23 January 2017 
  21. «Vilarejo libanês do 'filho Michel Temer' segue igreja ortodoxa grega»։ Folha de S.Paulo։ Grupo Folha։ 8 May 2016։ Վերցված է 2 February 2017 
  22. Guimarães Thiago (31 March 2016)։ «Conheça Temer, poeta chamado de 'charmosão' e de professor 'bonzinho'»։ Folha de S.Paulo (պորտուգալերեն)։ Grupo Folha։ Վերցված է 23 January 2017 
  23. 23,0 23,1 «Livros revelam posições de Temer, que também se arriscou na poesia»։ Consultor Jurídico (pt-BR)։ Վերցված է 23 January 2017 
  24. «Michel Temer lança livro de poesia em São Paulo»։ www.faditu.com.br (pt-BR)։ Արխիվացված է օրիգինալից 1 June 2016-ին։ Վերցված է 23 January 2017 
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 «Globo. Բրազիլիայի նախագահի մոտ միզուղիների վարակ են ախտորոշել»։ news.am։ Վերցված է 2023-10-15