Միշել Սիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Սիմոն
Ծննդյան թիվ՝ապրիլի 9, 1895(1895-04-09)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ժնև, Շվեյցարիա[4]
Վախճանի թիվ՝մայիսի 30, 1975(1975-05-30)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Բրի-սյուր-Մարն[4]
Քաղաքացիություն՝ Շվեյցարիա
Մասնագիտություն՝դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, լուսանկարիչ և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0800302

Միշել Սիմոն (ֆր.՝ François Michel Simon, ապրիլի 9, 1895(1895-04-09)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - մայիսի 30, 1975(1975-05-30)[1][2][3][…], Բրի-սյուր-Մարն[4]), կինոյի և թատրոնի շվեյցարացի և ֆրանսիացի դերասան, որ ծնվել է Ժնևում, սակայն հիմնականում ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ Գրոտեսկի վարպետ է։ Նկարահանվել է 1930-1940-ական թվականների ֆրանսիական կինոյի ամենանշանակալի ֆիլմերում՝ աշխատելով այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Մարսել Կառնեն, Ժան Վիգոն, Ռենե Կլերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Սայմոնը ծնվել է Ժնևում` մսագործի ընտանիքում։ Նախքան դերասան դառնալը նա փոխել է շատ մասնագիտություններ, ծառայել է բանակում, զբաղվել բռնցքամարտով։ 1912 թվականին սկսել է աշխատել թատրոնում։ Առաջին անգամ էկրանին հայտնվել է 1924-ին։ 1929-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ խաղացել է Մարսել Աշարի «Ժանը Լուսնից» կատակերգությունում։ 1930-ականների սկզբին ծանոթացել է Ժան Ռենուարի հետ, որը նրան հրավիրել է նկարահանվելու իր երկու ֆիլմերում` «Քած» (1931) և «Ջրից փրկված Բուդյուն» (1932)։ Ընդհանուր առմամբ, Միշել Սիմոնը նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում[5]։

Միշել Սիմոնը մահացել է 80 տարեկան հասակում թոքային անբավարարությունից և թաղվել Ժնևի Grand-Lancy գերեզմանատանը՝ իր ծնողների կողքին, համաձայն իր կամքի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպերիո Արգենտինան և Միշել Սիմոնը «Տոսկա» ֆիլմում
  • 1928 — Ծույլը (ֆիլմ) / Tire-au-flanc, ռեժիսոր՝ Ժան Ռենուար
  • 1928 — «Ժաննա դ'Արկի տառապանքները» / La Passion de Jeanne d’Arc, ռեժիսոր՝ Կարլ Թեոդոր Դրեյեր 
  • 1931 — On Purge Bebe, ռեժիսոր՝ Ժան Ռենուար
  • 1931 — Քած / La Chienne, ռեժիսոր՝ Ժան Ռենուար
  • 1932 — Ջրից փրկված Բյուդյուն / Boudu Sauvé des Eaux, ռեժիսոր՝ Ժան Ռենուար (դերասան և պրոդյուսեր)
  • 1934 — Ատալանտա / L`Atalante, ռեժիսոր՝ Ժան Վիգո
  • 1937 — Զվարճալի դրամա / Drole de Drame, ռեժիսոր՝ Մարսել Կառնե
  • 1938  — Մառախուղների ափ / Quai des Brumes, ռեժիսոր՝ Մարսել Կառնե
  • 1938 — Սենտ Աժիլից անհետացածը / Les Disparus de Saint-Agil, ռեժիսոր՝ Քրիստիան-Ժակ
  • 1939 — Օրվա ավարտին / La fin du jour, ռեժիսոր՝ Ժյուլեն Դյուվիվե
  • 1939 — Վերջին շրջադարձը / Le Dernier Tournant, ռեժիսոր՝ Պիեռ Շենալ
  • 1939 — Հոպ-Ստոպ / Fric-Frac, ռեժիսոր՝ Մորիս Լեման
  • 1940  — Երկնային երաժիշտները / Les Musiciens du ciel, ռեժիսոր՝ Ժորժ Լակոմբ
  • 1941  — Տոսկա / Tosca, ռեժիսոր՝ Կարլ Կոխ
  • 1941 — Թագավորը զվարճանում է / Il Re si diverte, ռեժիսոր՝ Մարիո Բոնար
  • 1943  — Վոտրեն / Vautrin, ռեժիսոր՝ Պիեռ Բիյոն
  • 1946  — Խուճապ / Panique, ռեժիսոր՝ Ժյուլեն Դյուվիվե
  • 1950 — Սատանայի գեղեցկությունը / La Beauté du diable, ռեժիսոր՝ Ռենե Կլեր
  • 1951 — Թույն / La poison, ռեժիսոր՝ Սաշա Գիտրի
  • 1952  — Պարոն Տաքսի / Monsieur Taxi, ռեժիսոր՝ Անդրե Յունեբել
  • 1952 — Վենետիկի վաճառականը / Le Marchand de Venise
  • 1954  — Պարոն Բարդիի տարօրինակ ցանկությունը / L`Étrange désir de Monsieur Bard
  • 1954 — Հունգարական ռապսոդիա / Ungarische Rhapsodie, ռեժիսորներ՝ Պետեր Բեռնիե, André Haguet
  • 1955 — Անտանելի պարոն Շատախոսը / L’Impossible Monsieur Pipelet, ռեժիսոր՝ Անդրե Յունեբել
  • 1956 — Ոստիկանի հուշերը / Mémoires d’un flic, ռեժիսորներ՝ Պիեռ Ֆուկո, Անդրե Յունեբել
  • 1956 — Ուրախ բանտ / La joyeuse prison, ռեժիսոր՝ Անդրե Բարտոլոմե
  • 1957  — Երեքը զույգ է / Les Trois font la paire, ռեժիսորներ՝ Սաշա Գիտրի, Կլեմենտ Դյուխոր
  • 1958 — Յուրահատուկ մսյո Ժոն / Un certain Monsieur Jo, ռեժիսոր՝ Ռենե Ժոլիվե
  • 1959 — Դա տեղի է ունեցել ցերեկային լույսի ներքո / Es geschah am hellichten Tag, ռեժիսոր՝ Լադիսլաո Վայդա
  • 1959 — Մերկերն ու Սատանան / Die Nackte und der Satan, ռեժիսոր՝ Վիկտոր Տրիվաս
  • 1960 — Pierrot la tendresse
  • 1960 — Իմ ընկեր Լասլոն / Mon ami Lazlo, ռեժիսոր՝ Ֆրանսուա Ռայմոն
  • 1960 — Աուստեռլիցի ճակատամարտ / Austerlitz, ռեժիսոր՝ Աբել Գանս
  • 1960 — Կանդիդ, կամ 20-րդ դարի լավատեսություն /Candide ou l’optimisme au XXe siècle
  • 1962 — Էմիլի նավը / Le Bateau d'Émile, ռեժիսոր՝ Դենի դե լա Պատելյեր
  • 1962 — Սատանան և տասը պատվիրանները / Le Diable et les Dix Commandements, ռեժիսոր՝ Ժյուլիեն Դյուվիվե
  • 1962 — Ինչո՞ւ Փարիզ / Pourquoi Paris?, ռեժիսոր՝ Դենի դե լա Պատելյեր
  • 1963 — Ցնցող աշխարհ / Il mondo di notte numero 3, ռեժիսոր՝ Ջանի Պրոյա
  • 1964 — Սիրանոն և Դ'Արտանյանը / Cyrano et d’Artagnan, ռեժիսոր՝ Աբել Գանս
  • 1964 — Ձայն / Steinlein, ռեժիսոր՝ Ալեն Սորի
  • 1964 — Գնացք / The Train, ռեժիսոր՝ Ջոն Ֆրանկենհայմեր
  • 1965 — Ecce Homo
  • 1966 — Երկու ժամ սպանության համար / Deux heures à tuer, ռեժիսոր՝ Իվան Գովար
  • 1967 — Ախ այս պապիկը / Ce sacré grand-père, ռեժիսոր՝ Ժակ Պուտրենո
  • 1967 — Ծերունին և երեխան / Le Vieil Homme et l’enfant, ռեժիսոր՝ Կլոդ Բերրի
  • 1970 — Համըդհանուր բողոքի ակցիա։ / Contestazione generale, ռեժիսոր՝ Լուիջի Ձամպա
  • 1970 — Տուն / La Maison, ռեժիսոր՝ Մանուել Պուրե
  • 1971 — Բլանշ / Blanche, ռեժիսոր՝ Վալերիան Բորովչիկ
  • 1972 — Իմ կյանքի լավագույն երեկոն / Più bella serata della mia vita, ռեժիսոր՝ Էտորե Սկոլա
  • 1975 — Մսագործը, աստղը և որբը / Le Boucher, la star et l’orpheline, ռեժիսոր՝ Ժերոմ Սավարի
  • 1975 — Կարմիր իբիս / L`Ibis rouge, ռեժիսոր՝ Ժան-Պիեռ Մոկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական
  5. Հայտնիներ։ Դերասաններ։ Միշել Սիմոնի կենսագրությունը (ռուս.)
  6. «Berlinale 1967: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Սիմոն» հոդվածին։