Միշել Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Պետրոսյան
Ծնվել է1973[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Conservatoire à rayonnement régional de Paris?
Պարգևներ
Կայքmichelpetrossian.com

Միշել Պետրոսյան (ֆր.՝ Michel Petrossian,1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դասական երաժշտության ֆրանսահայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Պետրոսյանը ծնվել է Երևանում։ Սկզբում սովորել է թավջութակ և կիթառ, այնուհետև կոմպոզիցիա է ուսանել Փարիզի ազգային երաժշտության և պարի բարձրագույն կոնսերվատորիայում, որն ավարտել է 2001 թվականին[2]։ Եգիպտացի հարվածային Գադ Հեշամի հետ դուետով ելույթներ է ունեցել կիթառով[3], իսկ 1998 թվականին Ժերոմ Կոմբիեի հետ հիմնել է «Cairn» ժամանակակից երաժշտության անսամբլը, որը կազմված է կոնսերվատորիայի նրա ընկերներից[2]։ 2013 թվականի մայիսի դրությամբ ամերիկացի լիբրետիստ Լեսլի Դանթոն-Դաուների հետ աշխատել է օպերայի վրա[2]։

Նա նաև հետաքրքրված է բանասիրությամբ ու հին լեզուներով և սովորել է հին եբրայերեն, ուգարիտերեն, արամեերեն, աքքադերեն, հին հունարեն և գրաբար հայերեն École des langues et des civilizations de l'Orient ancien դպրոցում (Փարիզի Կաթոլիկ համալսարանի մաս) և Սորբոնում, որտեղ նա ստացել է մագիստրոսի կոչում[2][3]։

2012 թվականին Պետրոսյանն արժանացել է Եղիսաբեթ թագուհու կոմպոզիտորական մրցանակին։ Դաշնամուրի և նվագախմբի համար նրա In the Wake of Ea կոնցերտը, որը ոգեշնչված է հին լեզուների նկատմամբ նրա հետաքրքրությամբ, 2013 թվականի մայիսի 27-ից (համաշխարհային պրեմիերա) մինչև հունիսի 1-ը հնչել է Բրյուսելի Գեղարվեստի կենտրոնում՝ դաշնամուրի մրցույթի եզրափակիչի տասներկու մասնակիցների և Բելգիայի ազգային նվագախմբի (Մարին Ալսոպի ղեկավարությամբ) կատարմամբ[2][4][5][6]։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Overcoming Trakart, for cello
  • La lutte ardente du vert et de l'or, for piano
  • Manuela with the broken finger, for clarinet

Համույթի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Feu pale, for 6 instruments
  • Autel des parfums, for 9 instruments

Ձայնի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le miroir et le masque, three melodies for voice and instrumental ensemble
"Huitan"
"Rose sombre"
"Lysanxia"
  • En Ein Anéin, for soprano and recorder

Նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Iris lunaire, for choir and orchestra
  • Château du double de Ptah
  • Epiphaneia, for six singers and orchestra
  • Sur la surface de l'abîme, for string orchestra
  • In the wake of Ea, for piano and orchestra

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]