Միշել Ուելբեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միշել Ուելբեկից)
Միշել Ուելբեք
ֆր.՝ Michel Houellebecq
Ծննդյան անունֆր.՝ Michel Thomas
Ծնվել էփետրվարի 26, 1958(1958-02-26)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրՍեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[4]
Գրական անունMichel Houellebecq
Մասնագիտությունբանաստեղծ, կինոռեժիսոր, երգերի հեղինակ, ակնարկագիր, վիպասան, դերասան, լուսանկարիչ, կինոսցենարիստ, գրող և սցենարիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][6]
ԿրթությունՇապտալ, Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց (1981)
Ժանրերպոեզիա, էսսե և վեպ
Ուշագրավ աշխատանքներThe Map and the Territory?, Whatever?, Atomised?, Կղզու հնարավորությունը, Platform?, Հնազանդություն և Anéantir?
ԱշխատավայրLogica?, Ministry of Agriculture and Food? և Ֆրանսիայի ազգային ժողով
Պարգևներ
Կայքmichelhouellebecq.com
 Michel Houellebecq Վիքիպահեստում

Միշել Ուելբեք (ֆր.՝ Michel Houellebecq, իսկական ազգանունը՝ Թոմա, ֆր.՝ Thomas, ծնվ. փետրվարի 26, 1958(1958-02-26)[1][2][3][…], Սեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող։ 1998 թվականին իր «Տարրական մասնիկները» վեպի համար արժանացել է Նոյեմբեր, իսկ 2010 թվականին «Քարտեզ և տարածք»-ի համար՝ Գոնկուրյան մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ուելբեքը ծնվել է 1956 թ. փետրվարի 26-ին Ֆրանսիային պատկանող Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում։ Կրտսեր քրոջ ծնունդից հետո հանձնվել է մոր ծնողների խնամքին, որոնք բնակվում էին Ալժիրում։ 6 տարեկան հասակում նրան իր խնամքի տակ է առնում հորական տատիկը, որը մեծ համակրանք էր դրսևորում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հանդեպ։ Միշելի և տատիկի հարաբերությունները հրաշալի են դասավորվում և հետագայում ապագա հեղինակը հենց տատիկի ազգանունն է ընտրում իրեն համար որպես կեղծանուն։ 1975 թ. Միշել Ուելբեքն ընդունվում է Փարիզ-Գրինոն ազգային ագրարային ինստիտուտ, որն ավարտում է 1978 թ.։ Ապա ընդունվում է Փարիզի Լուի Լյումերի անվան ազգային բարձրագույն դպրոցի կինոմատոգրաֆիայի բաժինը, որն էլ ավարտում է 1981 թ.։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ուելբեքն դեռևս Ագրարային ինստիտուտում ուսանելու տարիներին հիմնում է «Կարամազով» անվանումով գրական ամսագիրը, որի համար էլ գրում է մի քանի պոեմներ և էսսեներ։ Սակայն վերոնշյալ ամսագիրը երկար կյանք չի ունենում։ 1991 թ. Ուելբեքը հրատարակում է իր առաջին գիրքը՝ էսսեների ժողովածուն, «Կենդանի մնալ» վերտառությամբ, որը նվիրված էր ամերիկացի նշանավոր գրող Հովարդ Ֆիլլիպս Լավկրաֆտի ստեղծագործությունների ուսումնասիրմանը։ Մեկ տարի անց նա լույս է ընծայում «Երջանկության հետապնդում» բանաստեղծությունների ժողովածուն։ 1994 թ. Ուելբեքը հրատարակում է «Պայքարի դաշտի ընդլայնում» վեպը, որը ճանաչում է բերում հեղինակին։ Այս ստեղծագործությունում խիստ քննադատության է ենթարկվում արդի արևմտյան հասարակության արժեքները՝ մասնավորապես անդրադարձ է կատարվում սեռական ազատության խնդրին։ Սեռական ազատության հիմնախնդրի խորքային լուսաբանմանը և քննադատությանն է նվիրված հեղինակի 1998 թ. լույս տեսած հաջորդ «Տարրական մասնիկները» վեպը։ Այս ստեղծագործությունն Ուելբեքին բերում է համաշխարհային ճանաչում։ 1990-ականների վերջերին Ֆրանսիայի մուսուլմանների սպառնալիքների պատճառով Ուելբեքն լքում է Ֆրանսիան և բնակություն հաստատում նախ Իռլանդիայում, ապա Իսպանիայում։ 2015 թ. սկզբներին հրատարակվում է Ուելբեքի «Հնազանդություն» հակաուտոպիական վեպը, որը նվիրված է Ֆրանսիայի իսլամացման խնդրին։

Իսլամի հանդեպ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ուելբեքը հայտնի է նաև իսլամի հանդեպ իր խիստ քննադատությամբ։ 2001 թ. նա իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «իսլամը հիմար և վտանգավոր կրոն է»։ Այս արտահայտությունը դարձավ հիմք, որպեսզի Ֆրանսիայի մի շարք իսլամական կազմակերպություններ գրողին մեղադրեցին մուսուլմանների հանդեպ ատելություն տարածելու մեջ և դիմեցին դատարան, սակայն այն արդարացրեց գրողին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - «Հ.Վ.Լավկրաֆտ. Ընդդեմ մարդկության, ընդդեմ առաջընթացի» (H. P. Lovecraft։ Contre le monde, contre la vie)
  • 1991 - «Կենդանի մնալ» (Rester vivant)
  • 1998 - «Աշխարհը որպես խանութ» (Interventions)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - «Երջանկության հետապնդում» ( La Poursuite du bonheur)
  • 1996 - «Պայքարի իմաստը» ( Le sens du combat)
  • 1999 - «Վերածնունդ» (Renaissance)
  • 2013 - «Վերջին ափի գծագրությունը» ( Configuration du dernier rivage)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Պայքարի դշտի ընդլայնում» (ռեժ. Ֆիլիպ Հարել)
  • 2006 - «Տարրական մասնիկները» (ռեժ. Օսկար Ռյոլեր)
  • 2008 - «Կղզու հնարավորությունը» (ռեժ. Միշել Ուելբեք)

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Ուելբեք, Տարրական մասնիկները, ֆր. թրգմ.՝ Ս. Մկրտչյան, Անտարես, 2014, 368 էջ։ Միշել Ուելբեք, Հնազանդություն, Ֆր,՝ Ռուզան Միրզոյան, Անտարես

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fernando Arrabal: ¡Houellebecq! Le Cherche-Midi 2005, ISBN 84-933033-0-5.
  • Olivier Bardolle: La Littérature à vif: Le cas Houellebecq. L’Esprit des péninsules 2004, ISBN 2-84636-055-3.
  • Aurélien Bellanger: Houellebecq, écrivain romantique. Léo Scheer, Clamecy 2010, ISBN 978-2-7561-0256-6.
  • Murielle Lucie Clément: Houellebecq, sperme et sang. L’Harmattan, Paris 2003, ISBN 2-7475-3999-7.
  • Denis Demonpion: Houellebecq, non autorisé: Enquête sur un phénomène. Maren Sell, Paris 2005, ISBN 2-35004-022-4; dt. Ausgabe: Michel Houellebecq: Die unautorisierte Biographie. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2006, ISBN 3-89602-688-7
  • Thomas Hübener: Maladien für Millionen. Eine Studie zu Michel Houellebecqs „Ausweitung der Kampfzone“. Wehrhahn, Hannover 2007, ISBN 978-3-86525-064-3
  • Éric Naulleau: Au secours, Houellebecq revient! Chiflet, Paris 2005, ISBN 2-7556-0039-X.
  • Dominique Noguez: Houellebecq, en fait. Fayard 2003, ISBN 2-213-61561-6.
  • Jean-François Patricola: Michel Houellebecq ou la provocation permanente. Écriture, Paris 2005, ISBN 2-909240-66-5.
  • Rita Schober: Auf dem Prüfstand: Zola – Houellebecq – Klemperer. Frey, Berlin 2003, ISBN 3-925867-72-4.
  • Jörn Steigerwald/Agnieszka Komorowska: Michel Houellebecq: Questions du réalisme d’aujourd’hui. Lendemains 142/143 (2011)
  • Thomas Steinfeld (Hrsg.): Das Phänomen Houellebecq. DuMont, Köln 2001, ISBN 3-7701-5623-4.
  • Sabine van Wesemael (Hrsg.): Michel Houellebecq. Rodopi, Amsterdam 2004, ISBN 90-420-1743-0.
  • Sabine van Wesemael: Houellebecq: le plaisir du texte. L’Harmattan, Paris 2005, ISBN 2-7475-8079-2.
  • Bernard Maris: Houellebecq économiste. Flammarion, Paris 2014. ISBN 978-2-08-129607-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ուելբեք» հոդվածին։