Միշել Կաֆանդո
Միշել Կաֆանդո | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Բորդոյի համալսարան |
Գիտական աստիճան՝ | քաղաքագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 18, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Ուագադուգու, French Ivory Coast[1] |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Պարգևներ | |
Միշել Կաֆանդո (ֆր.՝ Michel Kafando, օգոստոսի 18, 1942, Ուագադուգու, French Ivory Coast[1]), Բուրկինա Ֆասոյի պետական և քաղաքական գործիչ, Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարար (1982-1983), Միավորված ազգերի կազմակերպությունում Բուրկինա Ֆասոյի դեսպան (1998-2011) և նախագահի պաշտոնակատար 2014 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 29-ը (2015 թվականի սեպտեմբերի 16-23-ը)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Կաֆանդոն ծնվել է 1942 թվականի օգոստոսի 18-ին Վերին Վոլտայի մայրաքաղաք Ուագադուգում։ 1963 թվականին ավարտել է Ուագադուի Ժան Բատիստա դե լա Սալլի քոլեջը։ 1964-1968 թվականներին սովորել է Դակարում, Սենեգալում։ 1979 թվականին ավարտել է Ֆրանսիայի Բորդոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև Փարիզում ստացել քաղաքագիտության դիպլոմ։ 1972 թվականին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ինստիտուտը։ 1973 թվականին միջազգային դիվանագիտության դասընթացներ է անցել Ժնևի Կարնեգի հիմնադրամի Եվրոպական կենտրոնում (Շվեյցարիա)։ Հետագայում նա Սորբոնում 1990 թվականին քաղաքագիտության ոլորտում ստացել է դոկտորի աստիճան։
1978-1980 թվականներին Կաֆանդոն եղել է արտաքին գործերի նախարար Մուսա Կարգուգուի խորհրդականը իրավական հարցերի և միջազգային համագործակցության գծով։ 1981-1982 թվականներին զբաղեցրել Է ՄԱԿ-ում վերին Վոլտայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, իսկ 1982 թվականին աշխատել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի տեղակալ։
1982 թվականին Միշել Կաֆանդոն զբաղեցրել է Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ դառնալով կառավարության միակ անդամը, որը պահպանել է նախարարական պաշտոնը Ժան Բատիստ Ուեդրաոգոյի հեղաշրջումից հետո։ Կաֆանդոն նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահն էր 1982 թվականին, գլխավորել է աֆրիկյան միասնության կազմակերպության բազմաթիվ պատվիրակություններ, և եղել է շրջակա միջավայրի պահպանության Աֆրիկյան կենտրոնի փոխնախագահը[2]։
2008-2009 թվականներին աշխատել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ։
Մինչև 2011 թվականը Միշել Կաֆանդոն ՄԱԿ-ում Բուրկինա Ֆասոյի մշտական ներկայացուցիչն էր[2]։
2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Աֆրիկյան միության կողմից պատժամիջոցների սպառնալիքի տակ, զինվորականները 2014 թվականի նոյեմբերի 17-ին հանձնել են նախագահ Կաֆանդոյի լիազորությունները[3]։ Կաֆանդոն նաև արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում էր մինչև 2015 թվականի հուլիսի 19-ը, երբ կառավարական լիազորությունների վերաբաշխման շրջանակներում այդ պաշտոնում նշանակեց Մուսա Նեբեին, իսկ ինքը, ի լրումն նախագահական լիազորությունների, իր ձեռքում կենտրոնացրեց պաշտպանության նախարարի և անվտանգության նախարարի պորտֆելները։
2015-ի սեպտեմբերի 16-ին պաշտոնանկ է արվել ռազմական հեղաշրջման արդյունքում և կալանավորվել[4]։
2015 թվականի սեպտեմբերի 18-ին Հանուն Ժողովրդավարության ազգային խորհուրդը կալանքից ազատել է Մ. Կաֆանդոյին «ի նշան լարվածության թուլացման»[5]։
Հեղաշրջման կազմակերպիչները չկարողացան լայն աջակցություն ստանալ և 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կանոնավոր բանակի ներկայացուցիչների հետ համաձայնագիր ստորագրեցին այն մասին, որ խռովարարները կվերադառնան իրենց զորանոցներ, իսկ բանակային զորամասերը կլքեն մայրաքաղաքը, որից հետո Մ. Կաֆանդոն վերադարձավ իր պարտականությունների կատարմանը[6]։
2015 թվականի նոյեմբերի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով 1-ին փուլում հաղթանակ է տարել Ռոկ Մարկ Կրիստիան Կաբորեն, որին Մ․ Կաֆանդոն լիազորությունները փոխանցել է 2015 թվականի դեկտեմբերի 29-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.france24.com/en/tag/michel-kafando/
- ↑ 2,0 2,1 LE NOUVEAU REPRESENTANT PERMANENT DU BURKINA FASO PRESENTE SES LETTRES DE CREANC
- ↑ Президент Буркина-Фасо Блэз Компаоре объявил о своей отставке
- ↑ «В Буркина-Фасо военные задержали и. о. президента и правительство». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Лидеры переворота в Буркина-Фасо освободили и. о. президента Кафандо
- ↑ «Временное правительство Буркина-Фасо официально вернулось к власти». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.