Միշել Լուհան Գրիշեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշել Լուհան Գրիշեմ
անգլ.՝ Michelle Lujan Grisham
Michelle Lujan Grisham official photo.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նյու Մեքսիկոյի համալսարան (1981)[1], University of New Mexico School of Law? (1987)[1] և St. Michael's High School? (1977)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գործադիր տնօրեն
Ծննդյան օր հոկտեմբերի 24, 1959(1959-10-24) (61 տարեկան)
Ծննդավայր Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Michelle Lynn Lujan
 
Կայք՝ governor.state.nm.us/our-leadership/governor/

Միշել Լին Լուհան Գրիշեմ (անգլ.՝ Michelle Lynn Lujan Grisham, հոկտեմբերի 24, 1959(1959-10-24), Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Նյու Մեքսիկոյի գործող նահանգապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Ալամոսում, 1977 թվականին Սանտա Ֆեում ավարտել է Սուրբ Միխայիլի միջնակարգ դպրոցը։ 1981 թվականին Նյու Մեքսիկոյի համալսարանում ստացել է գիտությունների բակալավրի աստիճան, 1987 թվականին՝ իրավագիտության դոկտորի աստիճան։ Եղել է Նյու Մեքսիկոյի փաստաբանների կոլեգիայի անդամ[2]։

1991 թվականին նահանգապետ Բրյուս Քինգը Լուհան Գրիշեմին նշանակել է Նյու Մեքսիկոյի տարեց քաղաքացիների հարցերով գործակալության տնօրեն` հետագայում արդեն որպես տարեցների և սոցիալական ծառայությունների վարչություն, պաշտոնը ղեկավարել է մինչև 2004 թվականը, երբ նոր նահանգապետ Ռիչարդսոնը նրան հանձնարարել է Նյու Մեքսիկոյի առողջապահության դեպարտամենտի ղեկավարումը։ 2007 թվականին նա հրաժարական է տվել՝ որոշելով իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում[3]։

2013 թվականից Ներկայացուցիչների պալատում անփոփոխ կերպով ներկայացրել է Նյու Մեքսիկոյի 1-ին ընտրատարածքը[4]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին հաղթել է նահանգապետական ընտրություններում հանրապետական թեկնածու Սթիվ Փիրսին՝ դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ լատինամերիկյան ծագում ունեցող առաջին նահանգապետը, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Լուհան Գրիշեմը Նյու Մեքսիկոյի Գերագույն դատարանի առաջին լատինամերիկացի Յուջին Լուհանի թոռնուհին է, Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և ԱՄՆ ներքին գործերի նախարար Ջորջ Բուշի վարչակազմում ավագ Մանուել Լուհանի զարմուհին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գործող անդամ Բեն Ռեյ Լուհանի հեռավոր բարեկամուհին։ 2004 թվականին անևրիզմայի խզումից մահացել է նրա ամուսինը՝ Գրեգորի Ալան Գրիշեմը, որի հետ ամուսնացած է եղել 22 տարի[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000580
  2. «LUJAN GRISHAM, Michelle, (1959 - )»։ Biographical Directory of the United States Congress (անգլերեն)։ congress.gov։ 2012-11-06։ Վերցված է 2018-11-20 
  3. Deborah Baker (2007-05-14)։ «Health Secretary Grisham Resigns; Dr. Alfredo Vigil Appointed» (անգլերեն)։ Albuquerque Journal։ Վերցված է 2018-11-20 
  4. «U.S. Congressional District 01 (D) – Michelle Lujan Grisham (i)» (անգլերեն)։ Albuquerque Journal։ 2016-09-01։ Վերցված է 2018-11-20 
  5. Alexia Fernández Campbell (2018-11-07)։ «New Mexico elects Michelle Lujan Grisham as first Democratic Latina governor in the US» (անգլերեն)։ Vox։ Վերցված է 2018-11-20 
  6. «New Mexico, 1st House District: Michelle Lujan Grisham (D)» (անգլերեն)։ The Atlantic։ 2012-11-06։ Վերցված է 2018-11-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]