Միշել Թոմաս
| Միշել Թոմաս ֆրանսերեն՝ Michel Thomas | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 3, 1914[1] |
| Ծննդավայր | Լոձ, Piotrków Governorate, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հունվարի 8, 2005[1] (90 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Մասնագիտություն | լեզվաբան, language teacher և Դիմադրության մարտիկ |
| Աշխատատու | Ռազմավարական ծառայությունների գրասենյակ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Միշել Թոմաս (ֆրանսերեն՝ Michel Thomas, իրական անունը՝ Մոնիեկ Կրոսկոֆ, փետրվարի 3, 1914[1], Լոձ, Piotrków Governorate, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 2005[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), պոլիգլոտ, լեզվաբան և պատերազմի վետերան։ ֆրանսիական դիմադրության մաքիում ծառայելուց հետո նա փրկվել է մի շարք Նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկումից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է ԱՄՆ բանակի հակահետախուզական կորպուսի հետ: Պատերազմից հետո Թոմասը արտագաղթեց ԱՄՆ, որտեղ մշակեց լեզվի ուսուցման համակարգ՝ հայտնի որպես «Միշել Թոմասի մեթոդ»։ 2004 թվականին նա պարգևատրվել է ԱՄՆ բանակի Արծաթե աստղով։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասը ծնվել է Լեհաստանի Լոձ քաղաքում հարուստ հրեական ընտանիքում, որը ուներ տեքստիլ գործարաններ։ Երբ յոթ տարեկան էր, ծնողները նրան ուղարկեցին Բրեսլաու, Գերմանիա (այժմ՝ Վրոցլավ, Լեհաստան), որտեղ նա հարմարավետորեն տեղավորվեց։ Նացիստների վերելքը ստիպեց նրան 1933 թվականին մեկնել Ֆրանսիայի Բորդոյի համալսարան, իսկ հետագայում՝ Սորբոն և Վիեննայի համալսարան[2]:
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասի կենսագրությունը պատկերացում է տալիս նրա պատերազմի տարիների մասին: Երբ Ֆրանսիան ընկավ նացիստների ձեռքը, նա ապրել է Նիսում, Վիշիի կառավարության օրոք՝ փոխելով անունը Միշել Թոմասի, որպեսզի ֆրանսիական դիմադրության շարժման մեջ կարողանա ավելի հեշտ գործել: Նա մի քանի անգամ ձերբակալվել է և, ի վերջո, ուղարկվել Էքս ան Պրովանսի մոտ գտնվող Կամպ դե Միլ։ 1942 թվականի օգոստոսին Թոմասը կեղծ փաստաթղթերի միջոցով ազատվեց Լե Միլից և ուղևորվեց Լիոն, որտեղ Դիմադրության շարժման մեջ նրա պարտականությունները ներառում էին հրեա փախստականներին կազմակերպություն ներգրավելը։ 1943 թվականի հունվարին նա ձերբակալվեց և հարցաքննվեց Կլաուս Բարբիի կողմից և ազատ արձակվեց միայն Գեստապոյի սպային համոզելուց հետո, որ նա ապաքաղաքական ֆրանսիացի նկարիչ է։ Նա հետագայում պետք է վկայություն տար Լիոնում 1987 թվականի Բարբիի դատի ժամանակ[3]:
1943 թվականի փետրվարին, Վիշիի միլիցիայի (կամ «Ֆրանսիական Գեստապո») կողմից ձերբակալվելուց, խոշտանգումների ենթարկվելուց և հետագայում ազատ արձակվելուց հետո, նա միացավ կոմանդո խմբին Գրենոբլում, այնուհետև ԱՄՆ բանակի Հակահետախուզական կորպուսին՝ աշխատելով որպես չվարձատրվող հետախույզ և թարգմանիչ։ Երբ 1945 թվականի ապրիլի 29-ին ազատագրվեց Դախաուն, Թոմասը իմացավ Էմիլ Մալի («Դախաուի դահիճ») գտնվելու վայրը, ում Թոմասը ձերբակալեց երկու օր անց[4]: Թոմասը CIC-ի գործընկեր Թեդ Քրաուսի հետ միասին, հետագայում գերեվարեցին ՍՍ-ի մայոր Գուստավ Կնիտելին (որոնվում էր Մալմեդիի կոտորածում իր մասնակցության համար): Թոմասը նաև կազմակերպեց հետպատերազմյան գաղտնի հատուկ գործողություն, որը հանգեցրեց ՍՍ-ի մի քանի նախկին սպաների բանտարկմանը: 1950 թվականի Լոս Անջելեսի Daily News թերթի մի հոդված Թոմասին վերագրում է 2,500 նացիստ ռազմական հանցագործների գերեվարումը[5]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շաբաթվա ընթացքում Թոմասը կարևոր դեր ունեցավ նացիստական փաստաթղթերը ոչնչացումից փրկելու գործում, որոնք Գեստապոն ուղարկել էր Գերմանիա՝ Ֆրայմանումի թղթի գործարան՝ ոչնչացվելու համար: Դրանք ներառում էին նացիստական կուսակցության ավելի քան տասը միլիոն անդամների համաշխարհային անդամակցության քարտարանը[6]:
Պատերազմի ավարտից հետո Թոմասը իմացավ, որ իր ծնողները և ընտանիքի մեծ մասը սպանվել են Օսվենցիմում[2]:
Հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Թոմասը արտագաղթեց Լոս Անջելես, որտեղ բնակվում էին հորեղբայրն ու զարմիկները։ Նա Բևեռլի Հիլզում բացեց լեզվի դպրոց, որը կոչվում էր «Polyglot Institute» (հետագայում վերանվանվեց «Միշել Թոմաս լեզվի կենտրոն»)[7] և մշակեց լեզվի ուսուցման համակարգ, որը հայտնի է որպես «Միշել Թոմասի մեթոդ», որը, նրա պնդմամբ, թույլ կտա սովորողներին խոսակցական հմտություններ ձեռք բերել ընդամենը մի քանի օր ուսումնասիրելուց հետո[8]:
Նա մնաց ամուրի մինչև 1978 թվականը, երբ ամուսնացավ Լոս Անջելեսի դպրոցի ուսուցչուհի Էլիս Բերնսի հետ. զույգն ունեցավ որդի և դուստր, մինչև ամուսնությունը ավարտվեց ամուսնալուծությամբ[9]:
Թոմասի հաճախորդների թվում էին դիվանագետներ, գործարարներ և հայտնի մարդիկ[7]: Դպրոցի հաջողությունը հանգեցրեց շրջագայությունների և Նյու Յորքում երկրորդ դպրոցի բացմանը, ինչպես նաև մի շարք ուսումնական գրքերի և ձայնագրությունների թողարկմանը ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով[10]: 2005 թվականին նրա մահվան ժամանակ Թոմասի ձայնագրությունները, CD-ները և գրքերը Միացյալ Թագավորությունում լեզու սովորելու ամենատարածված մեթոդն էին[11]:
1997 թվականին Թոմասը մասնակցեց BBC հեռուստատեսության «Լեզվի վարպետը» գիտական վավերագրական ֆիլմին, որտեղ նա ֆրանսերենի հնգօրյա դասընթաց անցկացրեց Միացյալ Թագավորության վեցերորդ դասարանի աշակերտների հետ, ովքեր նախկինում լեզվի հետ փորձ չունեին: Հնգօրյա դասընթացի ընթացքում աշակերտների զգացմունքները նախագծի նկատմամբ կտրուկ կփոխվեին՝ առաջին նիստից առաջ քիչ ինքնագնահատականից մինչև վերջին օրվա բարձր ինքնավստահություն[12]:
Զրպարտության հայց և Արծաթե աստղ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Լոս Անջելես Թայմսը հրապարակեց մի հոդված, որը կասկածի տակ էր դնում Թոմասի պատերազմական գործունեության մասին պատմությունը[13]: Նա փորձեց դատի տալ թերթին զրպարտության համար, սակայն անհաջող։
ԱՄՆ շրջանային դատարանի թվացյալ հակասական որոշման մեջ, դատավոր Օդրի Քոլինզն ասաց, որ թեև հոդվածի ընթերցողները կարող են եզրակացնել, որ Թոմասը ստել է իր պատերազմական փորձառությունների մասին, սակայն թերթն իրականում մտադիր չի փոխանցել այդ ենթատեքստը.
«Հոդվածը կարդալուց և ներկայացված տարբեր տեսակետները դիտարկելուց հետո ողջամիտ ընթերցողը կամ երդվյալ ատենակալը կարող է եզրակացնել, որ Թոմասն իրականում ստել է իր անցյալի մասին: Սակայն ոչ ողջամիտ երդվյալ ատենակալ չի հասկանա, որ ամբաստանյալները մտադիր են թողնել այդ տպավորությունը»: C.D. Cal., Thomas v. Los Angeles Times[14][15].
2004 թվականին, երբ արխիվային փաստաթղթերը և Թոմասի երկրորդ համաշխարհային պատերազմից փրկված ընկերների վերջին վկայությունները սենատոր Ջոն Մաքքեյնը և ներկայացուցիչ Քերոլայն Մալունին ներկայացրեցին ԱՄՆ բանակ, Թոմասը պարգևատրվեց Արծաթե աստղով՝ «Ֆրանսիայում 1944 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածում թշնամու դեմ գործողությունների ժամանակ ցուցաբերած քաջության համար, երբ նա լեյտենանտ էր Ֆրանսիայի ներքին ուժերում, կցված [ԱՄՆ] 180-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակին՝ 45-րդ հետևակային դիվիզիայի կազմում»[16]: Պարգևը հանձնեցին նախկին սենատոր Ռոբերտ Դոուլը և սենատոր Ջոն Ուորները՝ երկուսն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի պարգևատրված վետերաններ, Վաշինգտոնում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային հուշահամալիրում, 2004 թվականի մայիսի 25-ին՝ հուշահամալիրի բացման շաբաթում[17]: Հաջորդ օրը Թոմասը պարգևատրվեց որպես Դախաուի համակենտրոնացման ճամբարի ազատագրող ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում՝ «Salute to Liberators» միջոցառման ժամանակ:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասը մահացավ սրտի անբավարարությունից 2005 թվականի հունվարի 8-ին՝ Նյու Յորքի իր տանը, 90 տարեկան հասակում[18]:
Պոլիգլոտ լեզվաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Թոմասը տիրապետում էր յոթ լեզվի՝ լեհերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և իդիշ: Որոշ տեղեկություններում նշվում է, որ նա կարող էր խոսել ևս հինգ լեզվով, սակայն հստակ չէ, թե որոնք են դրանք:
Միշել Թոմասի մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Թոմասը լեզվի ուսուցիչ էր՝ ուսուցման նկատմամբ հատուկ մոտեցումով։ Թոմասը պնդում էր, որ չկա ուսանող, ով ունի սովորելու դժվարություն, այլ կան ուսուցիչներ, ովքեր ունեն դասավանդման դժվարություն[19]: Ըստ Լոնդոնի համալսարանական քոլեջի դոկտոր Ջոնաթան Սոլիթիի, Թոմասը գտնում էր, որ կա դասավանդման ոլորտի երեք կարևոր բաղադրիչ.
- «Առաջինը սովորելու նյութի վերլուծությունն է: Եթե վերլուծությունը ճիշտ է, դասավանդումը հեշտանում է, իսկ աշակերտի հետագա ուսուցումն երաշխավորված է։
- «Երկրորդը ամենաօգտակար տեղեկատվության առանձնացումն ու կառուցվածքավորումն է, որպեսզի սովորեցվող հմտությունների, գիտելիքների և հասկացությունների մեջ տրամաբանական առաջընթաց լինի: Ավելի հեշտ հմտությունները սովորեցվում են ավելի բարդերից առաջ, իսկ ավելի օգտակար տեղեկատվությունը՝ ավելի քիչ օգտակարից առաջ: Այս համատեքստում օգտակար տեղեկատվությունը սահմանվում է ընդհանրացման և լայն կիրառելիության տեսանկյունից»:
- «Ուսուցման ոլորտի երրորդ բաղադրիչը աշակերտներին հմտությունները, գիտելիքները և հասկացությունները ներկայացնելու լավագույն միջոցն ընտրելն է, որպեսզի հեշտացվի ուսուցումը»[19]:
Մեթոդը ներկայացնում է թիրախային լեզուն՝ նորը հին նյութի հետ փոխկապակցելով, սովորեցնելով լեզվի սկզբունքների ընդհանրացում, համատեքստային բազմազանություն և ինքն իրեն ուղղելու ունակություն այն ոլորտում, որը փորձում է լինել սթրեսից զերծ, քանի որ ուսուցիչն է պատասխանատու ուսուցման համար, այլ ոչ թե աշակերտը[20]:
Թոմասը կարծում էր, որ իր մեթոդը «կփոխի աշխարհը». նա սկսեց միայն լեզուներից, քանի որ զգում էր, որ դա ամենաանծանոթ բանն է, որ մարդը կարող է սովորել: Սոլիթին պնդում է, որ մեթոդը «որևէ մեկին որևէ բան սովորեցնելու հսկայական հետևանքներ ունի»[21]:
Հարոլդ Գուդմանը տասը տարի աշխատել է Միշել Թոմասի հետ (1995-2005) և միակ մարդն է, ում Թոմասը սովորեցրել է իր մեթոդը[22][23][24]: Այնուհետև, դոկտոր Գուդմանը աշխատանքի է անցնում «Hodder» հրատարակիչների մոտ Միացյալ Թագավորությունում՝ Միշել Թոմասի խոսակցական չինարենի դասընթաց իրականացնելու համար[25]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 Robbins, Christopher. Test of Courage: The Michel Thomas Story (2000). New York Free Press/Simon & Schuster. 978-0-7432-0263-3/Republished as Courage Beyond Words (2007). New York McGraw-Hill. 0-07-149911-3
- ↑ «BARBIE PROSECUTOR DEMANDS LIFE TERM». Chicago Tribune. 1987 թ․ հուլիս. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Michel Thomas». www.michelthomas.org. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
- ↑ Los Angeles Daily News, "'Hangman of Dachau' tries to blackmail war hero", by Sara Boynhoff, February 17, 1950.
- ↑ “In the final week of World War II, Michel Thomas, a Jewish concentration camp inmate who had escaped the Nazis and joined the U.S. Army Counter Intelligence Corps as it swept into Germany, received a tip about a convoy of trucks in the vicinity of Munich said to be carrying unknown, but possibly valuable cargo. Thomas went to the trucks' destination, where he discovered an empty warehouse filled with veritable mountains of documents and cards with photos attached. He had come upon the complete worldwide membership files of the Nazi Party, which had been sent to the mill to be destroyed on the orders of the Nazi leadership in Berlin. Thomas and others ensured that the documents were protected. Prosecutors at Nuremberg found invaluable evidence in these files, as have generations of prosecutors since that time.”
- 1 2 Wrathrall, Clare (2004 թ․ դեկտեմբերի 11), «Brush Up Your Bad Language», Daily Telegraph, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին
- ↑ Flintoff, John-Paul (2004 թ․ մարտի 27), «The Man Who'd Like to Teach the World to Talk», Financial Times, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին, Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին
- ↑ «Michel Thomas». 2005 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին – via www.telegraph.co.uk.
- ↑ Buxton, Alexandra (2004 թ․ դեկտեմբերի 11), «Hola! Me llamo Alexandra», Daily Telegraph
- ↑ Campbell, Sophie (2005 թ․ փետրվարի 5), «Now Repeat After Me», The Daily Telegraph, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին
- ↑ The Language Master Արխիվացված 2010-02-06 Wayback Machine at the British Film Institute Film & TV Database
- ↑ Los Angeles Times, "Larger Than Life," by Roy Rivenburg, April 15, 2001
- ↑ «Thomas v. Los Angeles Times | California Anti-SLAPP Project» (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2025-03-01-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Michel Thomas». www.michelthomas.org. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
- ↑ Silver Star Citation Արխիվացված 2016-08-23 Wayback Machine at web site of US Rep. Carolyn Maloney, (D-NY)"
- ↑ «Sixty years after nomination, veteran gets Silver Star at WWII memorial». www.freerepublic.com. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Michel Thomas Dies - The Washington Post». The Washington Post.
- 1 2 P.79, Jonathan Solity, The Learning Revolution, Hodder Educational, London, 2008.
- ↑ P.109-123, Jonathan Solity, The Learning Revolution, Hodder Educational, London, 2008.
- ↑ Lipsett, Anthea (2008 թ․ սեպտեմբերի 1). «Anthea Lipsett on the teaching methods of legendary language guru Michel Thomas». The Guardian. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին – via www.theguardian.com.
- ↑ Polyglot Conference (2021 թ․ հուլիսի 27). Dr. Harold Goodman - My Ten Years With Michel Thomas. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին – via YouTube.
- ↑ Harold Goodman (2020 թ․ հոկտեմբերի 3). My Ten Years With Michel Thomas - Dr. Harold Goodman. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին – via YouTube.
- ↑ «Life long learning. - Harold Goodman, DO» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 17. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Goodman, Harold (2007 թ․ սեպտեմբերի 1). Michel Thomas method Mandarin Chinese Foundation Course (English). Hodder Arnold. ISBN 978-0340957264.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official site
- New York Times May 22, 2013 'Forgotten Heroes' obituary
- Guardian Obituary by Christopher Robbins, author of Thomas's biography
- Washington Post Obituary by Adam Bernstein
| ||||||||||||||||