Միշել Էքիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Էքիզյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1956(1956-11-21)[1] (67 տարեկան)
Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Մանհեթենի երաժշտական դպրոց
Պարգևներ

Միշել Էքիզյան (նոյեմբերի 21, 1956(1956-11-21)[1], Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայկական արմատներով ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Էքիզյանը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրոնքսվիլ քաղաքում, 1956 թվականի նոյեմբերի 21-ին[3]։ Մանհեթենի երաժշտական դպրոցից ստացել է բակալավրի աստիճան, իսկ Կոլումբիայի համալսարանից՝ մագիստրոսի կոչում։ Նրա դասատուներն են եղել Նիկոլաս Ֆլոջենլոն, Մարիո Դավիդովսկին, Վլադիմիր Ուսաչևսկին և ուրիշներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի, խմբերգերի, կամերային, սիմֆոնիկ, օպերային, էլեկտրոնային երաժշտությունների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունների մի մասը կատարվել է համերգներում, մրցույթներում, փառատոներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, ԽՍՀՄ), որոշ գործեր՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։

Միշել Էքիզյանի երաժշտությունը սերում է հայկական երաժշտաարվեստի ակունքներից (դաշնամուր, պիեսներ, «Հայկական պոեմներ», «Մուսա լեռ» սիմֆոնիկ պատկեր, «Աղթամար»՝ 2 ջութակի, դաշնամուրի և հարվածային գործիքների համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վիկտոր Հերբերտ» մրցանակ
  • «Դևորա Նադվոռնի» մրցանակ
  • Սենտ Պոլի կամերային նվագախմբի մրցանակ
  • Լանկաստերի արվեստների փառատոնի մրցանակ
  • «Արամ Խաչատրյանի անվան մրցանակ»
  • «Հռոմի մրցանակ»
  • «Ջոն Սիմոն Գուգենհայմ» հիմնադրամի կրթաթոշակ
  • «Մշակույթի ազգային ֆոնդի» կրթաթոշակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։