Jump to content

Միշել Բյուտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Բյուտոր
ֆր.՝ Michel Butor
Ծննդյան անունֆր.՝ Michel Marie François Butor[1]
Ծնվել էսեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[2][3][4][…]
ԾննդավայրMons-en-Barœul[1][5]
Վախճանվել էօգոստոսի 24, 2016(2016-08-24)[3][4][6][…] (89 տարեկան)
Վախճանի վայրԿոնտամին Սյուր Արվ[1][5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ակնարկագիր, վիպասան, գրական խմբագիր, արվեստի քննադատ, թարգմանիչ, դասախոս, ֆակուլտետ և գրական տեսաբան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Գրական ուղղություններՆոր վեպ
Ուշագրավ աշխատանքներSecond Thoughts?, L'Emploi du temps?, Degrés? և Passage de Milan?
ԱշխատավայրԺնևի համալսարան, Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս և Մանչեսթերի համալսարան
Պարգևներ
ԱմուսինMarie-Jo Butor?[7]
 Michel Butor Վիքիպահեստում

Միշել Մարի Ֆրանսուա Բյուտոր (ֆր.՝ Michel Butor, սեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[2][3][4][…], Mons-en-Barœul[1][5] - օգոստոսի 24, 2016(2016-08-24)[3][4][6][…], Կոնտամին Սյուր Արվ[1][5]), ֆրանսիացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոնս ան Բարյոլ կոմունայում, Լիլի արվարձանում։ Ուսումնասիրել է փիլիսոփայություն Սորբոնում։ Դասավանդել է Եգիպտոսում, Մանչեսթերում, Սալոնիկում, ԱՄՆ-ում, Ժնևում։ Համագործակցել է բելգիացի կոմպոզիտոր Անրի Պուսյոռի հետ։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողները և քննադատները կապել են նրա ստեղծագործությունները «Նոր վեպ» գրական ժանրի հետ, սակայն նա «Մարդկային ազգակցության աստիճանը» վեպի հրատարակվելուց հետո՝ 1960 թվականին հեռացել է այդ գրական հոսանքից։ Հեղինակ է մի շարք բանաստեղծական գրքերի, էսսեների ժողովածուների, որոնցից շատերը նվիրված են նկարիչների (Մոնդրիան, Ջակոմետտի, Վիեյրա դե Սիլվա, Ալեշինսկի և ուրիշներ)։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միլանյան ուղևորություն-1954
  • Ժամանց-1956
  • Փոփոխություն-1957
  • Մարդկային ազգակցության աստիճանը-1960

Ռուսերեն լեզվով հրապարակումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ․ Բյուտոր Փոփոխություն; Ա․ Ռոբ-Գրիյնե Լաբիրինթոսում; Կ․ Սիմոն Ֆլանդրիի; ճանապարհները, Ն․ Սարոտ Դուք նրանց լսո՞ւմ եք․Մ․, 1983
  • Վեպը որպես հետազոտություն․Մ․ՄՊՀ, 2000

Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում Ռենոդոի մրցանակի (1957), Ֆենեոնի մրցանակի (1956), Ֆրանսիական ակադեմիայի Մեծ գրական մրցանակի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
  2. 2,0 2,1 Бютор Мишель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 NooSFere (ֆր.) — 1999.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Բյուտոր» հոդվածին։