Միշել Բերտորա Սուարես
Միշել Բերտորա Սուարես | |
Կուսակցություն՝ | Լայն ճակատ և Communist Party of Uruguay? (դեկտեմբեր 2017) |
---|---|
Կրթություն՝ | Հանրապետական համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, ակտիվիստ, քաղաքական գործիչ, կոնֆերանսիե և գրող |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1984 |
Ծննդավայր | Սալինաս (Ուրուգվայ), Ուրուգվայ |
Վախճանի օր | ապրիլի 22, 2022[1] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Միշել Սուարես Բերտորա (փետրվարի 21, 1984, Սալինաս (Ուրուգվայ), Ուրուգվայ - ապրիլի 22, 2022[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի տրանսգենդեր քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականի փետրվարի 21-ին[2] Սալինսում[3]։ 15 տարեկան հասակում մոր աջակցությամբ փոխել է իր սեռը։ 6 տարվա ուսուցումից և նոր սեռով համալսարանը ավարտելու պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո Սուարեսը ստացել է իր դոկտորի աստիճանը[3]։ 2010 թվականին հանրապետական համալսարանն ավարտելուց հետո նա դարձել է առաջին և Ներկա պահին միակ տրանսգենդեր իրավաբանը Ուրուգվայում[4][5]։ 2014 թվականին Սուարեսը դարձել է նաև առաջին տրանսգենդերը, որն ընտրվել է Ուրուգվայի կառավարության կազմում[2][6]։
Սուարեսը համարվում է ԼԳԲՏ կազմակերպության «Ovejas Negras» անդամ։ Նա միացել է կազմակերպությանը 2010 թվականին, դա տեղի է ունեցել մոր մահից անմիջապես հետո։ Որոշ ժամանակ անց Սուարեսը անմիջապես սկսել է աշխատել նույնասեռ ամուսնությունների մասին օրինագծի վրա[2], որը ներկայացվել է Կոնգրեսում 2011 թվականին։ 2012 թվականին օրինագիծը հավանության է արժանացել Սենատի կողմից, և իրավաբանական կոմիտեի կողմից հավանության արժանանալուց հետո ընդունվել է 2013 թվականին[7]։
2017 թվականի հոկտեմբերին Սուարեսն ընտրվել է Ուրուգվայի սենատ։ Սակայն այս տարվա դեկտեմբերին հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մեղավոր ճանաչվեց փաստաթղթերի կեղծման մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://ladiaria.com.uy/politica/articulo/2022/4/a-los-38-anos-murio-michelle-suarez-primera-senadora-trans-del-uruguay-y-redactora-de-la-ley-de-matrimonio-igualitario/
- ↑ 2,0 2,1 2,2 Formoso Sofía (փետրվարի 9, 2015)։ «Michelle Suárez: La primera abogada trans de Uruguay» (Spanish)։ Uruguay: Sin Etiquetas։ Վերցված է մարտի 30, 2015
- ↑ 3,0 3,1 Landarín Wenceslao (մարտի 15, 2011)։ «Ser transexual y no morir en el intento» (Spanish)։ Salto, Uruguay: Diario El Pueblo։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է մարտի 30, 2015
- ↑ Vaz Gabriela (օգոստոսի 22, 2010)։ «Yo decidí no marginarme» (Spanish)։ Montevideo, Uruguay: El Pais։ Վերցված է մարտի 30, 2015
- ↑ «Entrevista a la doctora Michelle Suárez Bértora, primera egresada trans de la Universidad de la República»։ Ministerio de Desarrollo Social Unidad de Información y Comunicación (Spanish)։ Montevideo, Uruguay: Government of Uruguay։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է մարտի 30, 2015
- ↑ «Michelle Suárez: "it is a sad honor being the first" trans in Parliament» (Spanish)։ Montevideo, Uruguay: El Observador։ նոյեմբերի 7, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին։ Վերցված է մարտի 30, 2015
- ↑ «Michelle Suárez: "10 años atrás era impensable» (Spanish)։ Uruguay: Elecodigital։ ապրիլի 11, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է մարտի 30, 2015