Միշել Ալվես
Միշել Ալվես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդրինա, Պարանա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Guy Oseary? |
Կայք | michellealves.com |
![]() |
Միշել Ալվես (պորտ.՝ Michelle Kristine da Silva Alves, սեպտեմբերի 19, 1978[1], Լոնդրինա, Պարանա, Բրազիլիա[2]), բրազիլացի մոդել [3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բրազիլիայի Պարանա նահանգի Լոնդրինա քաղաքում։ Սովորել է հայրենի օրրանի համալսարանում։ Որպես մոդել սկսել է աշխատել Սան Պաուլուում։ Ինքն իրեն բնութագրում է որպես լավ սովորողի, որը միշտ ձգտում է պատշաճորեն յուրացնել կյանքի դասերը[4]։ Տիրապետում է մի շարք լեզուների. կարողանում է սահուն, ազատ պոսել պորտուգալերեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Ներկայումս ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում։ Ամուսնացել է գործարար Գայ Օսիրիի հետ։ Ունեն երեք զավակ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշելի լուսանկարները լույս են ընծայվել Sports Illustrated Swimsuit Issue հանդեսի 2002[4] և 2003 թվականի մի շարք համարներում[5]։ Նա երկու անգամ մասնակցել է Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության շոուներին, նկարահանվել դրանց հիմնադրման տասնամյակի առթիվ հրատարակված կատալոգային ժողովածուների համար՝ Sexy խորագրի ներքո։
Ալվեսը պայմանագրեր է ստորագրել նորաձևության այնպիսի հեղինակավոր ֆիրմաների հետ, ինչպիսիք են Valentino-ն, Christian Dior-ը, Escada-ն, Ralph Lauren-ը, Missoni-ն, Miss Sixty-ն, Michael Kors-ը, GAP-ը, Emporio Armani-ն, Michael Kors Swimwear-ը, AKRIS-ը, Yves Saint Laurent-ը։ Նրան նկարահանել են ճանաչված լուսանկարիչներ Սթիվեն Մայզելը, Պատրիկ Դեմարշելյեն, Բրյուս Վեբերը, Ժիլ Բենսիմոնը, Մարիո Սորենտին, Նիք Նայթը, Սթիվեն Քլայնը...
Միշելի մեծադիր լուսանկարները զարդարել են նորաձևության համբավավոր ամսագրերի ու հանդեսների՝ Vogue-ի, Elle-ի, Marie Claire-ի, French-ի, Esquire-ի, L'Officiel-ի, Harper's Bazaar-ի, Amica-ի, Glamour-ի հարյուրից ավելի շապիկները։
Ալվեսը հանդես է եկել նաև որպես կինոդերասանուհի. նկարահանվել է Belíssima (2005), Top Models, Um Conto de Fadas Brasileiro (2011) և More Business of Being Born (2011) ֆիլմերում, հեռուստասերիալներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Michelle Alves Date of Birth». MeetHollywoodStars. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ |título=Perfil de Michelle Alves no Fashion Model Directory (em inglês)|url=http://www.fashionmodeldirectory.com/models/Michelle_Alves}}
- ↑ 4,0 4,1 Deitsch, Richard. «THE MODELS». Sports Illustrated (Swimsuit Edition): 23. ISSN 0038-822X.
- ↑ Deitsch, Richard (2005 թ․ փետրվարի 18). Sports Illustrated. 102 (7): 22–30. ISSN 0038-822X.
{{cite journal}}
: CS1 սպաս․ untitled periodical (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը|http://www.michellealves.com Արխիվացված 2019-09-28 Wayback Machine
- Michelle Alves Internet Movie Database կայքում
- Theodora & Callum Interview with Michelle Alves
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ալվես» հոդվածին։ |
|