Միշել Ալլիո-Մարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Ալլիո-Մարի
ֆր.՝ Michèle Alliot-Marie
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1946(1946-09-10)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրՎիլնյով լը Ռուա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՊանթեոն-Ասսաս համալսարան և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և իրավաբան
ԱմուսինPatrick Ollier? և Michel Alliot?[4]
Ծնողներհայր՝ Bernard Marie?
Զբաղեցրած պաշտոններԱրտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Ֆրանսիայի արդարադատության նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Saint-Jean-de-Luz?, գերագույն խորհրդական, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, նախագահ և Q107349387?
ԿուսակցությունԺողովրդական շարժման միություն և հանրապետության սատարման միավորում
Պարգևներ և
մրցանակներ
Անժուանի աստղի շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Եգիպտոսի Հանրապետության շքանշան և
 Michèle Alliot-Marie Վիքիպահեստում

Միշել Իվետ Մարի-Թերեզա Ժաննա Օնորին Ալլիո-Մարի (ֆր.՝ Michèle Alliot-Marie արտասանությունը՝ [Mill aljomaii], սեպտեմբերի 10, 1946(1946-09-10)[1][2][3][…], Վիլնյով լը Ռուա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Անդամակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմի մեջ մտնող Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցությանը։ 1980-ական, 1990-ական և 2000-ական թվականներին ձևավորված բոլոր աջաթևյան կառավարությունների անդամ Միշելը առաջին կինն էր Ֆրանսիայում, որը զբաղեցնում էր պաշտպանության (2002-2007), ներքին գործերի (2007-2009) և արտաքին գործերի (2010-2011) նախարարի պաշտոնը[5]։ Նա նաև պատասխանատու էր երիտասարդության և սպորտի (1993-1995), ինչպես նաև արդարադատության (2009-2010) համար, և նրան շնորհվեց պետական նախարարի պատվավոր կոչում իր վերջին երկու պաշտոններում։

Թունիսի հեղափոխության ժամանակ իր բռնած դիրքորոշումը պատճառ հանդիսացավ, որ նա հեռանա կառավարությունից 2011 թվականին։ Մեկ տարի անց՝ 2012 թվականի Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, նա զրկվել է պատգամավորի պաշտոնից Ատլանտյան Պիրենեյների 6-րդ ընտրազանգվածում։ Նա Եվրոպական խորհրդարանի անդամ է դարձել 2014 թվականին։ Միշելը մնում է Սեն-Ժան-դե-Լյուզի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, ինչպես նա «Հանրապետականներ»-ի ազգային խորհրդի փոխնախագահը։

Ալլիո-Մարին իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում գիտնական է։ Նրա ընկերը՝ Պատրիկ Օլիերն է, ով Ֆիյոն II-ի կառավարությունում պատասխանատու է խորհրդարանի հետ հարաբերությունների համար։ 2010-2011 թվականներին մի քանի ամիս երկուսն էլ միաժամանակ զբաղեցրել են նախարարի պաշտոն։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Մարին ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 10-ին Վիլնյով-Լե-Ռուայում (այն ժամանակ Սենա և Ուազա դեպարտամենտում, իսկ 1968 թվականից ի վեր Վալ դը Մարն դեպարտամենտում)[6]։ Նրա հայրը ՝ Բեռնարդ Մարին, (1918-2015) միջազգային ռեգբիի հայտնի մրցավար էր[7], Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ատլանտյան Պիրենեյների 4-րդ ընտրազանգվածի համար (1967-1981, Բաս Պիրենեյի դեպարտամենտ մինչև 1969)[8][9][10][11], և Բիարիցի քաղաքապետ (1977-1991), իսկ նրա մայրը՝ Ռենե Լեյկոն լեհական ծագում ունի[12][13]։

Նա հաճախել է Նյոյի սյուր Սենի ավագ դպրոցը, այնուհետև ընդունվել է այժմ չգործող Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ շարունակելով ուսումը նույն համալսարանի Փարիզի արվեստի ֆակուլտետում։ Այն բանից հետո, երբ 1968 թվականին իրականացվեցին այն ժամանակվա կրթության նախարար Էդգար Ֆորի (հայտնի որպես Լոի Ֆոր) համալսարանական բարեփոխումները, նա շարունակեց իր ուսումը մասնավոր իրավունքի, քաղաքագիտության և պետության և իրավունքի պատմություն ոլորտում՝ ուսանելով և՛ Պանթեոն-Ասաս համալսարանում՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան 1973 թվականին «Salarié actionnaire» ատենախոսությամբ (անգլերեն բաժնետերեր-աշխատակիցներ), և՛ պանթեոն-Սորբոնի համալսարանում՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան 1982 թվականին և պաշտպանելով իր թեզը՝ «քաղաքական որոշումներ և վարչական կառույցներ» թեմայով։ Համալսարանում ուսանելու տարիներին նա եղել է «UNI» աջաթևյան ուսանողական միության անդամ[14][15]։

Համալսարան և քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիո-Մարի համալսարանում ուսանելու տարիներին (այն ժամանակ դեռ հայտնի էր որպես Միշել Մարի) հարաբերություններ է սկսել նրա այն ժամանակվա իրավունքի դասախոս Միշել Ալլիոի հետ, որը նաև այն ժամանակվա կրթության նախարար (1968-1969) Էդգար Ֆորի հանձնաժողովի նախագահն էր։ Մարին և Ալլիոտը ամուսնացել են 1971 թվականին, ինչն էլ թույլ տվեց Մարիին հաճախակի հայտնվել թե՛ գիտական թե՛ ընկերական միջավայրում. Նա նաև փոփոխության է ենթարկել իր անունը՝ Միշել Մարին փոխարինելով Միշել Ալիոտ Մարի անվամբ։

Նա 1970-1984 թվականներն ընկած ժամանակահատվածը աշխատում էր որպես օգնական՝ սկզբում Պանթեոն-Ասաս համալսարանում, այնուհետև Փարիզի I պանթեոն-Սորբոնի համալսարանում։ Իսկ 1984 թվականից դասախոսել է հանրային իրավունքի ոլորտում։ Նա թողել է այս պաշտոնը այն բանից հետո, երբ 1986 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես պատգամավոր։

1972 թվականին նա նշանակվել է այն ժամանակ սոցիալական հարցերի նախարար Էդգար Ֆորի տեխնիկական կարգավորման հարցերով խորհրդականը, իսկ հետո նույն պաշտոնը ստանձնել է այն ժամանակվա համալսարանների գծով պետքարտուղարի՝ Ժան Պիեռ Սուասոնի մոտ։ Այնուհետև 1973-1974 թվականներին եղել է այն ժամանակվա դեպարտամենտների և անդրծովյան տարածքների նախարար Բեռնար Շտազիի խորհրդականը, որից հետո 1974 թվականին նշանակվել է այն ժամանակվա՝ զբոսաշրջության գծով պետքարտուղար Ժերար Դյուկրեի խորհրդականը։ Այնուհետև նա դարձավ այն ժամանակվա պետքարտուղար և համալսարանների նախարար Էլիս Սոնյե Սեյտեի հանձնաժողովի նախագահը (1976-1978), մինչև մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելը որպես Uta-Indemnité ընկերության գլխավոր գործադիր տնօրենի կառավարիչ (1979-1985)։ Այդ ժամանակ նա նաև մասնագիտանում էր որպես փաստաբան[16]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիո-Մարին իր ընտրական կարիերան սկսել է 1983 թվականին ՝ որպես համայնքային խորհրդական բասկյան Սիբուր գյուղում (նախկին Լաբուրդան նահանգում, իսկ այժմ Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտում), որը տեղակայված է իր հոր քաղաքական բազայից հարավ ՝ Բիարիցում, Սեն-Ժան-դե-Լյուզից ոչ հեռու։ Նա պաշտոնավարել է մինչև 1988 թվականը։ 1989 թվականին նա այս անգամ իր հոր հետ միասին ընտրվել է մեկ այլ խորհուրդում ՝ Բիարիցում։ 1990 թվականին, լինելով մեծամասնություն կազմող համայնքում և աջակցելով Ֆրանսիայի քաղաքապետի առաջին տեղակալ Դիդյո Բորոտրային, նա ընդունեց մի օրինագիծ, որով արգելվում էր հյուրանոց-խաղատների կառուցումը քաղաքի հիմնական լողափի դիմաց։ Սրա արդյունքում խորհուրդը փլուզվեց։ 1991 թվականին արտահերթ համայնքային ընտրություններում հաղթել է Դիդյե Բորոտրան, որը միավորել է տեղի Ֆրանսիայի դեմոկրատական միության անդամներին, երկու ընտրված սոցիալիստներին և բասկյան ազգայնականներին, որոնք նրան լրացուցիչ աջակցություն են ցուցաբերել[17]։ Մարին լքել է խորհուրդը, միևնույն ժամանակ, երբ նրա հայրը չընտրվեց քաղաքապետի պաշտոնում։ Այնուհետև 1995-2002 թվականներին Մարին զբաղեցրել է Սեն Ժան-դե-Լյուզի քաղաքապետի պաշտոնը, իսկ այդ ժամանակից ի վեր ՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա 1994-2001 թվականների ժամանակահատվածում եղել է նաև Ատլանտյան Պիրենեյների Գլխավոր խորհրդի անդամ և փոխնախագահ։

Ազգային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի գոլիստական շարժման անդամ Ալիո-Մարին 1986 թվականին որպես Ատլանտյան Պիրինեյների ներկայացուցիչ ընտրվել է Ազգային ժողովում։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցում էր Ազգային ժողովի նիստերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա նիստ էր անցկացնում կառավարությունում. դա կապված է մանդատների ամբողջության մասին ֆրանսիական օրենքի հետ (բառացիորեն «մանդատների կուտակում»), որն արգելում է կառավարության նախարարներին միաժամանակ պատգամավոր լինել Ֆրանսիայի Ազգային ժողովում։ նրա տեղակալն էր Դանիել Պուլուն, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1993-1995 թվականներն ընկաշ ժամանակահատվածը՝ վերստանալով իր պաշտոնը 2002-2011 թվականներին, Մարին զբաղեցնում էր կառավորության նախարարի պաշտոնը[18]։

1986-1988 թվականներին Ալիո-Մարին Ժակ Շիրակի երկրորդ կառավարությունում Ազգային կրթության նախարարին կից դպրոցների հարցերով պետական քարտուղար էր (կրտսեր նախարար), իսկ 1993-1995 թվականներին Էդուար Բալադյուրի կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը։

1989-1993 թվականներին նա եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ ՝ որպես Եվրոպական ժողովրդավարական դաշինքի քաղաքական խմբի անդամ[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Միշել Մարին ամուսնացել է մարդաբան Միշել Ալլիոյի հետ՝ վերցնելով Միշել Ալլիո-Մարի անունը։ Նրանք 1984 թվականին ամուսնալուծվել են։

Ֆրանսիական ԶԼՄ-ները նրան տվել են «ՄԱՄ» մականունը։

1988 թվականից ի վեր նրա կյանքի ուղեկիցը եղել է Պատրիկ Օլեն, որը 2007 թվականին կարճ ժամանակով զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, այնուհետև գլխավորել Ասամբլեայի տնտեսական կոմիտեն։ 2010 թվականի նոյեմբերին նա նշանակվել է նախարար, որը ով Ֆիյոն II-ի կառավարությունում պատասխանատու է խորհրդարանի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Երկուսն էլ 2010-2011 թվականներին մի քանի ամիս միաժամանակ զբաղեցրել են նախարարի պաշտոն։ Մարիի ավելի բարձր հասարակական դիրքի պատճառով Պատրիկը ստացել է «Պատրիկ Օլիեր-Մարի» կամ «ՊՈՄ» մականունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. https://www.liberation.fr/societe/2014/02/11/deces-de-michel-alliot-fondateur-de-l-universite-paris-7_979330/
  5. Ariane Bernard (translation) (2007 թ․ օգոստոսի 23). «Excerpts From 'Dawn Evening or Night'». New York Times (in the International Herald Tribune). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Who's Who». Le Canard enchaîné (ֆրանսերեն). 2009 թ․ փետրվարի 25. էջ 2.
  7. Nedelec, Candice (2009 թ․ մայիսի 9). «Michèle Alliot-Marie ouvre son jardin secret: Le ministre de l'Intèrieur lève le voile sur son intimité» [Michèle Alliot-Marie opens her secret garden: The Minister of Interior unveils her private life]. Gala (ֆրանսերեն). Prisma Media (then Prisma Presse).
  8. «Liste alphabétique des députés de la IIIe législature 1967-1968 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Third Legislature 1967-1968 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «Liste alphabétique des députés de la IVe législature 1968-1973 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Fourth Legislature 1968-1973 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «Liste alphabétique des députés de la Ve législature 1973-1978 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Fifth Legislature 1973-1978 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «Liste alphabétique des députés de la VIe législature 1978-1981 (groupe politique, département) (English: 'Alphabetical list of Members of the Sixth Legislature 1978-1981 (Political group, department)')». Assemblée nationale (ֆրանսերեն). French National Assembly official website. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  12. Planes, Emmanuel (2011 թ․ փետրվարի 17). «Bernard Marie en première ligne (English: 'Bernard Marie in the forward line')». Sud-Ouest(English: 'South-West') (ֆրանսերեն). Bordeaux, France. Groupe Sud-Ouest. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  13. Europa Publications (2003). The International Who's Who 2004. Psychology Press. ISBN 1857432177.
  14. Guichoux, Marie (1999 թ․ դեկտեմբերի 4). «Michèle Alliot-Marie, 53 ans, fille de famille gaulliste, présidera peut-être le RPR». Libération (ֆրանսերեն).
  15. Latrous, Neila; Marteau, Jean-Baptiste (2012). «Des jeunes pires que leurs aînés (English: 'Young worse than their elders')». UMP - un univers impitoyable (English: 'UMP - A Ruthless World') (Paperback) (ֆրանսերեն). France: Flammarion. էջ 250. ISBN 978-2081277106.
  16. Who's Who in France
  17. «Biarritz: Borotra L'emporte Cantonale dans L'eure» (ֆրանսերեն). L'Humanite. 1991 թ․ մարտի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «Accueil > Archives de la XIIIe législature > Les députés > M. Daniel Poulou (English: 'Home > Archives XIII Legislature > Members > Daniel Poulou')». Assemblée nationale (ֆրանսերեն). National Assembly of France. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Michèle ALLIOT-MARIE». European Parliament / MEPs. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le salarié actionnaire [Employee Shareholders] (PhD in law thesis) (ֆրանսերեն). Panthéon-Assas University. 1973.
  • Les Décisions politiques et structures administratives [Policy Decisions and Administrative Structures] (PhD in political science thesis) (ֆրանսերեն). Paris I. 1982.
  • La Décision politique - Attention ! Une République peut en cacher une autre [Political Decision - Attention! A Republic Can Hide Another] (ֆրանսերեն). Paris, France: PUF. 1983. ISBN 2-13-038008-5.
  • La Grande Peur des classes moyennes [The Great Fear of the Middle Class] (ֆրանսերեն). Paris, France: La table ronde. 1996. ISBN 2-7103-0768-5.
  • Les boursiers étrangers en France: errements et potentialités [Foreign Scholars in France and Potential Mistakes] (Report) (ֆրանսերեն). Rapport parlementaire au nom de la commission des affaires étrangères (English: 'Parliamentary Report on behalf of the Committee on Foreign Affairs'). 1997.
  • La République des irresponsables [Republic of Irresponsibles] (ֆրանսերեն). France: Odile Jacob. 1999. ISBN 2-7381-0727-3.
  • Le Chêne qu'on relève [The Oak Notes That] (ֆրանսերեն). France: Odile Jacob. 2005. ISBN 2-7381-1690-6.
  • Une femme au cœur du pouvoir d'état [A Woman at the Heart of State Power] (ֆրանսերեն). Paris, France: Plon. 2013. ISBN 978-2-259-21824-5.