Միշա Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշա Ալեքսեյի Աղասյան
5 մարտի, 1958 - 31 հունվարի, 1994
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտակերտ
Մահվան վայր ԼՂՀ Պուշկեն յալ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Միշա Աղասյան (5 մարտի, 1958, Մարտակերտ - 31 հունվարի, 1994, Պուշկեն յալ բարձունք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Աղասյանը ծնվել է 1958 թ. մարտի 5-ին Մարտակերտ ավանում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1980 թ.աշխատել է Գյուղքիմիայում որպես ինժեներ, այնուհետև ինժեներ է աշխատել մեքենատրակտորային պարկում։ 1990 թ. ակտիվորեն մասնակցել է անասնապահական ֆերմաներն ադրբեջանցիներից պաշտպանելու գործին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 31-ին «Պուշկեն յալ» բարձունքում ականի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի երկու որդի։ Հանգչում է Մարտակերտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]