Jump to content

Մին (փափկամարմին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մին
Տեսակառանձնյակ
Սեռանհայտ
Ծնվել է1499[1]
ԾննդավայրԻսլանդիա
Սատկել է2006
Սատկելու վայրԻսլանդիա
Անվանված էՄին դինաստիա

Մին (1499[1], Իսլանդիա - 2006, Իսլանդիա), 2006 թվականին Իսլանդիայում ափ դուրս եկած վեներիդների ընտանիքի Arctica islandica տեսակի փափկամարմնին տրված անուն, որի տարքիը որոշվել էր նրա կեղևի տարիքային օղակները հաշվելու ճանապարհով։ Մինը ճանաչվել է որպես երբևէ հայտնաբերված ամենահին «անհատական» (ոչ գաղութաբնակ) կենդանին, որի տարիքը հնարավոր է ճշգրիտ որոշել[2][3][4]։ Սկզբում փափկամարմինի տարիքը հայտարարվել է 405 տարի, հետագայում այն մեծացել է մինչև 507 տարեկան։

Փափկամարմինը ափ է դուրս եկել Իսլանդիայի հյուսիսային ափին 2006 թվականին։ 2007 թվականին, հիմնվելով նրա մակերեսային թաղանթի լայնակի աճի օղակների հաշվարկի վրա, գիտնականները հայտարարեցին, որ նրա տարիքը 405 տարեկան է[5]։ Հետազոտությունն իրականացրել են Բանգորի համալսարանի գիտնականները։ Հայտնի չէ, թե որքան երկար կարող էր ապրել փափկամարմինը, եթե այն մնար օվկիանոսի հատակին[3][6][7]։

Փափկամարմինն անվանվել է չինական Մին դինաստիայի պատվին, որի օրոք նա ծնվել է[2]։ Պրոֆեսոր Ռիչարդսոնը հայտարարել է, որ նման երկարակյաց տեսակների գոյությունը կարող է օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչպես են որոշ կենդանիներ հասնում այդքան մեծ տարիքի[7]։

Տարիքի վերանայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին կեղևի արտաքին մասի մակերեսին տարքի օղակները վերահաշվարկելով, իրականացվել է Մինի տարիքի նոր գնահատում[8], միևնույն ժամանակ համեմատություն է արվել նրա օղակների հավաքածուն նույն հավաքածուների հետ այլ անհատների պատյանների վրա, որոնք այդ ժամանակ կենդանի էին. հետազոտության արդյունքների համաձայն, հայտնաբերման պահին փափկամարմնի տարիքը սահմանվել է 507 տարի[4][9]։ Վերանայված տարիքը հաստատվում է նաև ռադիոածխածնային թվագրմամբ. ծովային կենսաբան Ռոբ Ուիթբարդը նշել է, որ կարծում է, որ փափկամարմինների տարիքի երկրորդ գնահատման ճշգրտության սխալը չի ​​գերազանցում մեկ կամ երկու տարին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://sciencenordic.com/new-record-world%E2%80%99s-oldest-animal-507-years-old
  2. 1 2 Farrar, Steve (2007 թ․ հոկտեմբերի 28). «Ming the mollusc holds secret to long life». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. 1 2 Alleyne, Richard (2007 թ․ հոկտեմբերի 28). «Clam, 405, is oldest animal ever». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.
  4. 1 2 Butler, Paul G.; Wanamaker, Alan D.; Scourse, James D.; Richardson, Christopher A.; Reynolds, David J. Variability of marine climate on the North Icelandic Shelf in a 1357-year proxy archive based on growth increments in the bivalve Arctica islandica(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — 2013. — Т. 373. — С. 141—151. — doi:10.1016/j.palaeo.2012.01.016 Архивировано из первоисточника 24 սեպտեմբերի 2015.
  5. ↑ Wanamaker AD et al. (2008) Very long-lived mollusks confirm 17th century AD tephra-based radiocarbon reservoir ages for north Icelandic shelf waters. Արխիվացված 2015-04-21 Wayback Machine Radiocarbon 50(3): 399—412
  6. ↑ «405-yr-old clam dredged from the deep». ABC News. 2007 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. 1 2 «Ming the clam is oldest mollusc». BBC News. 2007 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  8. ↑ Scourse, J.; Richardson, C.; Forsythe, G.; Harris, I.; Heinemeier, J.; Fraser, N.; Briffa, K.; Jones, P. First cross-matched floating chronology from the marine fossil record: Data from growth lines of the long-lived bivalve mollusc Arctica islandica(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — 2006. — Т. 16. — № 7. — С. 967. — doi:10.1177/0959683606hl987rp
  9. 1 2 Lise Brix (2013 թ․ նոյեմբերի 6). «New record: World's oldest animal is 507 years old». Sciencenordic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.