Մինուշ Բարելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինուշ Բարելի
Բնօրինակ անունֆր.՝ Minouche Barelli
Ծնվել էդեկտեմբերի 13, 1947(1947-12-13)[1]
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 20, 2004(2004-02-20)[1] (56 տարեկանում)
Մոնակո
Ժանրերշանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Մինուշ Բարելի (ֆր.՝ Minouche Barelli, դեկտեմբերի 13, 1947(1947-12-13)[1], Փարիզ, Ֆրանսիա - փետրվարի 20, 2004(2004-02-20)[1], Մոնակո), ֆրանսիացի երգչուհի, ով Եվրոպայում հանրաճանաչություն է ստացել Եվրատեսիլ մրցույթում մասնակցելուց, որտեղ ներկայացրել է Մոնակոն: Նրա իրական անունը՝ Մարի Պիեր Բարելի է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինուշի հայրը ջազային կատարող՝ Էմե Բարելին է, իսկ մայրը՝ երգչուհի Լյուսիեն Դելիլը[2]:

1966 թվականի հունիսի 23-25-ին Բարելին մասնակցել է Անթիբի Rose de France երգի մրցույթին, որը նաև հայտնի է «Ոսկե վարդ» անվանումով: Մինուշը կատարել է «Goualante 67» երգը նոր լույս տեսած սկավառակից[3]: Նա դարձավ փառատոնի 13 մասնակիցներից մեկը, ով զբաղեցրել է մրցանակային հորիզոնական: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Line et Willy դուետը, ով հաջորդ տարի Մինուշից հետո ներկայացրել է Մոնակոն Եվրատեսիլ երգի մրցույթում:

1967 թվականին Մինուշը՝ իր երգով, ներկայացրել է Մոնակոն Վիեննայում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Boum-Badaboum» երգով, որը գրել են Սերժ Գենսբուրի հետ: Կատարման ժամանակ նվագախմբի դիրիժորը եղել է երգչուհու հայրը: Երգը կատարվել է ֆրանսերեն, զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ 17 մասնակիցներից[4]: Նաև ձայնագրվել են երգի անգլերեն, գերմաներեն և իտալերեն տարբերակները, որոնք թողարկվել են որպես վինիլային սինգլներ՝ Եվրոպայի տարբեր երկրներում:

1968 թվականի ամռանը Մինուշը, ով նախկինում եղել է CBS-ում, անցել է նոր՝ Barclay լեյբլին: Միայն 1970 թվականին լույս է տեսել նրա «On s’aimera» սկավառակը[5]: 1980 թվականին Մինուշը մասնակցություն է ունեցել Ֆրանսիայում կայացած Եվրատեսլիում՝ «Viens dans ma farandole» երգով: Նա զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ[4].

Մինուշը երկար ժամանակ եղել է Մոնմարտրի ռադիոհաղորդավար, եղել է նաև հեռուստահաղորդավար, աշխատել է TF1 հեռուստաալիքում: Երգչուհին 2002 թվականին ստացել է Մոնակոյի քաղաքացիություն: Մոնակոյում Մինուշ Բարելին 2004 թվականի փետրվարի 20-ին մահացավ 56 տարեկան հասակում հիվանդությունից հետո[4]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկված երգեր
1965 թվական
  • Le diable est près de toi (հեղինակներ Guy Magenta և Ralph Bernet)
  • J’aime trop la liberté (հեղինակներ Guy Magenta և Mya Simille)
  • Vivre sa jeunesse (հեղինակներ Joss Baselli, Armand Canfora և Michel Jourdan)
  • Vingt ans (Aimé Barelli և Pierre Delanoë)
1966 թվական
  • Goualante 67 (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
  • Du moment que (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
  • Je prendrai tout (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
  • Ça fait du bruit) (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
1967 թվական
  • Boum badaboum (հեղինակ՝ Serge Gainsbourg; երգի ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն տարբերակները)
  • Je saurai bien me faire aimer (հեղինակներ՝ Guy Magenta և Vline Buggy)
  • Il faut dire (հեղինակներ՝ Michel Jourdan, Joss Baselli, Armand Canfora, երգի ֆրանսերեն, անգլերեն, իտալերե և գերմաներեն տարբերակները)
  • Le garçon d’Ostende (հեղինակներ՝ Aimé Barelli և Pierre Delanoë)
  • Si j’ai rêvé (հեղինակներ՝ A. Izola և Christian Sarrel)
  • Chanson folle (A strange song) (հեղինակներ՝ Ship Taylor և Claude lemesle)
1968 թվական
  • Dégourdis-toi
  • Cette chanson-là nous ressemble
1970 թվական
  • On s’aimera (հեղինակներ J. Demarny и F. Fumiére)
  • Papy (հեղինակներ C. Level и C. Morgan)
1971 թվական
  • Cours après moi (հեղինակներ Ralph Bernet и Claude Morgan)
  • Colin Maillard (հեղինակներ Charles Level, Yvon Ouazana и Jean-Pierre Festi)
1980 թվական
  • Viens dans ma farandole
  • C’est bête mais je pars
1995 թվական

Թողարկվել է Elle et moi : Minouche Barelli chante Lucienne Delyle ալբոմը, որտեղ Բարելին կատարել է իր մոր երգերը: 2000 թվականին ալբոմը վերաթողարկվել է: Նրա մեջ մտել են հետևյալ ստեղծագործությունները՝

  • Ca marche
  • Mon amant de St Jean
  • Sur les quais du vieux…
  • Toi, c’est vrai
  • C’est un gars
  • Merci Paris
  • Le tango nous invite
  • Elle et moi
  • Java
  • Pour lui
  • Un ange comme ça

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Billboard. May 21, 1966
  3. Billboard. July 2, 1966
  4. 4,0 4,1 4,2 van Gorp Edwin. (2004-02-27)։ «Monaco 1967 participant Minouche Barelli died» (անգլերեն)։ Esctoday.com։ Վերցված է 2015-04-23 
  5. Billboard. Juny 29, 1968

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]