Մինիոններ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մինիոններ (անգլ.՝ minions), փոքր հասակով, դեղին գույնի էակների ռասա՝ «Անճոռնի ես» (2010) մուլտֆիլմից, ինչպես նաև դրա շարունակություններից և սփին-օֆֆերից: «Universal Studios»-ի ստորաբաժանման «Illumination Entertainment» ստուդիայի թալիսման-կերպարներն են: «The New York Times» հրատարակչության խոսքերով, մինիոնների հայտնիությունը և ստուդիայի կողմից նրանց կերպարների հաջող օգտագործումը կարելի է համեմատել «Disney» ստուդիայի Միկի Մաուսի հետ[1]:

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինիոններ, փոքր հասակով, դեղին էակներ, որոնք հիմնականում կապույտ գույնի, ջինսե կոմբինեզոններ են հագնում և կրում են պաշտպանական ակնոցներ: Աչքերի թիվը տատանվում է երկուսից մեկ: «Մինիոնները» (2015) մուլտֆիլմում պնդում են, որ նրանք գոյություն ունեին Երկրի վրա կյանքի առաջացման առաջին պահից: Նրանց գոյության իմաստն անհուսալի սրիկաներին ծառայելն է: «Բանան» կարճամետրաժ մուլտֆիլմում, ինչպես նաև լիամետրաժ մուլտֆիլմներում ցույց են տալիս, որ մոնիոններն ունեն անհաղթելի կիրք մրգերի նկատմամբ, հատկապես բանանի նկատմամբ: Գրեթե բոլոր մինիոններին հնչունավորում է Քրիս Ռենոն և Պիեր Քոֆֆինը՝ ֆրանշիզայի ստեղծողները: Բացառություն է միայն Ջերրի անունով մինիոնն առաջին մուլտֆիլմից, որին հնչունավորեց երգիչ՝ Ջեմեյն Կլեմենտը:

Մինիոնների լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինիոնները խոսում են իրենց սեփական լեզվով, որը ինդոնեզերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն լեզուների խառնուրդ է, ինչպես նաև հինդի: Բառերը, որոնք անգլերենի նման են հնչում, հատուկ փոփոխվել են ամեն երկրի համար, դրանք ճանաչելի դարձնելու համար[2][3]:

Մինիոնների անունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ մինիոնները բավականին շատ են, մուլտֆիլմերում և մնացած լրատվամիջոցներում հիշեցվում են միայն դրանցից որոշները՝ Դեյվ, Ստյուարտ, Բոբ, Կեվին, Ջերի, Ֆիլլ, Պոլ, Ջորջ, Թիմ, Դոննի, Մարք, Լենս, Մայք, Քեն, Թոմ, Ջոն, Սթիվ, Նորբերթ, Թոնի, Քրիս, Էրիկ և Հենրի[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]