Միներալոկորտիկոիդներ
| Միներալոկորտիկոիդներ | |
|---|---|
| Տեսակ | հորմոններ |
| Ենթադաս | հորմոններ[1] և Կորտիկոստերոիդներ |
| Մասն է | mineralocorticoid catabolic process?[2], mineralocorticoid metabolic process?[2], response to mineralocorticoid?[2], cellular response to mineralocorticoid stimulus?[2], mineralocorticoid secretion?[2] և mineralocorticoid biosynthetic process?[3] |
| MeSH | D27.505.696.399.472.673 |
Միներալոկորտիկոիդներ, կորտիկոստերոիդների դասին (սրանք էլ իրենց հերթին՝ ստերոիդ հորմոնների դասին) պատկանող հորմոններ, որոնք արտադրվում են մակերիկամների կեղևային շերտում և կարգավորում օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը (էլեկտրոլիտային և ջրային հավասարակշռություն)։ Հիմնական միներալոկորտիկոիդը ալդոստերոնն է։
Ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միներալոկորտիկոիդ անվանումը ծագել է վաղ դիտարկումներից, որոնք ցույց էին տալիս, որ այս հորմոնները մասնակցում են օրգանիզմում նատրիում հանքանյութի պահպանմանը։ Հիմնական էնդոգեն միներալոկորտիկոիդը ալդոստերոնն է, թեև մի շարք այլ էնդոգեն հորմոններ (ներառյալ պրոգեստերոնը[4] և դեզօքսիկորտիկոստերոնը) նույնպես ունեն միներալոկորտիկոիդային գործառույթ։
Ալդոստերոնն ազդում է երիկամների վրա՝ ակտիվացնում նատրիումի ռեաբսորբցիան և դրան ուղեկցող ջրի պասիվ հետներծծումը, ինչպես նաև ակտիվացնում է կեղևային հավաքող խողովակների գլխավոր բջիջներով կալիումի սեկրեցիան և հավաքող խողովակների α բջիջների (intercalated cells) լուսանցքային թաղանթում պրոտոնների ակտիվ արտազատումը պրոտոնային ԱԵՖ-ազների միջոցով։ Սա հանգեցնում է արյան զարկերակային ճնշման բարձրացմանը և շրջանառվող արյան ծավալի մեծացմանը։
Ալդոստերոնն արտադրվում է մակերիկամների կեղևի կծիկային գոտում, և նրա սեկրեցիան հիմնականում միջնորդված է անգիոտենզին II-ով, սակայն արտազատման վրա նաև ազդում են ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ) և կալիումի մակարդակի փոփոխությունները։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միներալոկորտիկոիդների ազդեցությունները միջնորդվում են ինչպես դանդաղ գենոմային մեխանիզմներով՝ կորիզային ընկալիչների միջոցով, այնպես էլ արագ ոչ գենոմային մեխանիզմներով՝ թաղանթային ընկալիչների և ազդանշանային կասկադային մեխանիզմների միջոցով։

Գենոմային մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միներալոկորտիկոիդները կապվում են միներալոկորտիկոիդային ընկալիչներին բջջի ցիտոզոլում և կարող են ազատ անցնել բջջի լիպիդային երկշերտով: Ընկալիչի այս տեսակն ակտիվանում է լիգանդի կապումից հետո: Երբ հորմոնը կապվում է համապատասխան ընկալիչին, ձևավորվում է նոր ընկալիչ-լիգանդ կոմպլեքս, որը տեղափոխվում է բջջակորիզ և կապվում ԴՆԹ-ի թիրախային գեների պրոմոտոր շրջանում տեղակայված բազմաթիվ հորմոնային պատասխանի տարրերի (hormone response elements, HREs) հետ:
Հակառակ մեխանիզմը կոչվում է տրանսռեպրեսիա։ Այս դեպքում հորմոնային ընկալիչը առանց լիգանդի կապման՝ ջերմային շոկի սպիտակուցներով միջնորդված, կանխում է թիրախ գեների տրանսկրիպցիան։
Ալդոստերոնը և կորտիզոլը (գլյուկոկորտիկոոիդ) նմանորեն են կապվում միներալոկորտիկոիդային ընկալչին, սակայն գլյուկոկորտիկոիդների շրջանառությունն օրգանիզմում մոտ 100 անգամ ավելի մեծ է, քան միներալոկորտիկոիդներինը: Միներալոկորտիկոիդների թիրախային հյուսվածքներում կա ֆերմենտ, որը կանխում է գլյուկոկորտիկոիդներով գերխթանումը։ Այդ ֆերմենտը՝ II տիպի 11-բետա հիդրոքսիստերոիդ դեհիդրոգենազը (HSD11B2), կատալիզում է գլյուկոկորտիկոիդների ապաակտիվացումը՝ վերածելով դրանք 11-դեհիդրո մետաբոլիտների։ Քաղցրարմատը հայտնի է որպես այս ֆերմենտի արգելակիչ, և դրա երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել «պսևդոհիպերալդոստերոնիզմ» կոչվող վիճակին[6]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպերալդոստերոնիզմը (տարածված համախտանիշ, որը առաջանում է ալդոստերոնի բարձր մակարդակից) հաճախ պայմանավորված է մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայով կամ մակերիկամային ադենոմայով։ Դրա երկու հիմնական հետևանքներն են՝
- Գերճնշումը և այտուցները՝ նատրիումի իոնների և ավելորդ ջրի պահպանման պատճառով
- Կալիումի իոնների (K+) արագացված արտազատում։ Կալիումի շատ մեծ կորուստը հանգեցնում է մկանային թուլության և ի վերջի պարալիզի
Հիպոալդոստերոնիզմը (տարածված համախտանիշ, որն առաջանում է ալդոստերոնի թերարտադրությունից) հանգեցնում է աղային կորուստի, որը դիտվում է Ադիսոնի հիվանդության ժամանակ, չնայած դասական մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիան և այլ պաթոլոգիկ վիճակներ նույնպես կարող են առաջացնել այս վիճակը։ Հեմոռագիկ ադրենալիտը հաճախ կյանքին սպառնացող վիճակ է։
Դեղաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինթետիկ միներալոկորտիկոիդների օրինակ է ֆլուդրոկորտիզոնը (Florinef):
Հիմնական հակամիներալոկորտիկոիդներն են սպիրոնոլակտոնը և էպլերենոնը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States National Library of Medicine Medical Subject Headings — 1960.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gene Ontology release 2019-11-16 — 2019.
- ↑ Gene Ontology release 2020-05-02 — 20200502 — 2020.
- ↑ Baker ME, Katsu Y (2020 թ․ հուլիս). «Progesterone: An enigmatic ligand for the mineralocorticoid receptor». Biochem Pharmacol. 177: 113976. doi:10.1016/j.bcp.2020.113976. PMID 32305433.
- ↑ Häggström, Mikael; Richfield, David (2014). «Diagram of the pathways of human steroidogenesis». WikiJournal of Medicine. 1 (1). doi:10.15347/wjm/2014.005. ISSN 2002-4436.
- ↑ Omar, HR; Komarova, I; El-Ghonemi, M; Fathy, A; Rashad, R; Abdelmalak, HD; Yerramadha, MR; Ali, Y; Helal, E; Camporesi, EM (2012). «Licorice abuse: Time to send a warning message». Therapeutic Advances in Endocrinology and Metabolism. 3 (4): 125–138. doi:10.1177/2042018812454322. PMC 3498851. PMID 23185686.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stewart P (2008): "The Adrenal Cortex " In: Kronenberg, Melmed, Polonsky, Larsen (eds.) Williams Textbook of Endocrinology (11 ed)., Saunders Elsevier, Philadelphia, pp. 445–504.
- Bennett PN and Brown MJ (2008) "Adrenal corticosteroids, antagonists, corticotropin", in Clinical Pharmacology (10ed), Churchill Livingstone Elsevier, Publ. pp. 593–607.
- Hu X, Funder JW (2006) The evolution of mineralocorticoid receptors. Mol Endocrinol. 20(7):1471-8.
- McKay L, Renoir JM, Weigel NL, Wilson EM, McDonnell DP, Cidlowski JA. (2006) International Union of Pharmacology. LXV. The pharmacology and classification of the nuclear receptor superfamily: glucocorticoid, mineralocorticoid, progesterone, and androgen receptors. Pharmacol Rev. Dec;58(4):782-97.
- Pippal JB, Fuller PJ. (2008) Structure-function relationships in the mineralocorticoid receptor. J Mol Endocrinol. 41(6):405-13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միներալոկորտիկոիդներ» հոդվածին։ |
| ||||||