Մինեսունի երկաթուղային կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինեսունի երկաթուղային կամուրջ
Երկիր Նորվեգիա
ՏեղանքԷյդսվոլ
Տեսակերկաթուղային կամուրջ, հետիոտնային կամուրջ, bicycle bridge?, կամարաձև կամուրջ և ֆերմային կամուրջ
Թռիչքների քանակ13[1]
Հատում էՄյոսա և Minnesund?
Երկարություն362 մետր
Քարտեզ
Քարտեզ

Մինեսունի երկաթուղային կամուրջ (նորվ.՝ Minnesund jernbanebru), երկաթուղային կամուրջ Մյոսա լճի վրա՝ Էյդսվոլ կոմունայում՝ Նորվեգիայում։ Այն կապում է մայրաքաղաք Օսլոն Տրոնհեյմի հետ։ Մոտավոր հեռավորությունը երկրի մայրաքաղաքից կազմում է 60 կմ դեպի հյուսիս-արևելք։ Կամուրջը բացվել է 1879 թվականին։

կամրջի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
կամրջի պայթեցրած հատվածը (1940 թվականի ապրի)


Մինեսունի երկաթուղային կամուրջը կառուցվել է 1879 թվականին։ Այն բացվեց, քանի որ Համար և Էյդսվոլ քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցություն էր ստեղծվել։ կամրջի հեղինակներն են համարվում ճարտարապետ Բ Լանգեն (B. Lange) և ճարտարագետ Աքսել Յակոբ Պետերսոնը (Axel Jacob Petersson)[2]: 1913 թվականին Մյոսա լճում կարգավորվեց ջրի մակարդակը։ Դրա հետ կապված Մինեսունի երկաթուղային կամրջի գլխավոր թռիչքը մեծացվեց եղած 62 մետրից մինչև 82 մետրի։ 1925 թվականին կամուրջը վերակառուցվում է որպես ավտոմոբիլային-երկաթուղային՝ յուրաքանչյուր կողմից մեկ գոտիով։ 1940 թվականի ապրիլին Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Նորվեգիայի վրա։ Այդ ժամանակ, հընթացս Դանիա-Նորվեգական ռազմագործողության, նահանջող նորվեգացի զինվորները պայթեցրին կամուրջը։ 1965 թվականին հարևանությամբ կառուցվեց նոր ավտոմոբիլային կամուրջ։ Այդ ժամանակ Մինեսունի երկաթուղային կամրջի վրա դադարեց ավտոմոբիլային երթևեկությունը։ 2006 թվականին կամուրջը ենթարկվեց վերականգնման. հատկապես թարմացվեցին թռիչքի հատվածներն ու միջնական հենասյուների հատվածները։ Ծրագրավորում են, որպեսզի Մինեսունի երկաթուղային կամուրջը մտնի Նորվեգիայի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ[2]։

կամրջի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեսունի երկաթուղային կամուրջն ունի 12 թռիչք։ Գլխավոր թռիչքը վերածածկված է միջանցիկ մետաղական կամարակապ ձողակառույցով ներքևի անցումային գոտու հետ միասին։ Թռիչքի երկարությունը կազմում է 82 մետր։ Կողմնային թռիչքներն իրենցից ներկայացնում են վանդակավոր ձողակառույցներ։ Գլխավոր թռիչքի երկու միջնական հենասյուները կառուցված են աղյուսով։ Արտաքին հատվածը երեսապատված է չմշակված գրանիտե սալերով։ Հենասյուներն ունեն սլաքաձև որմնախոռոչներ։ Դրանց վերևի հատվածներում կառուցված են դեկորատիվ հրակնատներ։ Մնացած հենասյուները մետաղական են։ կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 362 մետր։

Մինեսունի երկաթուղային կամուրջը մենուղի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Skoglund J., Haakonsen A. Fra skinner til sko over Vorma - blir Norges lengste gangbru — 2023.
  2. 2,0 2,1 Nasjonal verneplan for veger, bruer og vegrelaterte kulturminner(չաշխատող հղում) (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]