Մինդովգ թագավորի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Մինդովգ թագավորի կամուրջ
Mindaugas Bridge at Vilnius in night.jpg
ԵրկիրFlag of Lithuania.svg Լիտվա[1]
ՏեղանքՎիլնյուս
Տեսակկամարաձև կամուրջ և ճանապարհային կամուրջ
Նյութպողպատ
Հատում էՎիլիա
Երկարություն101 մետր
Լայնություն19,75 մետր
Բացման տարեթիվ2003
Կոորդինատներ: 54°41′20.000000100388″ հս․ լ. 25°17′18.0000000988″ ավ. ե. / 54.68888888891677169° հս․. լ. 25.288333333360779° ավ. ե. / 54.68888888891677169; 25.288333333360779

Մինդաուգաս թագավորի կամուրջ (լիտ.՝ Karaliaus Mindaugo tiltas), ավտոմոբիլային կամուրջ Վիլնյուսում, Նյարիս գետի վրա: Միացնում է Հին քաղաքը Ժիրմունայ շրջանի հետ:

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ռինկտինես փողոցի վրա և կապվում է Տադեուշ Վրուբլեվսկու փողոցի հետ: Կամրջի աջ ափին մոտենում են Շեյմինիշկյու և Ժիրմունու փողոցները, ձախ ափին` Ժիգիմանտու և Արսենալո փողոցները: Կամուրջը գտնվում է Հին քաղաքի մոտ: Հոսանքով դեպի վեր գտնվում է Ժիրմունսկի կամուրջը, դեպի ներքև` Կանաչ կամուրջը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը մշակվել է «Kelprojektas» ընկերության կողմից, նախագծի հեղինակներն են ճարտարագետներ Դ. Ժիցկիսը (լիտ.՝ D. Žickis), Գ. Բայորասը (լիտ.՝ G. Bajoras), Ա. Չիբիրկան (լիտ.՝ A. Čibirka) և ճարտարապետ Վ. Տրեյնիսը (լիտ. V. Treinys)[2][3]: Կամրջի շինարարությունը սկսվել է 2002 թվականի մարտի 7-ին: Գլխավոր կապալառուն եղել է «Tilsta» ընկերությունը, մասնակցություն են ունեցել նաև «Kauno tiltai» և «Viadukas» ընկերությունները[4][5]: Կամրջի մետաղական կոնստրուկցիաները պատրաստել է լիտվական AB «Vilmeta» ընկերությունը[6]: Գետի ձախ ափին հողային աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերվել են այս վայրում 16-րդ դարում գոյություն ունեցած փայտե կամրջի ցցահենարանների մնացորդները[7]: Կամրջի կամարի կոնստրուկցիաները հավաքվել են գետի աջ ափին 4 ամսվա ընթացքում, այնուհետև կամրջանավի, էլեկտրական կարապիկի և հիդրավլիկ ամբարձիչի միջոցով տեղադրվել են գետի հունի վրա[2][8]: Կամրջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 6-ին և նվիրված էր Մինդաուգաս թագավորի թագադրման 750-ամյակին: Արարողությանը մասնակցեցին նախագահ Վալդաս Ադամկուսը, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասը, Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը[9]: Կամրջի շինարարությունը արժեցավ շուրջ 17 միլիոն լիտ[10]:

Կոնստրուկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը միաթռիչք է, մետաղական, կամարային, ստորին հատվածից երթևեկելի (երթևեկելի մասը գտնվում է թռիչքային հատվածի ստորին մասում): Կամարի լայնակի կտրվածքի չափերը կազմում են` կամրջի կենտրոնում 1,5 մետր, հենման կետում` մինչև 1,8 մետր, կամարի բարձրությունը՝ 9,5 մետր: Կամարի մետաղական կոնստրուկցիաների քաշը կազմում է 550 տոննա: Կամրջի հենարանները մոնոլիտ երկաթբետոնից են ցցահենարանային հիմքի վրա (երկաթբետոնե ցցահենարանների երկարությունը 10 մետր է)[7]: Կամրջի երթևեկելի մասը երկաթբետոնից է, կամրջի ստորին մասի գաբարիտը կազմում է 5 մետր: Կամրջի երկարությունը կազմում է 101 մետր, լայնքը` 19,75 մետր (որից երթևեկելի մասի լայնքը` 11,25 մետր և երկու մայթեր, յուրաքանչյուրը` 4,25 մետր)[11][4][2][3]:

Կամուրջը նախատեսված է ավտոտրանսպորտի, հեծանվորդների և հետիոտների երթևեկության համար: Ավտոտրանսպորտի երթևեկելի մասը բաղկացած է երեք գոտուց: Երթևեկելի մասը ծածկված է ասֆալտբետոնով, իսկ մայթերը սալիկներով: Մայթերը երթևեկելի մասից առանձնացված են մետաղական արգելապատնեշով: Աջ ափում կառուցված էր դեպի ներքին հատված իջնող աստիճանային սանդղակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]