Մինա Կարաջիչ
Մինա Կարաջիչ սերբական կիրիլիցա՝ Вилхелмина (Мина) Караџић | |
|---|---|
| Ի ծնե | գերմ.՝ Wilhelmina Karadžić |
| Ծնվել է | հուլիսի 12, 1828[1] |
| Ծննդավայր | Landstraße, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] |
| Վախճանվել է | հունիսի 12, 1894 (65 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի և կաթոլիկություն[1] |
| Մասնագիտություն | պատմաբան և նկարչուհի |
| Հայր | Վուկ Կարաջիչ |
| Մայր | Անա Կարաջիչ |
| Ամուսին | Aleksa Vukomanović? |
Վիլհելմինա "Մինա" Կարաջիչ-Վուկոմանովիչ (սերբական կիրիլիցա՝ Вилхелмина "Мина" Караџић-Вукомановић. հուլիսի 12, 1828[1], Landstraße, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] - հունիսի 12, 1894, Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ծնունդով ավստրիացի, սերբ նկարչուհի և գրող[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վիեննայում. սերբ անվանի մտավորական Վուկ Կարաջիչի և ավստրուհի Անա Մարիա Կրաուսի 7-րդ զավակն էր: Վաղ հասակից սկսած՝ լավ կրթություն է ստացել. սովորել է գրել-կարդալ գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, սերբերեն, անգլերեն[3]: Նկարել սովորել է ավստրիացի նկարիչ Ֆրիդրիխ Շիլխերի ղեկավարությամբ, գիտելիքներն ու հմտությունները զարգացրել՝ այցելելով պատկերասրահներ ու թանգարաններ Վիեննայում, Վենետիկում, Դրեզդենում, Բեռլինում[4]:
1850-ական թվականների սկզբներին սերբական ժողովրդական բանաստեղծություններ է թարգմանել գերմաներեն և 1852 թվականին հրատարակել Gusle, Serbische Nationallieder վերնագրով: 1854 թվականին էլ լույս է ընծայել իր հոր կողմից ժողովված սերբական հեքիաթների ու առածների գերմաներեն թարգմանությունների Volksmarchen der Serben ժողովածուն՝ Յակոբ Գրիմի նախաբանով[5]:
1858 թվականին Մինան ամուսնացել է Ալեքսա Վուկոմանովիչի հետ, 1859 թվականին լույս աշխարհ բերել իրենց միակ որդուն՝ Յանկոյին: Վերջինս երեք ամսական է եղել, երբ հայրը ծանր հիվանդության պատճառով մահացել է[6]:
Մինա Կարաջիչը վախճանվել է 65 տարեկան հասակում, Վիեննայում:
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինա Կարաջիչի նկարները ժամանակագրական առումով կարելի է բաժանել երկու խմբի. առաջինում այն նկարներն են, որոնք ստեղծվել են կլասիցիզմի ազդեցությամբ, երկրորդում՝ ռոմանտիզմի ազդեցությամբ ստեղծվածները[4]: Նրա լավագույն աշխատանքներից են հետևյալները.
- Ինքնանկար
- Եղբոր՝ Դմիտրիի դիմանկարը
- Սպիտակ գլխարկով ծեր կինը
- Մարկո Կրալևիչի դիմանկարը
- Marko Kraljevic sa šestopercem
- Պատանի սևամորթը
- Չեռնոգորցին
- Հույն հերոսը
- Բոսնիացին
- Աղջիկը՝ կարմիր վզնոցով
- Գործված շրջազգեստով աղջիկը
- Կնոջ դիմանկար
- Երկարամազ ծերունին
- Մորուքով երիտասարդը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://data.matricula-online.eu/de/oesterreich/wien/03-landstrasse-st-rochus/01-11/?pg=82 — Vol. 11.
- ↑ Srđ. Dubrovnik. 1902. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Vilhelmina Mina Karadžić Vukomanović | Knjiženstvo». knjizenstvo.etf.bg.ac.rs. Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 «Arte - Mina Vukomanović - Karadžić - Biografija». www.arte.rs. Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Мина Караџић Вукомановић (1828-1894) -селективна библиографија- | Књиженство». www.knjizenstvo.rs. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Mina Karadžic, Istorijska čitanka (History Textbook by Ćuprija Public Library)». Istorijska čitanka.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Կարաջիչ» հոդվածին։ |
| ||||||||||||