Jump to content

Մինա Ահադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինա Ահադի
գերմ.՝ Mina Ahadi
Դիմանկար
Ծնվել է1956[1][2][3]
ԾննդավայրԱբհար, Զանջան, Իրան[1][2]
Քաղաքացիություն Ավստրիա և  Իրան
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մամլո քարտուղար, իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան
ԿուսակցությունWorker-communist Party of Iran?
Պարգևներ և
մրցանակներ
 Mina Ahadi Վիքիպահեստում

Մինա Ահադի (պարս.՝ مینا احدی, 1956[1][2][3], Աբհար, Զանջան, Իրան[1][2]), իրանա-ավստրիական քաղաքական գործիչ։ Կոմունիստական գաղափարների ջատագով է, անդամակցում է Իրանի աշխատավորական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին և քաղբյուրոյին։ Հանդես է գալիս դավանանքի վրա հիմնված օրենքների դեմ, առաջ է մղում քաղաքացիական իրավունքների, աշխարհիկ օրենքների անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Մահապատժի դեմ պայքարի միջազգային կոմիտեի, ինչպես նաև՝ քարկոծելով մահապատժի ենթարկելու դեմ պայքարի միջազգային կոմիտեի գլխավոր դեմքերից է և Գերմանիայի նախկին մուսուլմանների կենտրոնական խորհրդի հիմնադիրներից մեկը[4], ձգտում է վերացնել իսլամից հրաժարվելու արգելքը, ընդդիմանալ հավատը խախտելու համար սահմանված օրենքներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինայի ամուսինը, ով նույնպես քաղաքական ակտիվիստ էր, Իրանում մահապատժի է ենթարկվել իրենց ամուսնության տարեդարձի օրը։ Այդ բեկումնային իրադարձությունը խթան է հանդիսացել, որ Մինան եռանդուն կերպով մասնակցի մահապատիժը վերացնելու համար մղվող պայքարին[4]։ Նրա ներդրած մեծ ջանքերի շնորհիվ է նաև, որ Իրանում մահապատժից փրկվել և ազատություն է ստացել Նազանին Ֆաթեհին։ Եվ թեկուզ Ահադին ապրում ու գործում է Գերմանիայում կամ Ավստրիայում, այդուհանդերձ՝ նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներն անպակաս են։ Դրանք ավելի հաճախակի են դարձել հատկապես այն բանից հետո, երբ նա հանդես է եկել որպես նախկին մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ։ Ուստի ակտիվիստ այս կինը հարկադրված է ապահովություն փնտրել՝ ապավինելով ոստիկանության հսկողությանը[5][6]։ 2018 թվականի հոկտեմբեր ամսից նա դարձել է նաև պաշտոնական «դեսպանը» վերջերս գրանցված intaktiv eV ընկերակցության (ասոցիացիայի), որը հանդես է գալիս արական սեռի երեխաների թլպատման կարգի դեմ[7][8]։

2007 թվականի հոկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի ազգային աշխարհիկ ընկերությունը Մինա Ահադիին շնորհել է «Տարվա սեկուլյարիստ» («Տարվա աշխարհիկ անձ») մրցանակ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mina Ahadi mit Sina Vogt: Ich habe abgeschworen. Heyne Verlag, München 2008, ISBN 978-3-453-15288-5 (Autobiografie)
  • Annika Joeres: Porträt. Atheistin in Schutzweste. Mina Ahadi, 52, iranische Ex-Muslimin, kämpft in Köln gegen Kopftuch und religiöse Einengung. FR v. 31. Mai 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Ահադի» հոդվածին։