Մինատոսակի Սանա
Մինատոսակի Սանա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 29, 1996[1][2] (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օսակա, Ճապոնիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | երգչուհի, պարուհի և երգերի հեղինակ |
IMDb։ | ID 9390216 |
Մինատոսակի Սանա (ճապ.՝ 湊崎 紗夏, չինարեն՝ 湊崎紗夏, դեկտեմբերի 29, 1996[1][2], Օսակա, Ճապոնիա, առավել հայտնի է որպես Սանա[3]), ճապոնացի երգչուհի` Twice երաժշտական խմբի վոկալիստ և պարուհի։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1996−2014: Վաղ տարիներ և 6Mix[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինատասոկի Սանան ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում[4]։ Ընտանիքի միակ երեխան է։ 2009 թվականից հաճախել է EXPG (Exile Professional Gym)՝ ճապոնական պարի մասնագիտական դպրոց[5]։ Առաջին անգամ կորեական երաժշտությամբ հետաքրքրվել է 2011 թվականին, երբ Ճապոնիայում արագորեն մեծանում էր Girls' Generation խմբի և Kara-ի հայտնիությունը։ Սաննա սովորում էր 9-րդ դասարանում, երբ նրան նկատել է Հարավային Կորեայի խոշորագույն գործակալություններից մեկը՝ JYP Entertainment: Սկզբում նա մերժել է քասթինգ անցնելու առաջարկը, բայց երբ իմացել է, որ Ուենն ու Սյուզին իր արտիստներն են, համաձայնել է։
Սկզբում Սանան պետք է դեբյուտ աներ 6Mix կանանց նոր խմբի կազմում՝ Սեսիլիայի փոխարեն։ Խմբում արդեն գործունեություն էին ծավալել Նայոնը, Չոնյոնը, Ջիհյոն, Մինյոնը և Լենան[6]։ 2014 թվականին, երբ կայացավ GOT7 խմբի դեբյուտը, Սանան նկարահանվեց «A» սինգլի տեսահոլովակում[7]։
2015−ներկա։ «Տասնվեցերորդ», Twice-ի դեբյուտ և սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ JYP-ն Mnet-ի հետ համատեղ կմասնակցի «Տասնվեց» ռեալիթի շոուի նկարահանումներին (անգլ.՝ Sixteen)[8]։
Twice-ի դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20-ին The Story Begins մինի ալբոմով[9]։ Խումբը զգալի հայտնիություն է ձեռք բերել 2016 թվականի գարնանը՝ Cheer Up սինգլի թողարկմամբ, որը հիթ է դարձել Կորեայում[10][11]։ 2016 թվականի սեպտեմբերին Սանան դարձել է խմբի առաջին մասնակիցը, որը թողարկել է իր սեփական «Մեղեդու նախագիծը» (անգլ.՝ Melody Project)՝ հանդես է եկել է DC Comics-ում սուպերչարուհի Հարլի Քուինի դերով[12]։
Սանան Music Core-ում եղել է հաղորդավար BTS-ի Չոնգուկի հետ[13], ինչպես նաև վարել Է KBS Song Festival ամենամյա երաժշտական փառատոնը 2017 թվականին BTS խմբի Ջինի, EXO խմբի Չանյոլի, Red Velvet խմբի Այրինի, Mamamoo խմբի Սոլայի, Seventeen խմբի Մինգյուի, GFriend խմբի Յերինի և Դանիելի (Wanna One խմբի նախկին մասնակիցներ) հետ միասին[14]։
Արտիստականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորեայում Սանան հայտնի է իր գեղեցիկ կերպարով և քաղցր ձայնով, որը դուր է գալիս խմբի շատ երկրպագուներին[15]։ Բացի այդ, աղջիկը բազմիցս ստեղծել է թրենդներ, որոնք հետագայում լայնորեն քննարկվել են երկրում և կրկնվել են նույնիսկ այլ հայտնի մարդկանց շրջանում։ Հայտնի «shy shy shy» տողը, որը կատարվել է Սանայի կողմից, դարձել է 2016-ի ֆենոմենը էգոյի պատճառով (այսինքն, շատ հրաշալի է կատարվել)[16]։
Երգերի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Արտիստ | Ալբոմ | Երգ |
---|---|---|---|
2018 | Twice | Summer Nights | «Shot Thru the Heart»[17] |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2018 | ֆ | TWICELAND | TWICELAND | Ինքն իր դերում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Sana_(singer)
- ↑ 2,0 2,1 https://twicejapan.com/feature/profile
- ↑ «TWICE Profiles»։ JYP։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «TWICE’s Sana Profile on Naver»։ Naver։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «TWICE’s Sana Biography»։ Twice Wiki։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «The 6MIX Era»։ Twice History Blog։ Արխիվացված է օրիգինալից March 7, 2019-ին։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «25 K-Pop Stars You Didn’t Know Appeared in Other Groups’ Music Videos»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «‘Sixteen’ compete for spot in JYP’s next girl group»։ The Korea Herald։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «JYP Drops First Teaser and Announces Debut Date for TWICE»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «TWICE Wins Song Of The Year For 3rd Year In A Row At 2018 MAMA»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «Simak Penampilan Chaeyoung Di MV Cover Lagu 'Alone' Milik Dalchong Cheeze Di Video Berikut»։ Wow Keren։ Վերցված է մարտի 12, 2019
- ↑ «TWICE’s Sana turns into Harley Quinn in special project teaser»։ Koreaboo։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «BTS’s Jungkook And TWICE’s Sana To Be Special MCs For “Music Core”»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «2017 KBS Song Festival Announces 8 Special MCs»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «Why is Sana Minatozaki, a member of K-pop group ‘Twice’, so popular among Korean guys?»։ Quora։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «TWICE's Sana talks about the 'sha sha sha' phenomenon»։ All K-Pop։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «모모·사나·미나, 트와이스 신곡 ‘샷 스루 더 하트’로 첫 작사 참여»։ Naver։ Վերցված է մարտի 11, 2019
|