Մինաս Ծալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Ծալյան
Ծնվել է1870
Մահացել է1935

Մինաս Ծալյան (1870 - 1935), հայ կրթական, մշակութային գործիչ։

Ծնվել է Պարտիզակում։ Հետագայում մեկնել Եգիպտոս։ Ունեցել է կրթական գործունեություն։ 1911-1913 թվականներին եղել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանի տնօրենը։ Սփյուռքահայ մամուլում տպագրել է կրթական և պատմա-բանասիրական հարցերին նվիրված հոդվածներ։

Առանձին գրքերով հրատարակած աշխատություններն են՝ «Համառոտ պատմություն ընդհանուր ազգաց» (Ա. Արևելյան հին ազգեր, Կ. Պոլիս, 1899 թ., նույնի Բ տպագրությունը՝ 1905 թ.), «Գրիգոր պատվելի Փեշտիմալճյան. 1773-1837» (Կահիրե, 1912)[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 77.