Մինաս Ժերայսի դաշնային համալսարան
Մինաս Ժերայսի դաշնային համալսարան պորտ.՝ Universidade Federal de Minas Gerais | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Incipt vita nova[1] |
Հիմնադրված է | 1927 |
Անվանված է | Մինաս Ժերաիս |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2], Միջազգային ապաստանի քաղաքների ցանց[3] և Միջազգային ասոցիացիա համալսարաններում |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բելու Օրիզոնտի |
Կայք | ufmg.br |
![]() ![]() Մինաս Ժերայսի դաշնային համալսարան, Բրազիլիա | |
![]() |
Մինաս Ժերայսի դաշնային համալսարան (պորտ.՝ Universidade Federal de Minas Gerais (UFMG)), դաշնային համալսարանը, որը գտնվում է Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Բելու Օրիզոնտի քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինաս Ժերայսի համալսարանը հիմնադրվել է 1927 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Բելու Օրիզոնտիում այդ ժամանակ գոյություն ունեցող չորս բարձրագույն ուսումնական հաստատությունների հիման վրա։ 1949 թվականին այն անցել է դաշնային իրավազորության։
Մինաս Ժերայսի դաշնային համալսարանը Բրազիլիայի հինգ խոշորագույն համալսարաններից մեկն է և ամենամեծն է պետական համալսարանների շարքում։ Այն ունի մի քանի տասյնակ բակալավրի ծրագրեր, այդ թվում՝ բժշկության, իրավագիտության և տնտեսագիտության մասնագիտություններով, ինչպես նաև ծրագրեր ճարտարագիտության, բնագիտական գիտությունների և արվեստի ոլորտներում։ Համալսարանում սովորում է մոտ 50․000 ուսանող, որոնցից շուրջ 2%-ը՝ օտարերկրացիներ[6]։ Դասավանդում է մոտավորապես 3․000 դասախոս։
2007 թվականին Մինաս Ժերայսի դաշնային համալսարանի բակալավրիատը ENADE-ի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը ուսանողների առաջադիմության առումով, իսկ 2008 թվականին՝ չորրորդ տեղը։ Համալսարանում դասավանդվող համակարգչային և հասարակագիտական գիտությունների ծրագրերը ճանաչվել են լավագույնները երկրում[7][8]։
Ըստ «QS World University Rankings» 2011/12 դասակարգման՝ Մինաս Ժերայսի դաշնային համալսարանը զբաղեցնում է տասներորդ տեղը Լատինական Ամերիկայի լավագույն համալսարանների շարքում[9]։ «Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի» (ARWU) տվյալներով՝ 2013 թվականին UFMG-ը դասվել է Բրազիլիայի հինգ լավագույն համալսարանների թվում։ «World Rank» վարկանիշում համալսարանը ներառվել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում՝ դասավանդման որակի համար[10]։
Համալսարանի շրջանավարտների շարքում են Բրազիլիայի նախագահներ Դիլմա Ռուսեֆը, Ժուսելինու Կուբիչեկը և Տանկրեդու Նևեսը, Մինաս Ժերայս նահանգի նախկին նահանգապետ Ռոնդոն Պաչեկուն, գրող և դիվանագետ Ժուան Գիմարայնս Ռոզան, գրողներ Ֆերնանդու Սաբինուն, Պեդրու Նավան և Կուրու դոս Անժուշը, պլաստիկ վիրաբույժ Իվու Պիտանգան, բանաստեղծ Կառլուշ Դրումմոնդ դի Անդրադեն, ինչպես նաև երաժիշտներ Ֆերնանդու Բրանտը, Սամուել Ռոզան (Skank խմբից) և Ֆերնանդա Տակայը։
Բացի առկա ուսուցումից, համալսարանն ունի նաև հեռավար կրթական ծրագրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ufmg.br/viverufmg/mensagem-de-boas-vindas/
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://perma.cc/63BJ-D92M
- ↑ list of Higher Education Institutions of Brazil — 2011.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ ENADE is an exam created by the Brazilian federal government to objectively rank universities.
- ↑ «Notícias da UFMG - UFMG se destaca no Enade». UFMG. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Veja a lista completa das melhores universidades do Brasil». O Globo. 2007 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «QS University Rankings: Latin America». Top Universities. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Academic Ranking of World Universities - 2013 - Brazil -». Institute of Higher Education of Shanghai Jiao Tong University, China]. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Федерального университета Минас-Жерайс (англ., порт., испан.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Ժերայսի դաշնային համալսարան» հոդվածին։ |
|