Արծվիկ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծվիկ Մինասյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Բնապահպանության նախարար
սեպտեմբեր 27, 2016 - հոկտեմբեր 3, 2018
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար
Փետրվար 24, 2016 - հոկտեմբեր 6, 2016
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Օգոստոս 10, 2005 - Հունիս 6, 2007
 
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 1, 1972(1972-01-01) (52 տարեկան)
Ծննդավայր Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Արծվիկ Գարեգինի Մինասյան (հունվարի 1, 1972 թ., Ոսկեթաս, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական քաղաքական գործիչ, Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցական հայաստանյան ղեկավարներից, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[1] (24.02.2016 թ. - 06.10.2016 թ., 12.05.2018 - 04.10.2018)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Մինասյանը 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։ 1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին։ 1997-2001 սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվիկ Մինասյանը հանդիսանում է Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
  • 2007 թ. հունիսի 19-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Մարտի 1-ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16.06.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ օգոստոսի 12-ից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում[2]։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։

ՀՀ էկոնոմիկայի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար[4]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 6-ը[5]։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[6], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[7]։

ՀՀ բնապահպանության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում[8]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտամանակավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրեց
  2. «Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  3. «Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. «ՀՀ Տնտ. զարգացման և ներդր.-ի նախարարության պաշտոնական կայքի «Նախարարության մասին» բաժին։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. Ա. Մինասյանին Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարի նշանակելու մասին ՀՀ նախագահի 27.10.2016թ.-ի հրամանագիր:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Արծվիկ Մինասյան

24 փետրվարի 2016 թ. - 27 սեպտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Սուրեն Կարայան
Նախորդող
Արամայիս Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար
Արծվիկ Մինասյան

27 սեպտեմբերի 2016 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է