Մինամ, դու գեղեցիկ ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մինամ, դու գեղեցիկ ես
You're Beautiful.jpg
Ժանր մյուզիքլ, ռոմանտիկ կատակերգություն և հեռուստադրամա
Երկիր Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզու կորեերեն
Գլխավոր
դերերում
Չան Կըն Սոկ, Փակ Շին Հյե, Ջունգ Յոնգ Հվա, Լի Հոնգ Կի, Uee, Kim In-gwon, Kim Sung-ryung, Jeong Chan, Choi Soo-eun, Bae Geu-rin և Choi Ran
Պրոդյուսեր Հոն Ջոն Ըն, Հոն Մի Ռան
Սցենարիստ Hong sisters
Եթերաշրջանների քանակ 1
Սերիաների քանակ 16
Էկրաններին է հոկտեմբերի 7, 2009-ից նոյեմբերի 26, 2009
Հեռուստաալիք SBS
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

«Մինամ, դու գեղեցիկ ես» (հանգըլ՝ 미남이시네요 / Մինամ-ի սինեյո, անգլ.՝ A.N.Jell: You're beautiful[1]), հարավկորեական հայտնի դորամա (հեռուստասերիալ)։ Ռեժիսորը Հոն Սոն Չհանն է։ Ճապոնիայում հեռուստասերիալը հայտնի է «Իկսեմեն-դեսու-նէ» անվանմամբ։ 2011-ին եթեր է դուրս եկել դորամայի նորացված տարբերակը՝ բաղկացած արդեն 12 սերիայից։ Հեռարձակվել է 2009 թվականի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 26Հարավային Կորեայի SBS հեռուստաալիքով։ Յուրաքանչյուր սերիայի միջին տևողությունը 66 րոպե է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի արևոտ օր Կու Մի Նյո անունով փոքրիկ սկսնակ միանձնուհի իր վարդագույն մոպեդով ուղևորվում է քաղաք՝ դեպի Հռոմ տոմսը վերցնելու համար։ Եվ այն, ինչի նա իսկապես չէր սպասում, որ նրա ետևից կգնա մի տարօրինակ ակնոցավոր տղամարդ։

Հոգնեցուցիչ հետապնդումից հետո, տղամարդը, որն իրեն անվանում էր Մայի մենեջեր, հաղորդեց նրա եղբոր մասին։ Պարզվեց, որ Կու Մի Նամը ընտրված է ձայնագրման ընկերության նախագահի կողմից հարյուրավոր հայտատուներից՝ օգնելու համար երկար տարիների աշխատանքից բավականին հոգնած մեներգչին։ Իհարկե, լուրը ամենաուրախալիներից է, բայց Մի Նամը այն ստանում է՝ լինելով ԱՄՆ-ում, որտեղ Կորեայում վերջերս կատարված պլաստիկ վիրահատությունը ուղղող վիրահատության է ենթարկվում, և ոչ մի կերպ չի կարող վերադառնալ՝ պայմանագիրը ստորագրելու համար։ Բայց քանի որ եղբայրն ու քույրն այսքան նման են, ապա թող Կու Մի Նյոն կատարի եղբոր դերը, մինչև վերջինս վերադառնա։ Հռոմ թռչել ցանկացող միանձնուհին սկսում է մտածել, թե արդյո՞ք դա Աստծո կողմից տրված նշան չէ և համաձայնում է մտնել արկածների մեջ։ Խմբում լինելու ընթացքում, շատ բան է փոխվում Կու Մի Նյոյի սրտում։ Կկարողանա՞ սկսնակ միանձնուհին հաղթահարել բոլոր դժվարությունները և գտնել սեփական երջանկությունը։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չան Կըն Սոկ - Հվան Տհե Գյոն
  • Պակ Շին Հյե - Կու Մի Նամ / Կու Մի Նյո
  • Լի Հոնգ Կի - Կան Օն Յու (Ջերեմի)
  • Ջունգ Յոնգ Հվա - Կան Շին Ու
  • ՅուԻ - Յու Հե Ի
  • Պե Գի Րին - Սան Յու («Հրաշտակներ» ֆան-ակումբի նախագահ)
  • Կիմ Ին Հվոն - Մա Հուն Ի (Մի Նամի մենեջեր)
  • Չհվե Րան - Կո Մի Ջա (Մի Նամի և Մի Նյոյի մորաքույր)
  • Կիմ Սյո Րոն - Մի Հվա Րան
  • Չոն Չհան - նախագահ Ան Սոն Չհան
  • Չհվե Սու Ըն - Վան Կհո Դի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «You're beautiful(TV series)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-28-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]