Միյոկո Վատաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միյոկո Վատաի
ճապ.՝ 渡井美代子
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1945(1945-01-08) (79 տարեկան)
ԾննդավայրՍայտամա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունMeiji Pharmaceutical University?
Մասնագիտությունշախմատիստ և դեղագործ
ԱմուսինՌոբերտ Ֆիշեր
 Miyoko Watai Վիքիպահեստում

Միյոկո Վատաի (ճապ.՝ 渡井 美代子, հունվարի 8, 1945(1945-01-08), Սայտամա, Ճապոնիա), ճապոնացի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ (1994), միջազգային մրցավար (1983)։ Ճապոնիայի հավաքականի կազմում մասնակցել է տասներկու օլիմպիադայի (1972-1986, 1996-2002)։ Մասնակցել է Ալիկանտեի միջփնջայի մրցաշարին։ Մասնագիտությամբ դեղագործ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականին։ 1997 թվականին ՖԻԴԵ-ն նրան շնորհել է կանանց միջազգային վարպետի կոչում[1]։ Եղել է Ճապոնիայի կանանց քառակի չեմպիոն։

1973 թվականին նա հանդիպել է այն ժամանակվա շախմատի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին և հաջորդ 30 տարիներին մի քանի անգամ այցելել նրան։ Ըստ որոշ աղբյուրների՝ 2000 թվականից սկսած նրանք Վատաիի տանը միասին ապրել են դե ֆակտո ամուսնության մեջ[2]։ 2004 թվականի հուլիսի 13-ին Բոբի Ֆիշերին կալանավորելուց հետո ճապոնուհին քարոզարշավ է անցկացրել նրան ազատ արձակման համար։

Ըստ Վատաիի՝ նա ամուսնացած է եղել Ռոբերտ Ֆիշերի հետ 2004 թվականից մինչև նրա մահը՝ 2008 թվականը[3]։ 2005 թվականի ապրիլից մինչև Ֆիշերի մահը նրանք ապրել են Իսլանդիայում։ Իսլանդիայի Գերագույն դատարանը 2009 թվականի դեկտեմբերին Վատաիի հայցը Ֆիշերի հետ ամուսնության վերաբերյալ անվավեր է ճանաչվել՝ ամուսնության բնօրինակ փաստաթուղթը չներկայացնելու համար[4]։

2011 թվականի մարտի 3-ին Իսլանդիայի շրջանային դատարանը վճռել է, որ Միյոկո Վատաին, որպես Ֆիշերի այրի և ժառանգորդ, իրավունք ունի ժառանգել նրա ունեցվածքը։ Դատարանը նաև վճռել է, որ Վատաին և Ֆիշերը օրինական ամուսնացել են 2004 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1975 1850 1850 1850
1976 1850 1850 1850
1977 1800 1800 1800
1978 1805 1805 1805 1805
1979 1845 1845 1845 1845
1980 1850 1850 1850 1850
1981 1865 1865 1865 1865
1982 1865 1865 1865 1865
1983 1905 1905 1905 1905
1984 1905 1905 1905 1905
1985 1895 1895 1895
1997 2050 2050 2050 2050
1998 2050 2050 2050 2050
1999 2039 2039 2039
2001 2050 2050 2050 2050 2050 2050
2002 2050 2050 2050 2050 2050 2050
2003 2032 2032 2032 2032 2032 2032
2004 2032 2032 2032 2032 2032 2032
2005 2032 2032 2032 2032 2032 2032
2006 2032 2032 2032 2032 2032 2032
2007 2032 2032 2032 2032 2032 2032
2008 2032 2032 2032 2032 2032 2032
2009 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2010 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2011 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2012 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2013 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2014 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2015 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2016 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2017 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2018 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2019 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2020 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032 2032
2021 2032 2032 2032 2032 2032


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Di Felice, Gino (2017). Chess International Title Holders, 1950-2016. McFarland. ISBN 9781476671321.
  2. Frederick, Jim (2004 թ․ օգոստոսի 23). «King's Gambit». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  3. «The chess games of Miyoko Watai». www.chessgames.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  4. "Fischer’s remains to be exhumed?" Արխիվացված 2010-06-29 Wayback Machine. ChessBase. 1 April 2010.
  5. «Iceland Court Hands Bobby Fischer Estate to Japanese Claimant». The New York Times. 2011 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյոկո Վատաի» հոդվածին։