Միյամոտո Մուսաշի
| Միյամոտո Մուսաշի ճապ.՝ 宮本 | |
|---|---|
| Ծնվել է | 1584[1] |
| Ծննդավայր | Harima Province, San'yōdō, Ճապոնիա |
| Մահացել է | հունիսի 5, 1645 |
| Մահվան վայր | Reigandō, Nishi-ku կամ Chiba Castle, Chūō-ku, Կումամոտո, Ճապոնիա |
| Գերեզման | Kita-ku |
| Քաղաքացիություն | Ճապոնիա |
| Մայրենի լեզու | ճապոներեն |
| Երկեր | The Book of Five Rings? |
| Մասնագիտություն | գրող, նկարիչ, գեղագիր, Ռոնին, փիլիսոփա, strategist, ռազմական գործիչ, bushi, թրավոր և Սամուրայ |
| Ծնողներ | հայր՝ Shinmen Munisai?, մայր՝ Q136409664?[2] |
| Երեխաներ | Miyamoto Mikinosuke?, Miyamoto Kurotaro?, Միյամոտո Իորի, Takemura Yoemon? և Miyamoto Musashi's daughter? |
Միյամոտո Մուսաշի (ճապ.՝ 宮本 武蔵), ծնված Շինմեն Տակեզո (ճապ.՝ 新免 武蔵, 1584 – Հունիսի 13 1645)[3], հայտնի որպես Միյամոտո Բեննոսուկե և Նիտեն Դորակու, ճապոնացի ռոնին, սուսերամարտիկ, ռազմավար, նկարիչ և գրող։ Հայտնի է մենամարտերում անպարտելի ռեկորդով՝ 62 հաղթանակ[4]։ Մուսաշին համարվում է Ճապոնիայի կենսեյ (սրի սուրբ)։ Նա Նիտեն Իչի-րյու ոճի հիմնադիրն է, և իր կյանքի վերջին տարիներին հրապարակել է Հինգ Օղակների Գիրքը (ճապ.՝ 五輪の書 Go Rin No Sho) և Դոկկոդո (獨行道, Միայնության Ուղի) գրքերը։
Երկու աշխատություններն էլ Մուսաշիի մահից յոթ օր առաջ տրվել են Մուսաշիի ամենակարևոր ուսանողին՝ Թերաո Մագոնոջոյին: «Հինգ օղակների գիրքը» հիմնականում նկարագրում է Նիտեն Իչի-րյուն։ «Միայնության ուղին» մի քանի կարճ նախադասություններով անդրադառնում է դրա հետևում թաքնված գաղափարներին, ինչպես նաև Մուսաշիի կյանքի փիլիսոփայությանը:
Մուսաշին եղել է Տոկուգավայի շոգունատի գեներալ Միզունո Կացունարիի մոտ ընկերը և նրա հետ միասին մասնակցել է Սեկիգահարայի ճակատամարտին, Օսակայի պաշարմանը և Շիմաբարայի ապստամբությանը՝ որպես Տոկուգավայի բանակի մի մաս։
Իր պատվին կառուցած Միյամոտո Մուսաշի Բուդոկան ուսումնական կենտրոնը գտնվում է Օկայամա պրեֆեկտուրայի Ուհարա-չո քաղաքում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսաշին «Հինգ օղակների գրքում » նշում է, որ ծնվել է Հարիմա նահանգում: Նիտեն Կին ( Մուսաշիի վաղ կենսագրությունը) հաստատում է այն, որ Մուսաշին ծնվել է 1584 թվականին։ Պատմաբան Կամիկո Թադաշին նշում է. «Մունիսայը Մուսաշիի հայրն էր։ Նա ապրում էր Միամոտո գյուղում, Յոշինո շրջանում: Մուսաշին, ամենայն հավանականությամբ, այստեղ է ծնվել»։
Մուսաշին «Հինգ օղակների գրքում» իր ամբողջական անունը նշում է Շինմեն Մուսաշի-նո-Կամի Ֆուջիվարա նո Հարունոբու (新免武蔵守藤原玄信): Իր հայրը՝ Շինմեն Մունիսայը (新免無二斎) մարտարվեստի վարպետ էր: Մունիսայըն Հիրատա Շոգենի (平田将監) որդին էր, ով Տակայամա ամրոցի տիրակալ Սինմեն Իգա նո Կամիի ընկերն էր։ Լորդ Շինմենը հավանում էր Հիրատային և այդ պատճառով նրան թույլ էր տալիս օգտագործել Շինմեն անունը: Մուսաշի նո Կամին Մուսաշի նահանգի դատական տիտղոսն էր: Ֆուջիվարան Մուսաշիի տոհմի անվանումն էր[5]։
Մուսաշիի մոտ մանկության տարիներին մաշկաբորբ է զարգացել, և դա բացասաբար է ազդել իր արտաքինի վրա[6]։ Մեկ այլ պատմություն պնդում է, որ նա չէր լողանում, քանի որ չի ցանկանում անզեն ժամանակ հարձակման ենթարկվել։
Ըստ «Հինգ օղակների գրքի»՝ Մուսաշիի առաջին մենամարտը տեղի է ունեցել, երբ նա դեռ 13 տարեկան էր՝ Արիմա Կիհեյ անունով սուսերամարտիկի դեմ, ով զբաղվում էր Կաշիմա Շինտո-րիու մարտարվեստով։ Մուսաշին հաղթեց մենամարտում։ Երկրորդ մենամարտը տեղի ունեցավ, երբ Մուսաշին 16 տարեկան էր, երբ նա հաղթեց ծագումով Տաջիմա նահանգից Թադաշիմա Ակիամային: Նրա երրորդ մենամարտը տեղի ունեցավ 21 տարեկանում, Կիոտոյում, որտեղ նա հաղթեց հայտնի սուսերամարտի դպրոցի մի քանի ուսանողների:

Միյամոտո Մուսաշին մահացել է 1645 թվականին թոքերի քաղցկեղից[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսաշիի կյանքի մասին գրություններում հազվադեպ է խոսվում կանանց հետ նրա հարաբերությունների մասին[9][10][11]։ Որոշ մեկնաբանություններ դա դիտարկվում է որպես համասեռամոլության նշան[12]։ Շատ առասպելներ պատմում են կանանց հետ Մուսաշիի սիրավեպերի մասին, որոնցից մի քանիսում նաև արտահայտում է այն կարծիքը, որ նա վերջում ընտրեց հրաժարվել ֆիզիկական և էմոցիոնալ հաճույքներից՝ իր աշխատանքի մեջ խորանալու համար[13]։
Դոբո Գոենում (1720թ.) պատմվում է կուրտիզանուհի Կումոյի հետ իր մտերմության մասին[14]։ Այն մանրամասնում է, որ Մուսաշին մի կուրտիզանուհուց դուստր է ունեցել: Հայտնի չէ, թե արդյոք այս կուրտիզանուհին և Կումոյը նույն անձնավորությունն են: Հաճախ խոսվում էր նաև օիրան Յոշինո Տայուի հետ կապի մասին[15]։

Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ փոքր տարիքից Մուսաշին կրոնը տարանջատել է սուսերամարտից:«Հինգ օղակների գրքում» նա նկարագրում է մի փիլիսոփայություն, որով նա ապրել է իր ողջ կյանքի ընթացքում. «Կան բազմաթիվ ուղիներ. Կոնֆուցիոսություն, Բուդդիզմ, գեղագիտության ուղիներ, բրնձի աճեցում կամ պար; այս բաները չկան մարտիկի ուղում»։
Այն համոզմունքը, որ Մուսաշին չէր սիրում սինտո կրոնը, ճշգրիտ չէ, քանի որ նա քննադատում է սինտո-ռյու ոճը, այլ ոչ թե սինտոյական կրոնը: Մուսաշիի Դոկկոդոյում նրա դիրքորոշումը կրոնի նկատմամբ ավելի է պարզաբանվում. «Հարգե՛ք Բուդդային և աստվածներին՝ առանց նրանցից օգնություն խնդրելու»[16]։
Ճապոնական և համաշխարհային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսաշին հայտնվում է Capcom-ի Onimusha Blade Warriors տեսախաղում որպես գաղտնի խաղային կերպար:
Մուսաշին հայտնվում է 1994 թվականին թողարկված Live A Live տեսախաղում և դրա 2022 թվականի տարբերակում։
2008 թվականի Ryū ga Gotoku Kenzan տեսախաղը հիմնված էր նրա կյանքի վրա:
2017 թվականի «Պատվի համար» տեսախաղում «Արամուշա» կերպարը ոգեշնչված է Մուսաշիից: Կերպարը ռոնին է, ով երկու սուր է կրում:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միյամոտո Մուսաշին Իսագավայի ափին Կավաչի նահանգում հանդիպում է մի նշանավոր մարդու, ով նրան խոշորացույց է ցույց տալիս», 1847 թ.
- «Սուսերամարտիկ Միյամոտո Մուսաշին, զինված երկու փայտե սրերով, պարապում է Ցուկահարա Բոկուդենի հետ, ով պաշտպանվում է երկու փայտե կաթսայի կափարիչներով» 1845-46 թթ
- Հոսոկավա Տադատոշիի արձանը
- Միամոտո Մուսաշիի Մոնը
- Մուսաշիի և Կոջիրոյի ճակատամարտի արձանը
- Միյամոտո Մուսաշին սպանում է շնաձկանը (Յամազամե) Էչիզեն նահանգի սահմանին գտնվող լեռներում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ WorldCat(բազմ․) — 1971.
- ↑ https://web.archive.org/web/20160318094735/http://myj7000.jp-biz.net/clan/01/010/01052c1.htm#006
- ↑ Tokitsu, Kenji (1998). Miyamoto Musashi: 17th century Japanese saber master: man and work, myth and reality; Miyamoto Musashi: maître de sabre japonais du XVIIe siècle: l'homme et l'œuvre, mythe et réalité. Editions désiris. էջեր 19, 20. ISBN 978-2907653541. OCLC 41259596.,
- ↑ «Miyamoto Mushashi: Samurai Legend». Warfare History Network (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Musashi, Miyamoto (2018). Complete Musashi: the Definitive Translations of the Complete Writings of Miyamoto Musashi – JapanÆs Greatest Samurai. Alexander Bennett. La Vergne: Tuttle Publishing. ISBN 978-1-4629-2027-3. OCLC 1076236783.
- ↑ Musashi, Miyamoto (2006). Rosemary Brant (ed.). The Book of Five Rings: the classic text of Samurai sword strategy. New York: Barnes & Noble. ISBN 978-0-7607-8457-0. Translated by Ashikaga Yoshiharu.
- ↑ «宮本武蔵 – Musashi». Miyamoto Musashi dojo. 2009. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Almo, Leif. «Musashi Miyamoto – the Legend». Kendo.com. Scandnet AB. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ K. Groff, David (2016). The Five Rings: Miyamoto Musashi's Art of Strategy. Book Sales. էջեր 21. ISBN 978-0785834007.
- ↑ Thomas F., Cleary (2000). Classics of Strategy and Counsel: Thunder in the sky. Shambhala. էջ 269. ISBN 978-1570627286.
- ↑ William Scott, Wilson (2013). The Lone Samurai: The Life of Miyamoto Musashi. Shambhala Publications. էջ 78. ISBN 978-1590309872.
- ↑ Tokitsu, Kenji (2004). Miyamoto Musashi: His Life and Writings. Shambhala. էջեր 222. ISBN 978-1590300459.
- ↑ «Miyamoto Musashi». Nakasendoway.
- ↑ William Scott, Wilson (2013). The Lone Samurai: The Life of Miyamoto Musashi. Shambhala Publications. էջ 79. ISBN 978-1590309872.
- ↑ Downer, Lesley (2002). Women of the Pleasure Quarters: The Secret History of the Geisha. Broadway Books. ISBN 978-0767904902.
- ↑ «獨行道». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- miyamotomusashi.eu
- Miyamoto Musashi Dojo (ֆրանսերեն)
- Միյամոտո Մուսաշիի որոշ արվեստ ( արխիվային հղում )
- Սամուրայ մարտիկը և զեն բուդդիզմը (Ասիական արվեստի թանգարանի կայք, Սան Ֆրանցիսկո)
- Ամբողջական տեքստեր անգլերենով Միյամոտո Մուսաշիի կողմից
- Միյամոտո Մուսաշի; նրա Սուսերամարտը և Հինգ օղակների գիրքը
- Անձնագիր Shambhala Publications կայքում
- Միյամոտո Մուսաշի, Դոկկոդո: The Path I Walk Is Mine Alone (2023) Sour Street Publishing
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյամոտո Մուսաշի» հոդվածին։ |
| ||||||||||||||||