Միյաձակի (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
ճապ.՝ 宮崎市 | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1924 թ. | ||
Մակերես | 643,67 կմ² | ||
Բնակչություն | ▼397 476 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Փոստային դասիչ | 880-8505 | ||
Պաշտոնական կայք | city.miyazaki.miyazaki.jp(ճապոներեն), city.miyazaki.miyazaki.jp/en/(անգլ.), city.miyazaki.miyazaki.jp/cn/(չին.) և city.miyazaki.miyazaki.jp/kr/(կոր.) | ||
| |||
Միյաձակի (ճապ.՝ 宮崎市 Miyazaki-shi, Japanese: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[mijaꜜzaki]]]), ծովափնյա նավահանգստային քաղաք Ճապոնիայում՝ Կյուսյու կղզում։ Միյաձակի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է, զբոսաշրջային կենտրոն, գրավիչ առողջավայր, որը հանգստացողներին, զբոսաշրջիկներին տրամադրում է հրապուրիչ տեսարժանություններ, ներառյալ միջոցառումների SeaGaia կենտրոնը, (SeaGaia event center), «Փյունիկ» կենդանաբանական այգին (the Phoenix Zoo), ծովափնյա Աոշիմա զբոսայգին (Aoshima Beach Park), մեծ ու հարմարավետ բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, հանրային լոգարաններ (onsens=public baths): Քաղաքը միաժամանակ նախընտրելի շոփինգի վայր է, հատկապես՝ Կյուսյու կղզու արևելյան հատվածի փոքր բնակավայրերում ապրողների համար։ Հիմնադրվել է 1924 թվականի ապրիլի 1-ին[2]։ 2019 թվականի հունիսի 1-ի տվյալներով՝ նրա բնակչության թվաքանակը եղել է 398.215, զբաղեցրած ընդհանուր տարածքը՝ 643.67 կմ², բնակչության խտությունը՝ 612 մարդ/կմ²։
Քաղաքն ունի օդանավակայան և ծովային նավահանգիստ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1870 թվականին Հյուգա մարզը վերանվանվել է Միյաձակի պրեֆեկտուրա՝ Միյաձակի վարչական կենտրոնով։ Համազգային երկաթուղային համակարգի ձևավորումից հետո տարածքում բնակչության թվաքանակը զգալիորեն աճել է[5]։
1940 թվականին իմպերիալիստական Շովա վարչակարգը Յիմմու կայսեր պալատի մոտ կառուցել է 37 մետր բարձրություն ունեցող Հակկո Իչիու աշտարակասյունը, որը, ըստ մտահղացման, պետք է խորհրդանշեր ճապոնական կայսրության իրավունքը՝ միավորելու «աշխարհի ութ անկյունները»։ Աշտարակասյունը մինչև օրս պահպանվել է և ներկայումս Heiwadai-koen խաղաղության զբոսայգու կենտրոնական բաղկացուցիչն է հանդիսանում[6]։
2006 թվականի հունվարի 1-ին Սադովարա, Տանո, Տակաոկա քաղաքները միացվել են Միյաձակիին։ 2010 թվականի մարտի 23-ին նրան միացվել է նաև Կիյոտակե քաղաքը, և Միյաձակիի շրջանը լուծարվել է[7]։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միյաձակին բարեկամական ու գործընկերային կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].
Կաշիհարա, Ճապոնիա (1966 թ. փետրվարի 11-ից)
Տանո, Ճապոնիա (1989 թ. հուլիսի 8-ից)
Դայսեն, Ճապոնիա (2001 թ. հունիսի 3-ից)
Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ, 1990 թ. մայիսի 3-ից
Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ, 1992 թ. մայիսի 25-ից
Պոին շրջան, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա, 1993 թ. օգոստոսի 6-ից
Հուլուդաո, Լյաոնին, Չինաստան, 2004 թ. մայիսի 16-ից
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Միյաձակիի Sea Gaia-ն և «Օվկիանոսի տաճարը»
-
Aoshima-ն և հանգստյան գոտին
-
Խաղաղության աշտարակը՝ «Hakkō ichiu» կարգախոսով
-
Տաչիբանաբաշի կամուրջը
-
Քաղաքի փողոցներից մեկը
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուի Ասակա (երգչուհի, դերասանուհի)
- Սքայ Բրաուն (սքեյթբորդիստ) [9]
- Սինձո Կորոկի (ֆուտբոլիստ)
- Կոսեյ Ինոուե (ձյուդոիստ)
- Ռյունոսկե Հագա (ձյուդոիստ)
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միյաձակի, Միյաձակիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 25.1 (77.2) |
25.4 (77.7) |
28.1 (82.6) |
31.7 (89.1) |
34.3 (93.7) |
36.2 (97.2) |
37.7 (99.9) |
38.0 (100.4) |
36.9 (98.4) |
32.7 (90.9) |
30.3 (86.5) |
25.0 (77) |
38.0 (100.4) |
Միջին բարձր °C (°F) | 12.7 (54.9) |
13.8 (56.8) |
16.7 (62.1) |
20.7 (69.3) |
24.1 (75.4) |
26.8 (80.2) |
31.4 (88.5) |
31.0 (87.8) |
28.1 (82.6) |
24.3 (75.7) |
19.5 (67.1) |
15.1 (59.2) |
22.02 (71.63) |
Միջին օրական °C (°F) | 7.5 (45.5) |
8.6 (47.5) |
11.9 (53.4) |
16.1 (61) |
19.9 (67.8) |
23.1 (73.6) |
27.3 (81.1) |
27.2 (81) |
24.4 (75.9) |
19.4 (66.9) |
14.3 (57.7) |
9.6 (49.3) |
17.44 (63.39) |
Միջին ցածր °C (°F) | 2.6 (36.7) |
3.4 (38.1) |
7.2 (45) |
11.5 (52.7) |
15.9 (60.6) |
19.7 (67.5) |
23.9 (75) |
24.1 (75.4) |
21.1 (70) |
15.1 (59.2) |
9.6 (49.3) |
4.7 (40.5) |
13.23 (55.83) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −7.5 (18.5) |
−6.6 (20.1) |
−4.1 (24.6) |
−1.5 (29.3) |
3.1 (37.6) |
9.2 (48.6) |
16.0 (60.8) |
16.4 (61.5) |
9.7 (49.5) |
2.6 (36.7) |
−2.7 (27.1) |
−7.2 (19) |
−7.5 (18.5) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 63.8 (2.512) |
90.8 (3.575) |
182.1 (7.169) |
212.5 (8.366) |
239.3 (9.421) |
429.2 (16.898) |
309.4 (12.181) |
290.2 (11.425) |
354.6 (13.961) |
181.8 (7.157) |
95.0 (3.74) |
60.0 (2.362) |
2508,7 (98,767) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.5 mm) | 6.7 | 7.6 | 12.3 | 11.9 | 11.8 | 16.3 | 12.7 | 13.7 | 13.1 | 8.9 | 7.1 | 5.6 | 127.7 |
% խոնավություն | 65 | 66 | 69 | 70 | 73 | 82 | 76 | 79 | 80 | 75 | 73 | 70 | 73.2 |
Միջին ամսական արևային ժամ | 182.8 | 167.3 | 175.8 | 179.0 | 173.3 | 133.6 | 205.5 | 208.6 | 155.5 | 176.9 | 168.1 | 189.6 | 2116 |
Աղբյուր #1: Japan Meteorological Agency[10] | |||||||||||||
Աղբյուր #2: Japan Meteorological Agency[11] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 宮崎県:宮崎県の推計人口と世帯数(令和3年3月1日現在) (яп.)
- ↑ «Miyazaki City Official Website»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին։ Վերցված է 2014-11-05
- ↑ «Miyazaki Car Ferry Routes and Timetables»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-13-ին։ Վերցված է 2014-11-13
- ↑ David C. Earhart, Certain Victory, 2008, p.63
- ↑ Schellinger Paul, Salkin Robert, eds. (1996)։ International Dictionary of Historic Places, Volume 5: Asia and Oceania։ Chicago: Fitzroy Dearborn Publishers։ էջեր 592–594։ ISBN 1-884964-04-4
- ↑ Travelogue of Hakko Ichiu at 31°56′54″ հս․. լ. 131°24′52″ ավ. ե.HGЯO
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-29-ին։ Վերցված է 2008-09-13
- ↑ «Sister cities on Miyazaki City Official Website»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին։ Վերցված է 2015-01-28
- ↑ «About Sky Brown, Inc.»։ Penguin Random House։ Վերցված է 27 August 2020
- ↑ 平年値(年・月ごとの値). Retrieved 22 January 2012.
- ↑ 観測史上1~10位の値(12月としての値). Retrieved 22 January 2012.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիճամփորդն ունի Miyazakiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
![]() |
Միյաձակի (քաղաք) Վիքիպահեստում |
---|
- {{{1}}} Միյաձակի (քաղաք). պաշտոնական կայք (ճապոներեն)
|