Միմոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմոզա
Mimosa pudica 2.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք ընդավորներ
Լատիներեն անվանում
Mimosa


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183455



Միմոզա (լատ.՝ Mimosa), ընդավորների ընտանիքի միմոզայինների ենթաընտանիքի հաճախ փշոտ, բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ծառերի ցեղ։ Հայրենիքը Անտիլյան կղզիները և Հարավային ու Միջին Ամերիկան են [1]։

Հայաստանում ջերմոցային պայմաններում մշակվում է միմոզայի մեկ տեսակ՝ պատկառուկը (լատ.՝ minosa pudica)։ Վերջինս չափից դուրս զգայուն բույ է, և թեկուզ մեկ հպումից փոքր տերևները հավաքվում, կուչ են գալիս և կախվում ներքև։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները կրկնափետրաձև են, ծաղիկները՝ փոքրիկ, հասկաձև կամ գլխիկավոր ծաղկաբույլերով։ Պտուղը կաշեկերպ կամ թաղանթավոր ունդ է։ Հայտնի է միմոզայի 450—500 տեսակ։ Միմոզայի առանձին տեսակների տերևները ընդունակ են շարժվելու՝ նաստիաների․ օրինակ, ամոթխած պատկառուկի (M․ pudica) տերևիկները հպումից, հարվածից կամ մութն ընկնելուց զույգ առ զույգ ծալվում են, և ամբողջ բարդ տերևն իջնում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 342, էջեր 342 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png