Jump to content

Միմիձուկա

Միմիձուկա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակnose tomb?
Ստեղծում1597
Երկիր Ճապոնիա
ԲնակավայրՀիգասիյամա
ՓողոցShōmen Street?
Մասն էHōkō-ji Temple?
34°59′29.27″N 135°46′13.19″E / 34.9914639°N 135.7703306°E / 34.9914639; 135.7703306
 Mimizuka Վիքիպահեստում

Միմիձուկա (ճապ.՝ 耳塚), նախկինում անվանվել է Հանաձուկա (ճապ.՝ 鼻塚)[1][2][3], հուշարձան է Ճապոնիայի Կիոտո քաղաքում։ Այն նվիրված է Իմջինյան պատերազմի ընթացքում որպես ռազմական ավար վերցված՝ սպանված կորեացի զինվորների ու քաղաքացիական անձանց[4][5][6], ինչպես նաև Մին դինաստիայի չինական զորքերի կտրված քթերին[7]։ Հուշարձանում ամփոփված են Տոյոտոմի Հիդեյոսիի ներխուժումների ժամանակ սպանված առնվազն 38,000 կորեացիների և ավելի քան 30,000 չինացիների կտրված քթերը[7][8][9][10]։

Սրբավայրը գտնվում է Կիոտոյում Հիդեյոշիին մեծարող Սինտոյական Տոյոկունի սրբավայրից անմիջապես դեպի արևմուտք։

Ավանդաբար, ճապոնացի ռազմիկները որպես իրենց սխրանքների ապացույց տուն էին բերում մարտի դաշտում սպանված թշնամիների գլուխները։ Գլուխների փոխարեն քթեր հավաքելը դարձավ Կորեա երկրորդ ներխուժման բնորոշ գիծը[4][11]։ Սկզբնապես զինվորներին վարձատրում էին իրենց դայմյո հրամանատարները՝ կտրված գլուխները հավաքման կայաններ ներկայացնելիս, որտեղ տեսուչները մանրակրկիտ հաշվում, արձանագրում, աղադրում և փաթեթավորում էին Ճապոնիա ուղարկվող գլուխները[12][13] ։ Այնուամենայնիվ, զինվորների հետ մեկտեղ սպանված քաղաքացիական անձանց մեծ թվի և զորքեր տեղափոխող նավերի ծանրաբեռնվածության պատճառով ամբողջական գլուխների փոխարեն լոկ քթեր բերելն անհամեմատ ավելի հեշտ էր[11]։ Հիդեյոշին հատկապես պնդում էր ստանալ իր սամուրայների կողմից սպանված մարդկանց քթերը՝ որպես ապացույց, որ իր մարդիկ իսկապես սպանություններ են իրականացնում Կորեայում[14]։

Ճապոնացի տարեգիրները նշում են, որ Իմջինյան պատերազմի ընթացքում զանգվածային ջարդերի ենթարկվածների դեմքերից կտրված քթերը պատկանում էին նաև սովորական քաղաքացիական անձանց[15]՝ հիմնականում Կյոնսան, Չոլլա և Չունչոն նահանգներում[2]։ Երկրորդ ներխուժման ժամանակ Հիդեյոշիի հրամանները հետևյալն էին․

Մարույամա Օկյոյի՝ 18-րդ դարում ստեղծված Հոկոջի տաճարի նկարը։ Դրա դիմաց (աջ կողմում) երևում է Միմիձուկան։
«Անխտիր կոտորե՛ք բոլորին՝ առանց տարբերություն դնելու երիտասարդի ու ծերի, տղամարդու ու կնոջ, հոգևորականի ու աշխարհիկի միջև․ մարտի դաշտում բարձրաստիճան զինվորներին՝ դա ինքնստինքյան հասկանալի է, այլև լեռնաբնակներին՝ ընդհուպ մինչև ամենաաղքատներին ու հասարակ մարդկանց, և գլուխներն ուղարկե՛ք Ճապոնիա»։[16]

Հարյուր վաթսուն հազար ճապոնացի զինվորներ մեկնել էին Կորեա, որտեղ վերցրել էին 185,388 կորեական և 29,014 չինական գլուխներ՝ ընդհանուր առմամբ 214,752[17]։ Քանի որ որոշ մասը կարող է դեն նետված լինել, անհնար է հստակ հաշվել պատերազմի ընթացքում ընդհանուր սպանվածների թվաքանակը[10]։

Միմիձուկան օծվել է 1597 թվականի սեպտեմբերի 28-ին[10]։ Թեև դրա կառուցման հստակ պատճառները ամբողջությամբ հայտնի չեն, ուսումնասիրողները պնդում են, որ 1597 թվականին Կորեա ճապոնական երկրորդ ներխուժման ընթացքում Տոյոտոմի Հիդեյոշին իր հրամանատարներից պահանջել է ներկայացնել իրենց մարտական քաջագործությունների հավաստագրերը, ինչպես նաև շնորհավորական նամակներ է ուղարկել ռազմադաշտում գտնվող իր բարձրաստիճան մարտիկներին՝ որպես նրանց ծառայության ապացույց։ Այնուհետև Հիդեյոշին հրամայել է մասունքներն ամփոփել Հոկոջի տաճարի տարածքում գտնվող սրբավայրում և բուդդայական քահանաներ է կարգել, որպեսզի աղոթեն այն տասնյակ հազարավոր կորեացիների հոգիների հանգստության համար, որոնց մարմիններից վերցվել էին դրանք․ մի արարք, որը գլխավոր քահանա Սայշո Ջոտայն (1548–1608) ողջունել է որպես Հիդեյոշիի «մեծ ողորմածության և գթասրտության» նշան[2]։ Սրբավայրն սկզբնապես հայտնի էր որպես Հանաձուկա (鼻塚)՝ «Քթերի բլուր», սակայն մի քանի տասնամյակ անց այն համարվեց չափազանց դաժան հնչող անվանում և փոխարինվեց ավելի բարեհունչ, բայց ոչ ճշգրիտ Միմիձուկա (耳塚)՝ «Ականջների բլուր» անվանմամբ․ սխալ տերմին, որով այն հայտնի է մինչ օրս[2][3]։ Նույն ժամանակաշրջանի քթերի այլ դամբարաններ գտնվում են Ճապոնիայի այլ վայրերում ևս, օրինակ՝ Օկայամայում[10]։

Միմիձուկան դիմացից

Ազդեցությունը ժամանակակից արտաքին հարաբերությունների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կորեացիների, Միմիձուկան գրեթե անհայտ է ճապոնական հանրությանը[10]։ Բրիտանացի պատմաբան Ստիվեն Թըրնբուլը Միմիձուկան անվանել է «Կիոտոյի ամենաքիչ հիշատակվող և ամենայուրահատուկ ձևով շրջանցվող զբոսաշրջային վայրը»[14]։ 1960-ական թվականներին «Ականջների բլրի» առջև տեղադրված էր մի հուշատախտակ (որը հետագայում հեռացվեց) հետևյալ գրառմամբ․ «Չի կարելի ասել, թե քթեր կտրելը այդ ժամանակաշրջանի չափանիշներով այդքան դաժան արարք էր»։ Զբոսաշրջային ուղեցույցների մեծ մասը չի հիշատակում «Ականջների բլուրը», և միայն սակավաթիվ ճապոնացի կամ օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում այս հուշարձան[10]։ Այցելուների մեծ մասը կորեացիներ են․ կորեական զբոսաշրջային ավտոբուսները հաճախ կարելի է տեսնել «Ականջների բլրի» մոտակայքում կանգնած։

1982 թվականին ճապոնական դպրոցական դասագրքերից և ոչ մեկում չկար հիշատակում «Ականջների բլրի» մասին։ 1997 թվականի դրությամբ, «Jikkyo» հրատարակչության պաշտոնյա Շիգեո Շիմոյամայի համաձայն, բլրի մասին հիշատակվում է ավագ դպրոցի պատմության դասագրքերի մոտ կեսում։ Հրատարակիչը 1980-ականների միջնամասում թողարկեց ճապոնական առաջին դասագիրքը, որտեղ նշվում էր «Ականջների բլրի» մասին։ Այդ ժամանակ Ճապոնիայի կրթության նախարարությունը դեմ արտահայտվեց նկարագրությանը՝ համարելով այն «չափազանց ցայտուն», և ճնշում գործադրեց հրատարակչի վրա, որպեսզի մեղմացնի տեքստի տոնայնությունը, ինչպես նաև գովաբանի Հիդեյոշիին՝ «Ականջների բլուրը» սպանվածների հոգիներն ամփոփելու համար կրոնապես նվիրաբերելու համար[10]։

1970-ականներին Պակ Չոն Հիի վարչակազմի օրոք Հարավային Կորեայի կառավարության որոշ պաշտոնյաներ խնդրեցին Ճապոնիային հողին հավասարեցնել հուշարձանը[10]։ Այնուամենայնիվ, հարավկորեացիների մեծ մասը պնդում էր, որ բլուրը պետք է մնա Ճապոնիայում՝ որպես անցյալի դաժանության հիշեցում[10]։ 2005 թվականին 1990-ականներից ի վեր իրականացվող գործունեությունը նկարագրվում էր հետևյալ կերպ․

1990 թվականին Պակ Սամ Ջունգ անունով կորեացի բուդդայական վանականը մեկնեց Կիոտո և տեղական մասնավոր կազմակերպության աջակցությամբ դամբարանի առջև արարողություն անցկացրեց՝ այնտեղ ամփոփված հոգիներին մխիթարելու և նրանց դեպի տուն՝ Կորեա ուղղորդելու համար։ Հաջորդ վեց տարիների ընթացքում միջոցառումը հյուրընկալած ճապոնական կազմակերպությունը գլխավորեց հենց Միմիձուկան հայրենիք վերադարձնելու շարժումը՝ Կիոտոյի քաղաքային իշխանություններին ներկայացնելով քսան հազար ստորագրությամբ հայտ, ինչպես նաև պարտավորվելով հոգալ դամբարանի պարունակությունը պեղելու և Կորեա տեղափոխելու ծախսերը՝ ինը մետր բարձրությամբ հողաբլրի և վրան տեղադրված քարե պագոդայի հետ միասին։ Երբ Պակ Սամ Ջունգը 1996 թվականին վերադարձավ Կիոտո, դամբարանի վերադարձն անխուսափելի էր թվում։ «Այս քթերը կտրվել են որպես պատերազմական ավար Տոյոտոմի Հիդեյոշիի համար»,— հայտարարեց նա Սեուլից հեռանալիս։ «Դրանք Կիոտոյում են գտնվում արդեն չորս հարյուր տարի։ Այժմ մեր պարտքն է հասնել դրանց վերադարձին Կորեա՝ մեղմացնելու համար այն 126,000 մարդկանց վիշտը, որոնց աճյուններն թաղված են այնտեղ»։

Ի վերջո, Միմիձուկան տեղափոխելու համար անհրաժեշտ թույլտվությունը Ճապոնիայի կառավարության կողմից չտրվեց։ Որոշվեց, որ որպես պաշտոնապես ճանաչված ազգային մշակութային արժեք՝ դամբարանը պետք է մնա իր տեղում։ Այն մինչ օրս գտնվում է Կիոտոյում՝ քիչ հայտնի, հազվադեպ այցելվող և զբոսաշրջիկների համար ոչ լավ նշված վայրում։ Հուշարձանը տեղակայված է Կիոտոյի ազգային թանգարանից և Տոյոկունի սրբավայրից անմիջապես դեպի արևմուտք․ վերջինս Սինտոյական սրբավայր է՝ նվիրված Տոյոտոմի Հիդեյոշիին, ով իր մահից հետո աստվածացվել էր որպես կամի։ Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսավորումը բավարար չէ տարածքին հետևելու համար, ուստի խնամքի աշխատանքներն իրականացնում են տեղի բնակիչները, որոնք կամավոր կերպով հնձում են խոտը և բարեկարգում տարածքը։[2][10]

1997 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Միմիձուկայի 400-ամյակի օրը, տեղի ունեցավ արարողություն՝ ի հիշատակ զոհվածների, որին մասնակցեցին տարբեր ազգությունների և դավանանքների ներկայացուցիչներ։ 2009 թվականի օգոստոսի դրությամբ Միմիձուկայի ընթացիկ խնամակալն էր Շիմիզու Շիրոն (清水四郎)[18]։

Պատկերներ հուշարձանի շրջակայքից
Քարե հուշարձան Միմիձուկայի առջև
Քարե հուշարձան Միմիձուկայի առջև  
Միմիձուկայի առջև գտնվող ցուցանակ
Միմիձուկայի առջև գտնվող ցուցանակ  
Միմիձուկայի հետնամասը
Միմիձուկայի հետնամասը  
Միմիձուկա հուշարձանը բլրակի գագաթին
Միմիձուկա հուշարձանը բլրակի գագաթին  
Example 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Cho, Chung-hwa (1996). Dashi ssunum imjin waeran-sa (A Revelation of the History of the Imjin War). Seoul: Hakmin-sa. «According to Cho Chung-hwa, this name change was made by the government-sponsored scholar Hayashi Rasan (1583–1657) in the early years of the Tokugawa era.»
  2. 1 2 3 4 5 Hawley, Samuel (2005). The Imjin War: Japan's Sixteenth Century Invasion of Korea and Attempt to Conquer China. Royal Asiatic Society. էջ 501. ISBN 89-954424-2-5.
  3. 1 2 The Inseparable Trinity: Japan's Relations with China and Korea, (in The Cambridge History of Japan. Vol. 4, Early Modern Japan). Cambridge University Press. 1991. էջեր 235–300. doi:10.1017/CHOL9780521223553.007.
  4. 1 2 Turnbull, Stephen (2002). Samurai Invasion: Japan's Korean War 1592–1598. Cassell. էջեր 230. ISBN 0-304-35948-3. «Motoyama Yasumasa's account does not fail to mention that many of the noses interred therein were not of fighting soldiers but ordinary civilians, because `Men and women, down to newborn infants, all were wiped out, none was left alive. Their noses were sliced off and pickled in salt.'»
  5. ↑ See Turnbull, Stephen (2002), p. 230. In Motoyama Buzen no kami Yasumasa oyako senko oboegaki, in Zoku gunsho ruiju Series (Zoku Gunsho Ruiju Kanseikai), 1933, p. 391
  6. ↑ Kiernan, Ben; Madley, Benjamin; Blackhawk, Ned; Taylor, Rebe Taylor, eds. (2023 թ․ մայիսի 4). The Cambridge World History of Genocide (անգլերեն). Cambridge University Press. էջ 134. ISBN 9781108806596. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. 1 2 See Turnbull, Stephen (2002), p. 222. "the Battle of Sacheon site is now marked by a massive burial mound containing the remains of more than 30,000 Ming troops killed by the Japanese and interred here without their noses, because these important trophies were to be amongst the last contributions to be lodged with Kyoto's Mimizuka."
  8. ↑ Sansom, George (1961). A History of Japan, 1334–1615. Stanford studies in the civilizations of eastern Asia. Stanford University Press. էջեր 360. ISBN 0-8047-0525-9. «Visitors to Kyoto used to be shown the Minizuka or Ear Tomb, which contained, it was said, the noses of those 38,000, sliced off, suitably pickled, and sent to Kyoto as evidence of victory.»
  9. ↑ Saikaku, Ihara; Gordon Schalow, Paul (1990). The Great Mirror of Male Love. Stanford Nuclear Age Series. Stanford University Press. էջեր 324. ISBN 0-8047-1895-4. «The Great Mirror of Male Love. "Mimizuka, meaning "ear tomb", was the place Toyotomi Hideyoshi buried the noses taken as proof of enemy dead during his brutal invasions of Korea in 1592 and 1597.»
  10. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Kristof, Nicholas D. (1997 թ․ սեպտեմբերի 14). «Japan, Korea and 1597: A Year That Lives in Infamy». The New York Times. New York. Վերցված է 2008-09-22-ին.
  11. 1 2 See Hawley, Samuel (2005), p. 158. "According to Japanese accounts, more than three-thousand of Sin's men were beheaded that day and several hundred taken prisoner. The severed heads were lined up for the customary post-battle viewing, and then the noses were cut off and packed in salt for shipment back to Japan. Under normal circumstances the heads themselves would have been kept, but in the Korean campaign there were simply too many. Henceforth noses would become the generally accepted trophies of war. They were much more portable."
  12. ↑ See Hawley, Samuel (2005), p. 475-476. "From the start the offensive to pacify the provinces of Gyeongsang, Jeolla, and Chungcheong was accompanied by the most horrific atrocities perpetrated against the region’s civilian population. People were killed almost daily well outside the time frame of any significant battle, and their noses hacked off by the hundreds, even the thousands. We know this because the units responsible, ever mindful of recording the proof of their valor, kept meticulous records and receipts, some of which have survived to this day ."
  13. ↑ See Hawley, Samuel (2005), p. 494-495. "Noses hacked off the faces of the massacred were submitted by the thousands at the nose collection stations set up on the way, where they were carefully counted, recorded salted, and packed."
  14. 1 2 Turnbull, Stephen The Samurai Invasion of Korea, 1592-98, London: Osprey, 2008 p.81.
  15. ↑ In Turnbull, Stephen (2002), p. 197. Japanese monk Keinen noted that atrocities against the civilian population was just another phase in the military operation. "From early dawn of the following morning we gave chase and hunted them in the mountains and scoured the villages for the distance of one day's travel. When they were cornered we made a wholesale slaughter of them. During a period of ten days we seized 10,000 of the enemy, but we did not cut off their heads. We cut off their noses, which told us how many heads there were. By this time Yasuharu's total of heads was over 2,000." (Wakizaka ki in Yoshino, Jingoza'emon. Yoshino Jingoza'emon oboegaki, in Zoku gunsho ruiju XX-2 Tokyo Zoku Gunsho Ruiju Kanseikai (1933), 1636, p. 448).
  16. ↑ In Hawley, Samuel (2005), pp. 465-466. "The seventh and concluding item in Hideyoshi's orders to his commanders recorded in Chosen ki (Korean Record) of samurai Okochi Hidemoto, in Elison George, "The Priest Keinen and His Account of the Campaign in Korea, 1597-1598: An Introduction." In Nihon kyoikushi ronso: Motoyama Yukihiko Kyoju taikan kinen rombunshu, edited by Motoyama Yukihiko Kyoju taikan kinen rombunshu henshu iinkai. Kyoto: Shinbunkaku, 1988, p. 28.
  17. ↑ In Turnbull, Stephen (2002), p. 230. Chosen ki in Zoku gunsho ruiju Series (Zoku Gunsho Ruiju Kanseikai), 1933, p. 352
  18. ↑ «"만행 사과하고파"..."귀무덤" 지킨 日노인». 2009-08-14. Արխիվացված է օրիգինալից 2011-06-08-ին. Վերցված է 2009-12-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]