Միհրիմահ սուլթան
| Միհրիմահ սուլթան | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1522 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հունվարի 25, 1578 |
| Մահվան վայր | Old Palace, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
| Գերեզման | Tomb of Suleiman the Magnificent |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | օսմաներեն[1] |
| Կրոն | սուննի իսլամ և իսլամ[1] |
| Մասնագիտություն | մեկենաս և գրող |
| Ամուսին | Rüstem Paşa?[1] |
| Ծնողներ | հայր՝ Սուլեյման I[1][2], մայր՝ Ռոքսելանա[1] |
| Անդամություն | Օսմանյան[1] |
| Երեխաներ | Ayşe Hümaşah Sultan? |
Միհրիմահ սուլթան (օսման.՝ مهر ماه سلطان , մոտ 1522, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 25, 1578, Old Palace, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Սուլեյման I-ի և նրա օրինական կնոջ՝ Հյուրեմ սուլթանի դուստրը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միհրիմահ» անունը գալիս է իրանական օրացույց 7-րդ ամսվա անվանումից՝ mihrimah (պարս.՝ مهرماه)[3]։ Պարսկերենից բառացի թարգմանաբար անվանումը կարող է նշանակել «արև և լուսին»[4]։ Օսմանյան կայսրության աղբյուրներում և փաստաթղթերում ավելի շատ տարածված են նրա անվան ընթերցման հետևյալ ձևերը՝ Միհրմահ կամ Միհրիմահ, սակայն ավելի ճիշտ տարբերակը համարվում է Միհրյուրմահը։ Ավանդաբար գեղարվեստական գրականությունում օգտագործվող ամենահայտնի տարբերակը Միհրիմահն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրիմահը ծնվել է մոտավորապես 1522 թվականին[5] Ստամբուլում՝ Թոփքափը ամրոց-ում։ Օսմանյան սուլթան Սուլեյման I-ի և նրա կնոջ Հյուրեմ սուլթանի[6][7] վեց երեխաներից երկրորդն էր և միակ դուստրը[8]։
Միհրիմահը ունեցել է չորս խորթ և մեկ հարազատ եղբայր[9][10]։ Միհրմահը Սուլթանի ամենասիրելի[11] և ըստ որոշ վարկածների՝ միակ դուստրն է եղել[6], որը հաղթահարել է մանկությունը[12]։ Սակայն Էնտոնի Ալդերսոնն այս վարկածին հակառակ գրում է, որ Սուլեյման I-ն ունեցել է ևս երկու դուստր, որոնցից մեկը ապրել է մինչև հասուն տարիք և նույնիսկ ամուսնացել է, իսկ մյուսը մահացել է Միհրիմահի ծնվելուց մեկ տարի առաջ[9]։ Չագատայ Ուլուչայն էլ կարծում է, որ Սուլեյման I-ի դուստրը Ռազիե սուլթանն է, որի մասին ոչ մի տեեղեկություն չկա՝ բացի նրա հարազատ եղբայր սուլթան Յահյա էֆենդու դամբարանի մակագրությունից[13]։
Միհրիմահը դաստիարակվել և կրթվել է իր հայտնի մոր հսկողության ներքո[6]։ Ըստ ժամանակակիցների՝ Միհրիմահը շատ լավ դաստիարակված է եղել, գեղեցիկ է խոսել և ունեցել է շատ գեղեցիկ ձեռագիր ու նամակի հետաքրքիր ոճ։ Բացի այդ՝ Միհրիմահը շատ բարեպաշտ է եղել[14]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլթան Սուլեյման I-ի կառավարման երկրորդ կեսին նրա սիրելին դառնում է Ռուստեմ փաշան[15], որը, ըստ ծագման, բոսնիացի էր, խորվաթ, սերբ կամ էլ ալբանացի[16]։ Սուլթանը հաճախ էր խորհուրդ հարցնում նրանից, ինչի պատճառով էլ սուլթանի մյուս սիրելին՝ մեծն վեզիր Պարհալի Իբրահիմ փաշան, սկսեց վատ տրամադրվել նրա դեմ։ Վախենալով որ կկորցնի իր ազդեցությունը՝ մեծն վեզիրը Ռուստամին, որը մինչև այդ զբաղեցնում էր միրահուրի ավելի նշանակալից պաշտոն, նշանակում է Դիարբեքիրի առանձնացված մարզի նահանգապետ[15]։ Մոտավորապես հենց այդ ժամանակահատվածում էլ, ըստ ասեկոսեների, Հյուրեմ սուլթանը իմանում է, որ Ռուստեմը ցանկանում է ամուսնանալ Միհրիմահի հետ և աջակցում է նրանց[16]։ Սուլեյմանը համաձայնում է, որ Ռուստեմը և իր դուստրը ամուսնանան, ինչի համար նաև պատրաստ էր նույնիսկ Ռուստեմին նշանակել որպես իր վեզիր։ Սակայն շուտով լուրեր տարածվեցին, որ Ռուստեմը տառապում է բորոտությամբ, որը հավանաբար տարածվել է նրա թշնամիների կողմից։ Սուլեյմանը վշտանում է լուրերը լսելով, սակայն որպեսզի համոզվի, իր ապագա փեսային ուղարկում է բժշկի, որն էլ փաստեց, որ նա լիովին առողջ է։ Հետազոտվողի շորի վրա հայտնաբերվել էր ոջիլ, որը բացառում է հիվանդության առկայությունը[15][16][6]։ 1538 թվականի հուլիսին մահանում է Բեգլերբեգի Անատոլին Մուստաֆա փաշան և պաշտոնը նրա մահից հետո ստանձնում է Ռուստեմը[16]։
1539 թվականի նոյեմբերի 26-ին Իպպոդրոմյան հրապարակում սկսում են տոնախմբություն, որը կապված էր Միհրիմահի փոքր եղբայրներ՝ Շեհզադե Բայազիդիև Շեհզադե Ջիհանգիրի, թլպատման հետ[15]։ Դրանից հետո դեկտեմբերի 4-ին Ռուստեմը և Միհրիմահը պսակադրվեցին[16]։ Ամուսնությունից հետո ամուսինները մնում են Ստամբուլում, որտեղ Հյուրեմ սուլթանի հետ ստեղծեցին սուլթանի վրա ազդեցություն ունենալու իրենց նեղ շրջանը։
1541 թվականին սուլթանի մեկ այլ փեսան՝ Լյուտֆի փաշան, պաշտոնանկ է արվում, և նրա փոխարեն երկրորդ վեզիր է դառնում Միհրմահի ամուսինը[6]։ 1544 թվականին Ռուստեմ փաշան ստանձնում է գլխավոր վեզիրի պաշտոնը[16]։ Նույն թվականին Միհրիմահը իր մոր և ամուսնու հետ այցելում է Բուրսու, որտեղ հավաքվում են Միհրմահի եղբայրները, որոնք մշտական ապրում էին իրենց սանջակներում։ Նրանց հանդիպումը տևում է քառասուն օր[17]։
Հայտնի չէ թե ինչքան էր Միհրիմահը նվիրված իր ամուսնուն, սակայն նրա մահից հետո նա այլևս չի ամուսնացել[18]։ Նա գալիս է սուլթանի պալատ[19], որտեղ էլ ապրում է մինչև իր եղբոր՝ Սելիմ 2-րդի մահը[14]։
Քաղաքական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած, չկա ոչ մի հստակ փաստ, որ Միհրիմահը կամ նրա մայրը մասնակից են եղել իր մեծ հարազատ եղբոր մահվանը, սակայն ինչպես օսմանյան, այնպես էլ արտասահմանյան շատ աղբյուրներ, կարծում են որ այդպես նրանք ճանապարհ էին հարթում դեպի իշխանությունը, որը պետք է հարթվեր Հյուրեմի որդիներ՝ Սելիմ II կամ Բայազիդի համար։ Մուստաֆային իշխանություն հանձնելը ձեռնտու չէր նրանցից ոչ մեկին, քանի որ Ռուստեմը կզրկվեր պաշտոնից և հնարավոր է նաև գլխատվեր, իսկ Հյուրեմը կկորցներ իր կարգավիճակը և իր տղաներին[20]։ Սակայն ենիչերները Մուստաֆայի մահից հետո 1553 թվականին պահանջում են, որ Ռուստեմին կախաղան անեն, սակայն նրա կյանքը փրկում է Միհրիմահը, որը խնդրում է իր մորը ազդել Սուլեյմանի որոշման վրա։ Ռուստեմը պաշտոնանկ արվեց, սակայն կարողացավ պահպանել կյանքը[6]։
«Հյուրեմ-Միհրիմահ-Ռուստեմ» դաշինքը մասնակից էին նաև մեծն վեզիր Կարա Ահմեդ փաշայի սպանությանը, որը նույնպես սուլթանի փեսան էր[6]։ Կարա Ահմեդը իշխանության է գալիս 1553 թվականին Մուստաֆայի մահից հետո, երբ Ռուստեմ փաշան պաշտոնանկ է արվում։ Կարա Ահմեդը իր պաշտոնը զբաղեցրել է գրեթե երկու տարի, որից հետո ըստ ասեկոսեների, մեղադրվել է Ռուստեմի կողմից կաշառակերության մեջ և գլխատվել է։ Կարա Ահմեդի մահից հետո Ռուստեմը նորից ստանձնեց գերագույն վեզիրի պաշտոնը[21]։
Հյուրեմը մահացել է 1558 թվականին։ Մոր մահից հետո դստեր ազդեցությունը պալատում մեծամում է[6], նա նաև դարձավ հոր գլխավոր խորհրդատուն և նրան հայտնում էր տեղեկություններ նրա բացակայության ժամանակ[22]։ Միրիմահը ինչպես և իր մայրը աջակցում էին Բայազիդին որպես գահաժառանգ[6]։ Սակայն մինչև իր ամուսնու մահը և Բայազիդի գահնկեց արվելը 1561 թվականը, հիասթափվելով նրա անհետաքրքրությունից, մտափոխվել է և սկսել աջակցել Սելիմին, որը գահ բարձրանալուց հետո քրոջը նվիրեց 50 հազար ոսկի անհետաձգելի կարիքների համար։ Հոր մահից հետո Միհրիմահը դառնում է ամենաազդեցիկ և ամենահարգված կինը սկզբում իր եղբոր Սելիմ 2-ի հարեմում, հետո էլ զարմիկի՝ Մուրադ 3-ի[14]։ Հենց Միհրիմահն է նվիրել զարմիկին Սաֆիե գերուհուն, որը հետագայում երկար ժամանակ նրա սիրուհին էր[23]։
Հայտնի է, որ Միհրիմահը, ինչպես և իր մայրը հետաքրքրվում էր արտասահմանյան քաղաքականությամբ, այդպես նա նամակագրություն էր վարում պոլսի արքա Սիգիզմունդ II Օգոստոսի հետ[14][24]։
Կյանքի վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]1574 թվականին Սելիմ II-ի մահից հետո Միհրիմահը հասնում է հին պալատ, որտեղ զարմիկից ստանում է բավականին բողոքներ։ Ըստ գերմանացի ճանապարհորդ Ստեֆանա Գերլահի, որը այստեղ է եկել 1578 թվականին, Միհրիմահը մահացել է 1578 թվականի հունվարի 25-ին[14]։
Սուլթան Մուրադ 3-ի կարգադրությամբ Միհրիմահը թաղվել է Սուլեյմանի դամբարանում, որն ընդգծում էր նրա հատուկ կարգավիճակը և նրա՝ Սուլթանի սիրելի զավակ լինելը[25]։ Մինչև 17-րդ դարի վերջ Միհրիմահը և Սուլեյման I-ը միակն էին, որոնք թաղվել էին դամբարանում[26]։
Երեխաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հստակ հայտնի չէ, թե քանի երեխա են ունեցել Միհրիմահը և Ռուստեմը։ Հայտնի է, որ նրանց դուստրն է Այշե Խյումաշախ Խանիմ սուլթանը[7][27], որը սուլթանի երկու սիրելի թոռներից մեկն էր[28]։ Այշե Խյումաշախը մի քանի անգամ է ամուսնացել և առաջին ամուսնությունից ունեցել են չորս որդի և երկու դուստր։ Նրա նախնին և հոր ու մոր կողմից մեծն վեզիր Սուլթանզադե Մահմեդ փաշան է[9][29][30]։ Մուստաֆա Կաչարը, որը Միհրիմահի մասին «Իսլամական հանրագիտարան» հոդվածի հեղինակն է, Միհրիմահի դուստրներին անվանում է Այշե և Խյումաշախ, հնարավոր է, որ դա Միհրիմահի մեկ աղջկա անվանումն է՝ Այշե Խյումաշախ[14]։
Սյուրեյա Մահմեդ բեյը կարծում է, որ Միհրիմահն ունեցել է մեկ որդի, սակայն նրա անունը հայտնի չէ[31]։ Էնթոնի Ալդերսոնը և Մուստաֆա Կաչարը Միհրիմահի որդուն անվանում են Օսման[14]։ Ալդերսոնը Օսմանի մահը թվագրում է 1576 թվականին[7]։ Իսկ Սյուրեյան՝ 1576 թվականին[32], սակայն նա չի համարում, որ Օսմանը Միհրիմահի որդին է։ Նա կարծում է, որ Օսմանը Ռուստեմ փաշայի առաջին կնոջ որդին է[33]։ Սյուրեյան առաջ է բերում այն փաստը, որ չնայած որ Օսմանը թաղված էր Միհրիմահ սուլթանի դամբարաններից մեկում, նա չուներ սուլթանզադեի կոչում[34], որ ավանդական կերպով փոխանցվում էր սուլթանների արական սեռի զավակներին մոր կողմից։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրիմահի անունն են կրում Ստամբուլի երկու դամբարանները, որոնցից մեկը կառուցվել է սուլթան Սուլեյմանի հրամանով Ուսկյուդարում, երկրորդը հենց Միհրիմահի կարգադրությամբ Էդիրնեկապում[35]։ Միհրիմահ սուլթանի դամբարանային համալիրը կառուցվել է 1547 թվականի Միմար Սինանի նախագծով[36]։ Համալիրում ներառված էին հիմնականում հնգագմբեթ դամբարանները՝ երկու մինարեթներով, շատրվանով, մեդրեսներով, մեքտեբներով և քարավան-սրահով[14]։ Միհրիմահ սուլթանի Էդիրնեկապում գտնվող համալիրը, որը կառուցվել է 1566 թվականին, ներառված էին միագմբեթ մզկիթ մինարեով, շատրվան, մեդրես, մեքթբ և զույգ համամ, որը ապահովում էր համալիրի աշխատանքը։ Դամբարանում եղել է նաև ջրատար, որը կառուցվել է Միհրիմահի ուժերով։ Բացի դրանից՝ Միհրիմահի դամբարաններում գործել է իմարետ (բարեգործական խոհանոց), իսկ հենց սուլթանին էին պատկանում մի քանի բարեգործական վակֆներ[14]։
Մի լեգենդ գոյություն ունի, որը կապված է Միհրիմահի դամբարանի հետ․ իբր հայտնի ճարտարապետ Սինանը գաղտնի սիրահարված էր Միհրիմահին, չնայած նա ամուսնացած էր, և նրանց տարիքային տարբերություն շատ մեծ էր (Սինանը այդ ժամանակ 50 տարեկան էր, իսկ Միհրիմահը՝ 17)։ Համաձայն լեգենդի՝ Սինանի նախագծով մզկիթները կառուցվել են այնպես, մարտի 21-ին՝ իբր Միհրիմահի ծննդյան օրը, նրա անունը, որ նշանակում էր «արև և լուսին», հենց այդ ժամանակ, երբ արևը թաքնվում է նրա անվան տակ Էդիրնեկապում, լուսինը հայտնվում է նրա մյուս դամբարանի անվան մոտ Ուսկյուդարում[37]։
Կինոյում վերամարմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական պատմա-դրամատիկ հեռուստասերիալում «Խյուրեմ-սուլթան» Միհրիմահի դերը կատարել է Օզլեմ Չինարը[38]։
Թուրքական պատմա-դրամատիկ «Հոյակապ դար» հեռուստասերիալում մեծ Միհրիմահի դերը կատարել է Պելին Կարախանը[39]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Afyoncu, Erhan Rüstem Paşa // Islam Ansiklopedisi. — Is.: İslâm Araştırmaları Merkezi, 2008. — Vol. 35. — S. 288—290.
- Alderson, Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Clarendon Press, 1956. — 186 p.
- Kaçar, Mustafa Mihrimah Sultan // Islam Ansiklopedisi. — Is.: İslâm Araştırmaları Merkezi, 2005. — Vol. 30. — S. 39—40.
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford University Press, 1993. — P. 34—35. — 374 p. — ISBN 01-950-8677-5
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 1. — S. 25—26. — ISBN 975-333-049-5, 975-333-038-3
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 4.
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 5. — S. 1402.
- Tezcan, Hülya Osmanlı sarayının çocukları: şehzadeler ve hanım sultanların yaşamları, giysileri. — An.: Aygaz, 2006. — S. 85. — 302 S. — ISBN 97-598-3722-6
- Uluçay, M. Çağatay Padişahların kadınları ve kızları. — Türk Tarih Kurumu, 1985. — 220 S.
- Uzunçarşılı, İsmail Hakkı Osmanlı Tarihi. — Türk Tarih Kurumu, 1988. — Т. 3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://islamansiklopedisi.org.tr/mihrimah-sultan
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/suleyman-i
- ↑ John Richardson A Dictionary, Persian, Arabic, And English: With A Dissertation On The Languages, Literature, And Manners Of Eastern Nation. — Cox, 1829. — P. 1535. — 1723 p.
- ↑ Christine Isom-Verhaaren, Kent F. Schull Living in the Ottoman Realm: Empire and Identity, 13th to 20th Centuries. — Indiana University Press, 2016. — P. 158. — 384 p. — ISBN 9780253019486
- ↑ Peirce, 1993, էջ 60
- 1 2 3 4 5 6 7 8 9 Kaçar, 2005, s. 39
- 1 2 3 Alderson, 1956, table XXX
- ↑ Peirce, 1993, էջ 62
- 1 2 3 Alderson, 1956, Table XXX
- ↑ Peirce, 1993, էջ 288
- ↑ Peirce, 1993, էջ 87
- ↑ Peirce, 1993, էջեր 60, 66
- ↑ Uluçay, 1985, էջ 39
- 1 2 3 4 5 6 7 8 9 Kaçar, 2005, s. 40
- 1 2 3 4 Peirce, 1993, էջ 76
- 1 2 3 4 5 6 Afyoncu, 2008, s. 288
- ↑ Peirce, 1993, էջ 61
- ↑ Kaçar, 2005, s. 39—40
- ↑ Peirce, 1993, էջ 67
- ↑ Peirce, 1993, էջ 79
- ↑ Peirce, 1993, էջ 84
- ↑ Peirce, 1993, էջ 65
- ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 11. — ISSN 0082-6847. — Архивировано из первоисточника 4 հոկտեմբերի 2021.
- ↑ Peirce, 1993, էջ 221
- ↑ Peirce, 1993, էջ 190
- ↑ Peirce, 1993, էջ 191
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, s. 25
- ↑ Tezcan, 2006, էջ 31
- ↑ Süreyya, 4 Cild, 1996, էջ 1045
- ↑ Uzunçarşılı, 1988, s. 391
- ↑ Süreyya, 1 Cild, 1996, s. 26
- ↑ Süreyya, 4 Cild, 1996, s. 1286
- ↑ Süreyya, 5 Cild, 1996, s. 1402
- ↑ Süreyya, 4 Cild, 1996, s. 1285
- ↑ Peirce, 1993, էջ 200
- ↑ Peirce, 1993, էջ 201
- ↑ «Мечеть Михримах Султан в Едирнекапы» (ռուսերեն). Русский Стамбул. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Hürrem Sultan(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Великолепный век(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում