Միհրդատ (լեռ)
| Միհրդատ | |
|---|---|
| Տեսակ | լեռ և բլուր[1] |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն[1] |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 95 մետր |
| Անվանված է | Միհրդատ VI Եվպատոր |
| Կոորդինատներ: 45°20′54.000000098808″ հս․ լ. 36°28′2.000000099195″ ավ. ե. / 45.34833333336077743° հս․. լ. 36.46722222224977372° ավ. ե. և Կոորդինատներ: 45°24′16.000000098411″ հս․ լ. 36°19′36.000000101207″ ավ. ե. / 45.40444444447177830° հս․. լ. 36.32666666669477706° ավ. ե.{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[1] | |
Միհրդատ (ուկր.՝ Мітридат, Ղրիմի թաթարերեն՝ Mitridat, Митридат), լեռ Ղրիմ քաղաքում, Կերչ քաղաքի սահմանագծում:[2]: Լեռան վրա կա կառուցված հուշարձան ռազմական փառքի և Ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ մղած պայքարում ի պատվին:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր դիրքով լեռը հանդիսանում է Կերչ քաղաքի աշխարհագրական կենտրոնը: Լեռան գագաթից տեսարան է բացվում դեպի քաղաքը և դեպի Կերչի ծովածոցը: Ծովի մակարդակից գտնվում է 91,4 մետր բարձրության վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռ Կերչ քաղաքի կենտրոնում, որի վրա տեղակայված է Պանտիկապեոն անտիկ ժամանակաշրջանի քաղաքը: Անվանակոչվել է ի պատիվ Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի, ով զոհվել էր այստեղ հռոմեացիների դեմ քաղաքական և ռազմական պայքարի մղման ժամանակ[3]։ Այդ անունը թարգմանաբար նշանակում է «Միտրի պարգև »[4]։Այդ անունը կրել են Փոքր Ասիայի Պոնտական 6 արքաները, նրանցից վերջինը՝ Միհրդատ VI Եվպատորը, հռոմեացիների վտանգավոր թշնամիներից էր: Միհրդատին, ով կառավարել էր Իբերիայում(այժմ՝ Վրաստան), հռոմեացի կայսր Վեսպասիանը(կառավարել է 69-79 թթ.) օգնեց դիմադրել Ալանական ցեղերի ներթափանցման փորձերին: Պարթևստանի 4 արքաները ևս կրում էին Միհրդատ անունը[4]:
Միհրդատը Ցարական Ռուսաստանի և Սովետական Միության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միհրդատ լեռը, որպես Կերչ քաղաքի տարածք, Կյուչուկ-Կայնարդջի խաղաղության պայմանագրով միացվում է Ռուսական կայսրությանը: Վարչատարածքային 1783-1802 թվականների բաժանման ժամանակ Կերչ քաղաքը մտցվում է Տավրիկյան նահանգի կազմի մեջ: Մինչ 1917 թվականի հեղափոխությունը Կերչ քաղաք են ժամանել Ցարական կայսրեր՝ Ալեքսանդր I-ը , Նիկոլայ I-ը, Ալեքսանդր II-ը և կայսրուհի՝ Մարիա Ալեքսանդրովան: Սովետական միության պատմության մեջ լեռը մտել է ինչպես ևս մեկ տարածք Ղրիմի թերակղզում, որտեղ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ ճակատամարտ է տեղի ունեցել ԳերմանաՖաշիստական զորքերի հետ, դառնալով Ղրիմի ռազմական փառքի պաշտպանների կենտրոնը: Անքակտելիորեն լեռը մեծ դեր է խաղացել Կերչ քաղաքի պաշտպանության և ազատագրության գործում։1943 թվականի դեկտեմբերին, Կերչ-Էլտինգենի դեսանտային գործողության շրջանակներում, Էլտիգեն գյուղից դուրս գալով Նովոռոսիսկի հրաձգային գունդը՝ գնդապետ Վասիլի Գլադկովի գլխավորությամբ մտնում է Կերչ քաղաք: Այստեղ՝ Միհրդատ լեռան գագաթին, 1944 թվականի ապրիլի 11-ին Ղրիմի օպերացիայի շրջանակներում Կերչի ազատարարները Կարմիր դրոշակ են բարձրացնում:
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռան մոտ, 1910 թվականի երկաբանական հետազոտությունների արդյունքում գիտնական-երկրաբան Ս.Պ.Պոպովի կողմից հայտնաբերվել էր և առաջին անգամ նկարագրվել հանք, որը 1914 թվականին լեռան անունով անվանակոչվեց Միհրդատիտ [5][6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 GEOnet Names Server — 2018.
- ↑ «Гора Митридат»։ alltravels.com.ua։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Гора Митридат»։ kerch.narod.ru։ Վերցված է 2018-09-17
- ↑ 4,0 4,1 «Митридат VI Евпатор. Жизнеописание»։ «Всемирная история в лицах»։ История.Ру
- ↑ Труды Ломоносовского института геохимии, кристаллографии и минералогии, Выпуски 7-10, Издательство Академии наук СССР, 1936, — С. 139
- ↑ «Митридатит»։ Каталог Минералов։ Վերցված է 2018-09-17