Միհրան Ղասաբյան
Միհրան Ղասաբյան արմտ. հայ.՝ Միհրան Գասապեան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1870 Կեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 14, 1910 (39 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] բնական մահով |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի |
Մասնագիտություն | ռենտգենաբան |
Ալմա մատեր | Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց (1898)[1] |
Mihran Kassabian Վիքիպահեստում |
Միհրան Ղասաբյան (անգլ.՝ Mihran Krikor Kassabian, Գասաբյան[2][3], օգոստոսի 25, 1870, Կեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 14, 1910, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][Նշում 1][4]), ամերիկահայ ռենտգենաբան, բժշկության մեջ ռենտգենյան ճառագայթների կիրառման առաջամարտիկ[3][5][6]։ Ամերիկյան ռենտգենյան ընկերության փոխնախագահ։ Նրա աշխատանքը համարվում է ճառագայթման վաղ ուսումնասիրության բնագավառում ամենակարևորներից մեկը, որը Վիլհելմ Ռենտգենը համարել է անգնահատելի[7]։
Նյու Յորքի բժշկական լեգալ ընկերության նախագահ և Ամերիկյան էլեկտրաթերապևտների ընկերության փոխնախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրան Ղասաբյանը ծնվել է Օսմանյան կայսրության Կեսարիա քաղաքում 1870 թվականին։ Ունեցել է երեք եղբայր, որոնք բոլորն էլ Զմյուռնիայում ոսկերիչներ են դարձել[8]։ Հաճախել է ամերիկյան միսիոներական դպրոց[9]։ 1893 թվականին մեկնել է Լոնդոն՝ կարիերան շարունակելու։ Այդտեղ հետաքրքրվել է բժշկությամբ և լուսանկարչությամբ։
Այնուհետև Ղասաբյանը գաղթել է ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, որտեղ սովորել է բժշկության և վիրաբուժության քոլեջում։ 1898 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի բժշկավիրաբուժական քոլեջը։ Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանա-ամերիկյան պատերազմին, ծառայության է անցել բանակային հոսպիտալային կորպուսում, որտեղ փորձ է ձեռք բերել ռենտգենյան ճառագայթների ոլորտում, որը հայտնաբերել էր գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը։ Այնուհետև աշխատել է հիվանդանոցում՝ զբաղվելով լուսանկարչությամբ և ռենտգենյան ճառագայթներով՝ այդ երկու բնագավառները միավորելով մեկում, որը կարող էր օգնել բժշկությանը։
Նա գրել է ճառագայթման վերաբերյալ դասագրքեր, որոնցից առաջինը տպագրվել է 1900 թվականին և կոչվել է «Ռենտգենը որպես գրգռիչ»։
1903-1910 թվականներին աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում որպես ռենտգենաբան, միաժամանակ էլեկտրաբուժություն է դասավանդել բժշկավիրաբուժական քոլեջում։ Ղասաբյանը մշակել է ռենտգենյան ճառագայթներով չարորակ ուռուցքների բուժման որոշ հարցեր, գրել աշխատություն, որն ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններում օգտագործվել է որպես դասագիրք։ Աշխատելով ռենտգենյան ճառագայթների հետ՝ նա գիտակցել է դրա վտանգը այն դեպքում, երբ մյուսները չգիտեին այդ մասին և պաշտպանված չէին։ Ղասաբյանը ռենտգենյան ճառագայթների հետ շփվելով սկսել է իր առողջության հետ կապված խնդիրներ նկատել, հետո հասկացել է, որ ռենտգենյան ճառագայթները մարդու հյուսվածքներում բացասական քիմիական ռեակցիաներ են առաջացնում։ Նա շարունակել է իր աշխատանքը նույնիսկ այն ժամանակ, երբ ճառագայթման պատճառով վնասվել է ձեռքերի մաշկը։
Նրա աշխատանքն այնքան կարևոր էր, որ նույնիսկ The New York Times-ը 1910 թվականի հուլիսի 11-ին անդրադարձել է նրա առողջական ծանր վիճակին։ Պարբերականը նրան անվանել է «ԱՄՆ-ի առաջատար ռենգենոլոգներից մեկը», որպես «ռադիոլոգիայի նահատակ»։ Նրա աշխատանքը համարվում է ճառագայթման վաղ ուսումնասիրության մեջ ամենակարևորներից մեկը, իսկ Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենն այն անգնահատելի է համարել։ Ոմանք համարում են, որ Ղասաբյանը նույնպես կարող էր մի օր Նոբելյան մրցանակ ստանալ իր աշխատանքի համար, եթե ողջ լիներ, քանի որ այն շնորհվում են միայն կենդանի մարդկանց[7]։
Մահվանից մոտ 18 ամիս առաջ Ղասաբյանն ամուսնացել է կոստանդնուպոլսեցի Վիրջինիա Կիրակոսյանի հետ[10]։ Նրա եղբորորդին՝ Լեոն, ով Ղասաբյանի մահվան ժամանակ 16 տարեկան էր, որոշել է զբաղվել դահուկագրաֆիայի ուսուցմամբ[9]։ Ղասաբյանի մահից կարճ ժամանակ առաջ J. B. Lippincott ընկերությունը հայտարարել է, որ հրատարակելու է նրա դասագրքի երկրորդ հրատարակությունը[11]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական-վիրաբուժական քոլեջում ռադիոգրաֆիայի ոլորտում իր աշխատանքի առաջին երկու տարիներին Ղասաբյանը մոտ 800 ռենտգեն լուսանկար է կատարել։ Ռենտգենյան լաբորատորիայում աշխատելու ընթացքում նա հորինել է կրծքավանդակի ռենտգեն դիրքորոշիչ, որը ցույց է տալիս կողերի կլորությունը։ Մինչ այդ, ռենտգենյան պատկերները ցույց էին տալիս դրանք հարթ։ Սրտի ռենտգեն պատկերներ պատրաստելու համար Ղասաբյանը հիվանդներին ներարկել է կոնտրաստային նյութ՝ բիսմուտի նիտրատ։
1907 թվականին Ղասաբյանը գրել է «Էլեկտրաթերապիա և ռենտգենյան ճառագայթներ» դասագիրքը, որն օգտագործվում է ամերիկյան բժշկական դպրոցներում։ Այդ դասագիրքը ճառագայթային թերապիայի վերաբերյալ առաջին աշխատություններից է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Percy Brown Mihran Krikor Kassabian (1870-1910)(անգլ.) // American Martyrs to Radiology. — 1995. Архивировано из первоисточника 21 Օգոստոսի 2023.
- Richard F. Mould Mihran Krikor Kassabian (1870–1910). Textbook author & X-ray martyr(անգլ.) // Historia onkologii. — 2017. Архивировано из первоисточника 21 Օգոստոսի 2023.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոշ աղբյուրներ Ղասաբյանի ծննդյան տարեթիվը նշում են 1868 թվականը կամ նկարագրում են նրան որպես մահվան պահին 42 տարեկան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ studio, 5165m. «Anunner.com - MIHRAN GASABYAN / ՄԻՀՐԱՆ ԳԱՍԱԲՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 «МИНИСТР, ПРЕЗИДЕНТЫ И ПЕРВООТКРЫВАТЕЛИ». golosarmenii.am. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Obituary». Electrical World. Vol. 56, no. 3. 1910. էջ 186.
- ↑ «Мигран Кассабян - один из первооткрывателей в области применения рентгеновских лучей в медицине». radiovan.fm (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Армяне, внесшие вклад в развитие мировой медицины». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2015 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 7,0 7,1 «The Life of Mihran K Kassabian». www.remembermyjourney.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ "Obituary". Southern Practitioner. 32: 406–408. 1910.
- ↑ 9,0 9,1 Brown, Percy (1995 թ․ մայիս). «American martyrs to radiology: Mihran Krikor Kassabian (1870–1910)». American Journal of Roentgenology. 164 (5): 1285–1289. doi:10.2214/ajr.164.5.7717249. ISSN 0361-803X. PMID 7717249.
- ↑ «Obituary». Southern Practitioner. 32: 406–408. 1910.
- ↑ «Death of Dr. Kassabian». The Medical Brief. 38: 489–490. 1910.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dr Mihran Krikor Kassabian
- American Martyrs to Radiology (pdf)
- Röntgen rays and electro-therapeutics, with chapters on radium and phototherapy ([c1907])
- Dr. Mihran Kassabian
- Radiation Sickness
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Ղասաբյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 26)։ |
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Կեսարիա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 14 մահեր
- 1910 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- Ամերիկահայ ռենտգենաբաններ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Մաշկի քաղցկեղից մահացածներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ