Միհայ Ռընդուլեսկու
Միհայ Ռընդուլեսկու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1936[1] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | հունվարի 20, 2009[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և բանաստեղծ |
Միհայ Ռընդուլեսկու (ռումիներեն՝ Mihai Rădulescu, մայիսի 15, 1936[1], Բուխարեստ, Ռումինիա - հունվարի 20, 2009[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումին գրող, գրականագետ, թարգմանիչ, հայագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Բուխարեստի համալսարանի գերմանական լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը, 1972 թվականից՝ նույն համալսարանի դասախոս։
Լույս են տեսել Ռընդուլեսկուի «Վարժեցնողը» (պիես, 1964), «Անգլիական բառարանի» թակարդները» (համահեղինակ՝ Ա․ Բանտաշ, 1967) գրքերը, կազմել է պատմվածքների, էսսեների, բանաստեղծությունների և այլ ժողովածուներ՝ տարբեր ժողովուրդների գրականություններից, գրել «Շեքսպիրը՝ արդի հոգեբան» 1979 ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Վ․ Հյուգոյից, Օ․ Ուայլդից, Է․ Ֆորստերից, Հ․ Ապենսերից։
1972 թվականին այցելել է խորհրդայն Հայաստան, բանաստեղծություններ նվիրել Գեղարդին, Սարդարապատին են, Տ․ Մարտիրոսյանի հետ հրատարակել «Անկոչ հյուրը» 1968 հայկական պատմվածքների ժողովածուն։ Հայագիտական հոդվածներում անդրադարձել է հայ եկեղեցու ազգային հատկանիշներին, Գրիգոր Նարեկացու կյանքին ու գործին, հայկական մանրանկարչությանը, ճարտարապետությանը, երաժշտությանը, Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը, հայ գրականությանը և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2009 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռումինացի գրողներ
- Ռումինացի հայագետներ
- Հունվարի 19 մահեր
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ռումինացի բանաստեղծներ
- Ռումինացի գրականագետներ
- Բուխարեստի համալսարանի շրջանավարտներ
- Ռումինացի թարգմանիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին