Jump to content

Միկրոպետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլենդի իշխանությունը միկրոպետություն է, որը գտնվում է Միացյալ Թագավորության ափերի մոտ

Միկրոպետություն, քաղաքական կազմավորում, որի ներկայացուցիչները պնդում են, որ պատկանում են անկախ ազգի կամ ինքնիշխան պետության, սակայն չունեն իրավական ճանաչում որևէ միջազգայնորեն ճանաչված պետության կողմից։ Միկրոպետությունները դասակարգվում են առանձին ՝ պետություններից և կիսապետություններից։ Դրանք չեն համարվում ինքնավար կամ ինքնակառավարվող միավորներ, քանի որ չունեն միջազգային իրավունքում գոյության օրինական հիմք։ Մի շարք միկրոպետություններ թողարկել են մետաղադրամներ, դրոշներ, փոստային նամականիշներ, անձնագրեր, մեդալներ և այլ պետական խորհրդանիշներ՝ երբեմն որպես եկամտի աղբյուր։ Միկրոպետությունների ստեղծման շարժառիթները բազմազան են՝ տեսական փորձարկումներից և քաղաքական բողոքի ձևերից մինչև արվեստի արտահայտում, անձնական հաճույք կամ նույնիսկ հանցավոր գործունեություն։ Միկրոպետականության ուսումնասիրությունը հայտնի է որպես միկրոպատրիոլոգիա (անգլ.՝ micropatriology կամ micropatrology)[1]:

Թեև մի շարք պետություններ անվանվել են միկրոպետություններ, հասկացությունը ձևավորվել է 1970-ականներին։ Միկրոպետականությունը հետագա տարիներին զարգացում ապրեց․ 1970-ականներին մի քանի միկրոպետություններ հիմնվեցին Ավստրալիայում, իսկ 1980-ականներին՝ Ճապոնիայում։ 1990-ականների կեսերին համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) հայտնվելով միկրոպետականությունը կորցրեց իր ավանդական բնույթը՝ ավելի շատ դառնալով հոբբի։ Առցանց կամ սիմուլյացիայի հիման վրա գոյություն ունեցող միկրոպետությունների թիվը զգալիորեն աճեց։ Սա առիթ դարձավ մի շարք միջմիկրոպետական կազմակերպությունների ձևավորման, ինչպես նաև միկրոպետությունների միջև դիվանագիտական գագաթնաժողովների, այդ թվում նաև MicroCon երկամյա համաժողովի։։

Միկրոպետությունները պետություններ են, որոնք հայտարարում են անկախություն, սակայն չունեն իրավական ճանաչում աշխարհի կառավարությունների կամ խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից[2][3]։ Դրանք տարանջատվում են սահմանափակ ճանաչում ունեցող պետություններից ու կիսապետություններից և չեն համարվում ինքնավար կամ ինքնակառավարվող կազմավորումներ, քանի որ չունեն գոյության միջազգային իրավունքի հիմք[4]։ Որոշ միկրոպետություններ նույնիսկ բացահայտ ընդունում են, որ չունեն իրական մտադրություն դառնալու միջազգային ճանաչում ունեցող պետություններ[5]։ Տարածքային առումով՝ միկրոպետությունների մեծ մասը շատ փոքր է, հաճախ հիմնվում է մեկ անհատի նախաձեռնությամբ, և ընդօրինակում է ինքնիշխան պետության կառուցվածքը՝ ստեղծելով սեփական կառավարություն, օրենսդրություն, ազգային խորհրդանիշներ, կազմակերպելով ազգային ընտրություններ և վարելով դիվանագիտական կապեր այլ միկրոպետությունների հետ[6][7]։ Թեև շատ միկրոպետություններ պնդում են ինքնիշխանություն որոշակի տարածքի նկատմամբ, որոշները հիմնված են միայն ինտերնետում։ Այս մոտեցումը միկրոպետականությանը տարածում ստացավ ինտերնետի զարգացման հետ՝ սկսած 1990-ականների կեսերից[8][9][10]։

Մոլոսիայի Հանրապետության և Նևադայի սահման

Collins English Dictionary առցանց բառարանը տալիս է այսպիսի սահմանում․ «Կազմավորում, որը գոյություն ունի միայն ինտերնետում կամ իր անդամների մասնավոր տարածքում, և հավակնում է ինքնիշխան պետության կարգավիճակին որպես անկախ ազգ, սակայն իրական պետությունների կողմից ճանաչված չէ»[11]:

Պատմական միկրոպետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև «միկրոպետություն» տերմինը ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, մի շարք պատմական քաղաքական կազմավորումներ նկարագրվել են որպես միկրոպետություններ՝ ակադեմիական և լրագրողական աշխատանքներում, այդ թվում՝ «Հանգստի կղզիներ» (1811-16 թվականներ)[4], Արաուկանիայի և Պատագոնիայի թագավորության աքսորյալ դատարանը (1860 թվականից)[6], Սքոթ նահանգը (1861–1986)[12], Պարվա Դոմուս Մագնա Քիեսի Հանրապետությունը (1878 թվական)[4], Էլլեորեի թագավորությունը (1944 թվականից)[4], Սոգեյի Հանրապետությունը (1947 թվականից)[13], Արտաքին Բալդոնիայի իշխանությունը (1949-1973)[14] և Մ'Սիմբատիի սուլթանությունը (1959-1964 )[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ferguson, 2009, էջ 37
  2. ↑ Mislan, Streich
  3. ↑ Sawe, Benjamin Elisha (2017 թ․ ապրիլի 25). «What Is A Micronation?». World Atlas. World Facts.
  4. 1 2 3 4 5 Hobbs, Williams
  5. ↑ Oeuillet, Julien (2015 թ․ դեկտեմբերի 7). «Springtime of micronations spearheaded by Belgian "Grand-Duke" Niels». The Brussels Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին.
  6. 1 2 Ferguson, 2009
  7. ↑ Moreau, 2014
  8. ↑ Latrive, Florent (1998 թ․ հոկտեմբերի 2). «L'organisation des nations online. De Choconia à Mérovingie, les "micronations" virtuelles se développent sur l'Internet avec leur Constitution, leur drapeau, voire leur monnaie. Entre jeux de rôles, création artistique et laboratoire politique» [The organization of nations online. From Choconia to Merovingia, virtual "micronations" are developing on the Internet with their own constitution, their own flag, even their own currency. Between roleplay, artistic creation and political laboratory.]. Libération (French).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. ↑ Mihm, Stephen (2000 թ․ մայիսի 25). «Utopian Rulers, and Spoofs, Stake Out Territory Online». The New York Times.
  10. ↑ Lasserre, 2000
  11. ↑ «micronation». Collins English Dictionary. HarperCollins.
  12. ↑ Lienhard, John H. (2022 թ․ հունիսի 27). Small Countries (audio). University of Houston. Event occurs at 2:15–2:37.
  13. ↑ Eyres, Lebby (2020 թ․ մարտի 12). «A Tiny Country between France and Switzerland». BBC Travel. BBC News.
  14. ↑ Mackinnon, Lachlan (2014). «"Give me fish, not federalism"» (PDF). Shima. Shima Publishing. 8: 106.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]