Միկրոմետր (աստղագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միկրոմետր (այլ կիրառումներ)

Միկրոմետր, օժանդակ սարք աստղագիտական խողովակների օպտիկական համակարգի կիզակետային հարթությունում փոքր հեռավորություններ չափելու համար։ Չափումները կատարվում են, մեծ մասամբ, թվանշված թմբուկով սարքավորված միկրոմետրիկ ճշգրիտ պտուտակի օգնությամբ, որի պտույտը տեղաշարժում է չափող թելիկներով շրջանակը։ Այս սկզբունքով է կառուցված թելիկավոր միկրոմետրը։ Լինում են դիրքային, գրանցող, պարույրային միկրոմետրեր։ Կիրառվում են միջօրեական շրջաններում, պասաժներում և վիզուալ դիտումների այլ գործիքներում, ինչպես նաև երկնքի լուսանկարների ու սպեկտրոգրամների չափման լաբորատոր սարքերում։ Միկրոն (<հունարեն (iixpov—քիչ, չնչին), երկարության արտահամակարգային միավոր, հավասար է 106 մմ կամ 103 մմ։ Նշանակվել է մկ (միջազգային նշանակումը՝ fi)։ Չափերին և կշիռներին նվիրված XIII գլխավոր կոնֆերանսը (1967 թվական) որոշում է ընդունել հրաժարվել «Միկրո» անվանումից, և այդ միավորը, ըստ ԳՈՍՏ 7663—55-ի, ինչպես նաև բազմապատիկ միավորների անվանումների կազմման կանոնների, պետք է կոչվի միկրոմետր (մկմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 545