Միկրոկրիստալոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկրոկրիստալոսկոպիա, միկրո-բյուրեղադիտում, որակական միկրոքիմիական վերլուծության եղանակ։ Հիմնված է բնորոշ բյուրեղներ առաջացնող և զգայուն քիմիական ռեակցիաների վրա։ Սովորաբար ռեակցիան իրականացնում են առարկայական ապակու վրա, հետազոտվող լուծույթի կաթիլում։ Բյուրեղները զննում են 80—200 անգամ խոշորացնող, երբեմն նաև բևեռացնող, ուլտրամանուշակագույն կամ էլեկտրոնային մանրադիտակով։ Միկրոկրիստալոսկոպիայով կարելի է հայտնաբերել մինչև 10-8 գ նյութ։ Կիրառում են փոքր քանակներով (0, 01—0, 001 գ) նմուշները հետազոտելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 545