Միկրոդոնտիա
| Ենթակատեգորիա | • բերանի հիվանդություն • ատամների հիվանդություն | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | ատամնաբուժություն | |
Միկրոդոնտիա, մեկ կամ ավելի ատամների չափերի փոքրացում։ Ընդհանրացված ձևում ներգրավված են բոլոր ատամները։ Տեղայնացված ձևում ներգրավված են միայն մի քանի ատամներ։ Ամենահաճախը ախտահարվում են կողմնային կտրիչներն ու երրորդ մոլյարները (աղորիքները)։
Միկրոդոնտիայով ախտահարված ատամները կարող են անոմալ ձև ունենալ[1]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց ատամներն ավելի մեծ են, քան կանանցը[1]։ Միկրոդոնտիայի ժամանակ ատամները անոմալ փոքր են, իսկ մակրոդոնտիայի ժամանակ անոմալ մեծ են[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա միկրոդոնտիայի երեք տեսակ․
Իսկական ընդհանրացված (գեներալիզացված)
Ներգրավված են բոլոր ատամները։ Իսկական ընդհանրացված միկրոդոնտիան շատ հազվադեպ է հանդիպում և առաջանում է աճի հորմոնի անբավարարության դեպքում։ Աճի հորմոնի նվազման պատճառով խանգարվում է ատտամների զարգացումը և առաջանում է միկրոդոնտիա[2]։
Հարաբերական ընդհանրացված (գեներալիզացված)
Նոլոր ատամների չափերը նորմալ են, բայց ծնոտների մեծ չափերի պատճառով թվում է, թե ատամները փոքր են[3]։ Հարաբերական ընդհանրացված միկրոդոնտիան կարող է լինել մեկ ծնողից մեծ ծնոտի, իսկ մյուսից՝ նորմալ չափի ծնոտի գեների ժառանգության արդյունք[2][3][2]։
Տեղայնացված (օջախային)
Տեղայնացված միկրոդոնտիան նաև անվանում են լոկալ կամ կեղծ միկրոդոնտիա[3]։ Ներգրավված է մեկ ատամ[1]։ Տեղայնացված միկրոդոնտիան ավելի շատ է տարածված, քան ընդհանրացված միկրոդոնտիան և հաճախ զուգորդվում է հիպոդոնտիայի հետ (ատամների նվազած թիվ)[3]։ Ամենահաճախը հանդիպում է վերին կողմնային կտրիչների մոտ, որոնք կարող են ունենալ շրջված կոնի ձև։ Երկրորդ ամենահաճախ ախտահարվող ատամները վերին երրորդ մոլարներն են, իսկ դրանցից հետո՝ հավելյալ ատամները[2]։
Պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ ներգրավված են բազմաթիվ պատճառածին գործոններ․[4]
- Հիպոպիտուիտարիզմ[1]
- Էկտոդերմային դիսպլազիա[1]
- Դաունի համախտանիշ[1]
- Իոնացնող ճառագայթում[1]
- Քիմիաթերապիա ատամների զարգացման ընթացքում[4]
- Մարշալի համախտանիշ[4]
- Ռիեգերի համախտանիշ[4]
- Տեղային մաշկային հիպոպլազիա[4]
- Ռասսել-Սիլվերի համախտանիշ[4]
- Ուիլյամսի համախտանիշ[4]
- Գորլին-Չաուդրի-Մոսի համախտանիշ[4]
- Կոֆին-Սիրիսի համախտանիշ[4]
- Սալամոնի համախտանիշ[4]
- Նապաստակի շրթունք[4]
Այլ պատճառներից են տրիխոռինոֆարինգեալ, օդոնտոտրիխոմելիկ, նեյրոէկտոդերմալ և դերմո-օդոնտոդիսպլազիա համախտանիշները[4]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չծկթած միկրոդոնտիկ ատամները հիմնականում հեռացնում են վիրաբուժական միջամտությամբ, քանի որ մեծ է բշտերի առաջացման ռիսկը[2]։
Ծկթած միկրոդոնտիկ ատամները առաջացնում են գեղագիտական խնդիրներ[2]։ Այդ դեպքերում տարբեր կոմպոզիտային ատամնալիցքերով կամ արհեստական պսակներով վերականգնում են ատամների տեսքը[4]։ Ծանր դեպքերում կարող է պահանջվել օրթոդոնտիկ բուժում՝ միջատամնային մեծ տարածությունները վերացնելու համար[4]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկրոդոնտիան կանանց շրջանում ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց[4]։ Ավելի տարածված է մշտական ատամների շրջանում, քան կաթնատամների[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Poulsen S, Koch G (2013). Pediatric dentistry: a clinical approach (2nd ed.). Chichester, UK: Wiley-Blackwell. էջ 191. ISBN 9781118687192.
- 1 2 3 4 5 6 Ibsen OA, Phelan JA (2014). Oral Pathology for the Dental Hygienist (6th ed.). Elsevier Health Sciences. էջեր 164–165. ISBN 9780323291309.
- 1 2 3 4 Regezi JA, Scuibba JJ, Jordan RC (2012). Oral pathology : clinical pathologic correlations (6th ed.). St. Louis, Mo.: Elsevier/Saunders. էջ 373. ISBN 978-1-4557-0262-6.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Laskaris G (2011). Color Atlas of Oral Diseases in Children and Adolescents. Thieme. էջ 2. ISBN 9783131604712.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|